• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱշխարհՔաղաքականություն

Ուկրաինան խառնեց բոլորի հաշիվները

Տիգրան Պասկեւիչյան 20:00 | 11.03.2023
Տիգրան Պասկեւիչյան 20:00 | 11.03.2023
Ukraine monument
լուս․ Գարս Խաչատրյանի

Ռուսաստան-Արեւմուտք սուր հակամարտության շուրջ ծավալվող կրքոտ վեճերում հաճախ մոռացության է տրվում Ուկրաինան՝ տարածք, որտեղ հակամարտությունն արտահայտված է անմարդկային տեսքով։

Եթե մոռացության է տրվում այն պատճառով, որ Ուկրաինան իբր ընդհանրապես գործոն չէ, դա վկայում է նյութն արծարծող-քննարկողների անտեղյակության մասին։ Եթե դիտվում է առանձին, ինքնուրույն գործոն, ոչ մի կերպ չի բացատրվում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության այսաստիճան սրացումը։

Ուկրաինան, իրականում, Ռուսաստան-Արեւմուտք կաթվածահար հարաբերությունների առանցքն է, բայց այդպիսին դարձել է ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արեւմուտքի կամքով։

Եթե մի պահ պատկերացնենք, որ 2020-ի գարնանը Ռուսաստանը բլիցկրիգով գրավել էր Կիեւը, փոխել իշխանությունն ու հաստատել իր կարգերը, Արեւմուտքն ի՞նչ էր անելու։ Հե՛չ։ Ձեւակերպելու էր «հայ դատի» հանգույն ոչինչ չասող պահանջատիրության մի իրավունք՝ «ուկրաինական դատ», ու քաշվելու էր մի կողմ։

Ավելին, Արեւմուտքը ֆլիրտ (հայերեն՝ սիրախաղ, բայց կառաջարկեի այլ տարբերակ), կրքախաղ էր սկսելու Ռուսաստանի հետ՝ մերթ ձգելով, մերթ թուլացնելով պատժանքի (սանկցիա) պտուտակները։ Եվ, լոբիստական փողեր կլլելով, հավաստիացնելու էր, թե իբր աջակցում ու պաշտպանում է Ուկրաինային։ (Կարող էին նույնիսկ հայտնի մայրաքաղաքներից մեկում վտարանդի կառավարություն կազմակերպել։)

Բայց Ուկրաինան խառնեց հաշիվները։ Խառնեց երկուսի համար էլ անսպասելի եւ անկռահելի դիմադրողականությամբ։

Հասնել Կիեւի մատույցներին եւ խայտառակ կերպով նահանջել, կարող էր միայն այն երկիրը, որը չունի արհեստավարժ բանակ, զենք-զինամթերք, անվտանգության, հակահետախուզության ծառայություններ եւ նման այլ բաներ։ Ռուսաստանն, անշուշտ, ուներ այս բոլորը, բայց չուներ եւ հիմա էլ չունի պատկերացում հարեւան ժողովրդի ոգու եւ ինքնակազմակերպման ունակության մասին։ Մի բան, որը փաստի առջեւ կանգնեցրեց նաեւ Արեւմուտքին։

2019, 2020, 2022 թվականներին երեք անգամ եղել եմ Ուկրաինայում, հանդիպումներ ունեցել տարատեսակ մարդկանց հետ, հարցազրույցներ արել, եւ բոլոր դեպքերում (թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո) ինձ ապշեցրել է երկու բան։

Առաջինը՝ ուկրաինացիները երբեք չեն թերագնահատում հակառակորդին ու երբեք չունեն օգնության սին ակնկալիքներ։ Երկրորդը հորիզոնական այն ծավալումն է, որում ներգրավված է քաղաքացիական ողջ հասարակությունը։

Այս երկուսի շնորհիվ է, որ Ուկրաինա մեծ, բազմամարդ պետության տեղում չի մնացել սոսկ «ուկրաինական դատ» ոչինչ չասող ձեւակերպումը։

Ուկրաինան այս պատերազմին պատրաստվել սկսել է 8 տարի առաջ՝ 2014 թվականին, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ղրիմ, ապա՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններ, երբ բանակը քայքայված էր, իսկ Արեւմուտքը Ռուսաստանին, կարելի է ասել, վերաբերվում էր որպես չարաճճի հարեւանի։

Ուկրաինան այս պատերազմին պատրաստվել սկսել է՝ հույսը չդնելով ոչ միայն Արեւմուտքի, այլեւ անգամ հայրենի կառավարության, պետական մարմինների ու գերատեսչությունների վրա։

Վեր են կացել խումբ-խումբ, երամ-երամ, ինչպես մերոնք 90-ականների սկզբին, գնացել են դիրքեր, իրենց վրա են վերցրել կրակը, մինչեւ բանակը բանակ դառնար, գեներալներն ու մյուս հրամանատարները կամուֆլյաժից վերածվեին մարտական առաջնորդների, մինչեւ զենք-զինամթերքի, վառելիքի ու հանդերձանքի հարցերը կարգավորվեին։

2020-ի փետրվարին Խարկովում «На Жуках» թատրոնի ռեժիսոր Դմիտրո Տերնովին հարցազրույցում ասում էր. «Нету государства, зато есть мы» (Պետություն չկա, կանք մենք)։ Նրա ասածը ոչ թե անհատի պետականամերժ ամբարտավանություն էր, այլ հասարակության ամենօրյա ջանքի, պետությանը հարկ եղած դեպքում փոխարինելու հանձնառության վկայություն։

Ներկայացվող տեսանյութը հանձնառություն ստանձնող բազմահազարներից մեկի՝ Դմիտրո Կոցյուբայլոյի (Դա Վինչի) հարցազրույցն է՝ նկարահանված 2020 թվականի փետրվարին Դոնեցկի մարզի Ավդեեւկա քաղաքում։

Երիտասարդը 2014 թվականից որպես կամավոր պատերազմի մեջ էր։ Ու թեեւ մինչեւ պատերազմը կամավորականների հարաբերությունները բանակի եւ պետական հաստատությունների հետ այնքան էլ հարթ չէին, 2021-ի դեկտեմբերի 1-ին (պատերազմի սկսվելուց մոտ երեք ամիս առաջ) կառավարությունը գնահատեց երկրի պաշտպանության գործում նրանց կատարած ահռելի աշխատանքը՝ ամենավառ անհատներից մեկին՝ Դմիտրո Կոցյուբայլոյին շնորհելով հերոսի կոչում։

«Դա շատ ծանր որոշում էր, քանի որ մենք ոչ պաշտոնական զինված ուժեր ենք։ Պատկերացրեք, հարյուր անգամ մեզ փորձել են ցրել ու փակել։ Բառացիորեն մազից էինք կախված։ Քանի-քանի անգամ խոչընդոտել են մեր գործունեությունը։ Համոզված էի, որ ընդամենը ժամանակի հարց է, ուր որ է կասեն՝ ուրեմն, Դա Վինչի՝ կա՛մ ՈՒԶՈՒ, կա՛մ գնա տուն։ Եթե անկեղծ ասեմ, հավատս չի գալիս, որ դա [պարգեւատրումը] եղել է»,- ուկրաինացի լրագրող Կատերինա Մոլային տված հարցազրույցում ասել է Կոցյուբայլոն։

Dmytro Kotsyubaylo "Da Vinci"2023 թվականի մարտի 7-ին Դա Վինչին 27 տարեկանում զոհվեց Բախմուտի համար մղվող մարտերում։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հուսամ արդարադատությունը տեղի կունենա․ Արսեն Թորոսյան
հաջորդը
Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն