• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Բարերարը՝ պետությունից վստահելի

Աննման Մինասյան 13:15 | 18.03.2023
Աննման Մինասյան 13:15 | 18.03.2023
Sahakanush Avagyan

Սահականուշ Ավագյանը միայնակ է մեծացնում 9-ամյա դստերը: Ապրում են Շիրակի մարզի Ախուրյան գյուղի այս տնակում:

Առանց կոմունալ հարմարությունների, գազ ու ջրի, սանհանգույցի տնակը 18 քառակուսի մետր է: Նեղ ու անհարմար կացարանում աշխարհն էլ է փոքրացել երիտասարդ կնոջ համար։ Ասում է՝ պատրաստ է աշխատելու եւ աղջկան ապահովելու բարեկեցիկ կյանքով, բայց որքան էլ ջանում է, չի ստացվում:

Sahakanush AvagyanՈր մեր հասարակության մեջ միայնակ մայրը լիարժեք կայանա, հիմնականում անհնարին է: Մի կողմից ստիպված ես դիմանալ հասարակության «ծուռ» հայացքին, մյուս կողմից ստանձնել ե՛ւ հոր, ե՛ւ մոր պարտականությունները: Պետությունը նման դեպքերում կույր ու խուլ է, խնդրի հասցեատերն էլ իրեն չի համարում: Օրինակ՝ Սահականուշին ամսական 23000 դրամ է տալիս, ասում՝ այսքանով ապրի՛, ես իմ անելիքն արել եմ:

Հարցին, թե ինչպես է տեսնում իր եւ դստեր ապագան, կարողանալու է ինքնուրույն դուրս գալ տնակից, ապրել արժանավայել, Սահականուշն ասում է՝ ո՛չ: Հույս ունի, որ մի բարերար կգտնվի եւ կօգնի իրեն ոտքի կանգնելու: Այստեղ հարկ է նշել, որ բազմաթիվ նման ընտանիքներ հույսը չեն կապում պետության ու պատկան մարմինների հետ: Ավանդույթ է ձեւավորվել. բարերարների ինստիտուտն ավելի վստահելի է դարձել, քան պետությունը:

Karine SahakyanՀոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը միայնակ կնոջ կերպարի հասարակական ընկալման խորքային խնդիրներն է վեր հանում: Միանգամից մեղադրել կնոջն ու հարցը համարել փակված, ամենակարճ ուղին է: «Այսօր մեզ պետք են ծնողական համալսարաններ, որոնք կկրթեն զույգերին, արդյունքում բաժանությունները կհասնեն մինիմումի»:

Կրթված, ընտանիքի դերն ու նշանակությունը խորությամբ ընկալող, այլ ո՛չ թե նույն հասարակության դրդմամբ ամուսնացող անհատն ավելի ամուր ընտանիք կկազմի:

Ամեն մի չնչին ու կենցաղային պատճառով ընտանիք քայքայելուն Կարինե Սահակյանը կտրուկ դեմ է, ասում է՝ ամենավիրավոր ընտանիքն անգամ բուժման ենթակա է, եթե կապող օղակ՝ երեխա կա:

Նեղ ազգային մտածելակերպի վերլուծությունը թույլ է տալիս հոգեբանին ասել, որ միայնակ կնոջը մեղադրելն իր մեջ կոդ է պարունակում. «Հասարակությունը պարսավում է բաժանված կնոջը միայն նրա համար, որ բաժանություններ չլինեն, քանի որ կիսատ ընտանիքում հոգեւոր մեծ աղքատացում է սկսվում: Բայց եթե դժբախտություն է պատահում, կամ համատեղ կյանքն այլեւս անհնարին է դառնում, կինը պետք է աշխատի իր կերպարի վրա, այլապես միշտ թիրախավորված կմնա»:

Էթնոհոգեբանը վստահեցնում է, որ նպատակասլաց ու իր կերպարի վրա աշխատող, բարձրացող կինը լավ օրինակ կդառնա նույն այդ հասարակության համար: Նրա ամենակարեւոր խորհուրդն է, որ միայնակ կինը երբե՛ք երեխայի համար խեղճացած կերպար չլինի, քանի որ մեր այսօրվա թուլացած պետությունը միայն զորեղ կնոջով կկայունանա:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձգձգման նույն հին խաղը
հաջորդը
Մոսկվան երկարաձգում է հացահատիկի գործարքը եւ աջակցում Էրդողանին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա