• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Չլինել ագահ ու ցինիկ

Կարպիս Փաշոյան 16:45 | 20.03.2023
Կարպիս Փաշոյան 16:45 | 20.03.2023
protest
լուս. Գարեգին Ալեքսանյանի

Չեմ հասկանում՝ ինչպես կարող է մարդը ստանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ու ձեռքի հետ էլ հոգ տանել իր բարեկեցության մասին։ Ճոխ հարսանիք կազմակերպի, թանկարժեք տուն գնի ու օգտվի վարչական ռեսուրսի տրամադրած բոլոր հնարավորություններից։

Չեմ հասկանում նաև, թե ինչպես կարող է մարդը լինել ԱԳ նախարար ու Ջ․ Բայրամովի և Ս․ Լավրովի հետ հանդիպելու փոխարեն հիփոթեքային վարկի պայմանագիր ստորագրի (Civilnet)։

Չեմ հասկանում, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ կապ ունեն մեր երկրի հոգսերի ու խնդիրների հետ։ Մի՞թե նրանք չեն հասկանում իրենց պաշտոնների կարևորությունն ու պատմական պահի լրջությունը։

Իմ համոզմամբ՝ պատմական առաքելությունից զուրկ անհատը չի կարող լինել պաշտպանության նախարար։ Նա օր ու գիշեր պետք է մտածի իր զորքի և սպառազինության, ռեֆորմների ու բանակաշինության մասին։ Միգուցե իռացիոնալ է հնչում, բայց Հայաստանի պաշտպանության նախարարը պետք է նաև զորքին հաղթական ճակատամարտի առաջնորդելու ծածուկ երազանք ունենա։

Նույնը կարող ենք ասել նաև ԱԳ նախարարի մասին։ Նա նույնպես պետք է ոգեշնչված լինի պատմականությամբ ու համոզված լինի, որ հենց ի՛ր դիվանագիտական հմտությունից է կախված Հայաստանի ապագան։ Նա պետք է դասագրքերում հայտնվելու հայտ ներկայացնի՝ որպես պինդ ու աննահանջ դիվանագետ, որը չի կռացել Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցելիս։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ մարդիկ զուրկ են համանման գիտակցությունից, միգուցե «առաքելությունն» էլ որպես այդպիսին նրանց համար դատարկ հասկացություն է և իրենք ընդամենը վարչապետ Փաշինյանի քարտուղարներն են կամ էլ փոստատարները։

Հնարավոր է, որ նրանք ունեն սահմանված առաքելություն, բայց դա ավելին չէ, քան կրկնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի սխրանքը, այն է՝ ապրել ոսկեզօծ և ոսկեզարդ զուգարանակոնքերով շրջապատված։

Միգուցե նրանք չէին պայքարում քրեական օլիգարխիան արմատախիլ անելու համար, այլ ընդհակառակը՝ փափագում էին հարստանալ ու վայելել կյանքը։ Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին է, և հազար ու մի պատճառ կա նոր իշխանությանը կոռուպցիայի համար մեղադրելու համար։
Իհարկե թղթերով ամեն ինչ ճիշտ է, բայց չէ՞ որ սրանից տասը տարի առաջ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ էլ թղթաբանությունը կարգին էր, և նա ընդամենը ազնիվ լոլիկ աճեցնող էր։

Բայց կոռուպցիան դնենք մի կողմ, նույնիսկ եթե Պապիկյանն ու Միրզոյանը աշխարհի ամենաազնիվ նախարարներն են, միևնույնն է, նրանց վարքագիծը առնվազն բարոյական չէ։ Սգավոր այս երկրում, որի տարածքները օկուպացված են, Եռաբլուրը՝ կրկնապատկված, արցախահայերը՝ շրջափակված, պաշտպանության և ԱԳ նախարարներն ինչպե՞ս կարող են մտածել իրենց անձնական երջանկության և բարեկեցության մասին։

Կարծես թե այդ մարդիկ խոպան են եկել ու փորձում են պետությունից եւ իրենց կարգավիճակից քերել այն ամենը, ինչ հնարավոր է, ու հեռանալ։

Հասկանալի է, պաշտոնաթողությունից հետո նրանց որևէ մեկն այդպիսի վարկեր չի տալու, իսկ գործարար Աշոտ Արսենյանը այդքան բարի չի լինելու։

Ես որևէ մեկին ճգնակեցության կոչ չեմ անում, ընդամենը հորդորում եմ չլինել ագահ ու ցինիկ, հատկապես, երբ պետության սահմանները սողում են, զինվորները՝ ողջ-ողջ այրվում, իսկ Ի․ Ալիևն իր ժողովրդին Արևմտյան Ադրբեջան է խոստանում։

Karpis Pashoyan
Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաչանովը Կալիֆոռնիայում աջակցություն է ցուցաբերել Արցախին
հաջորդը
Լաչինի միջանցքի հարցը կբարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Եղիշե Կիրակոսյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն