• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Անիում ՔՊ-ն հաղթեց

Աննման Մինասյան 13:45 | 27.03.2023
Աննման Մինասյան 13:45 | 27.03.2023

Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանի ընտրեցին: Արտահերթ ընտրություններին 19 բնակավայրերի՝ ընտրելու իրավունք ունեցող 15918 անձանցից քվեարկությանը մասնակցեցին 9870-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ըստ նախնական արդյունքների՝ Անիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա առաջատար է. հատել է 50+1 շեմը, հետեւաբար կոալիցիա ձեւավորելու կարիք չկա:

Ընտրությանը մասնակցած 4 քաղաքական ուժերի մեջ անեցիների քվեները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքին բաժին է հասել 3134, «Հայկական երազանք» կուսակցությանը՝ 795, «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ 744, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 5180 քվե:

Ավագանու անդամ դառնալու համար 3 կուսակցություններով եւ մեկ դաշինքով 191 թեկնածու էր գրանցվել:

Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականի սեպտեմբերի 25-ին: Ընտրապայքարի մեջ էին 3 քաղաքական ուժեր, որոնցից ոչ մեկը 50+1 ձայն չէր հավաքել, հետեւաբար միանձնյա, առանց կոալիցիա կազմելու չկարողացան համայնքի ղեկավար ընտրել: Հիմնական պայքարը ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանի եւ ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արման Սարիբեկյանի միջեւ էր: Չնայած ՀՀԿ-ն շուրջ 700 ձայնով առաջատար էր, բայց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արման Սարիբեկյանը:

Եթե նախորդ անգամ անեցիների միայն 50 տոկոսն էր օգտվել ընտրելու իրավունքից, այս անգամ թիվն աճել էր 12 տոկոսով՝ հասնելով 62-ի:

Arthur Najaryan33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանը տեղեկացնում է, որ շրջել են բոլոր տեղամասերում, փաստել, որ ակտիվությունն աննախադեպ է: Ընտրության գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն արձանագրվել, փոքր միջադեպեր են եղել, որոնք արագ հարթվել են:

Gevorg Kotanjyan«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Գեւորգ Քոթանջյանը դիտարկումների ընթացքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Ասում է՝ վստահված անձինք կասկածելի գերակտիվ են եղել, իսկ թե որ քաղաքական ուժի վստահորդներն են, անուններ չի հնչեցնում: Խախտումներ եւ ահազանգեր ստացել են բոլոր 20 տեղամասերից: Արձանագրվել են ընտրողի ընտրության բացահայտման, ընտրողների ուղղորդման դեպքեր: Քոթանջյանը փաստում է նաեւ, որ քաղաքում, հատկապես ընտրատեղամասերի դիմաց տղամարդիկ են շրջում, փորձում ազդել ընտրողի վրա, հսկում են մարդկանց ելումուտը:

Մենք եւս բախվեցինք նման խնդրի. Մարալիկում տեղակայված ընտրատարածքների դիմաց «մտահոգ ծխող» տղամարդիկ փորձում էին ճշտել, թե ով ենք, իրենց կողմի՞ց ենք, թե՞ ոչ: Տեղամասերում էլ հանդիպեցինք բորբոքված ու գոռգոռացող վստահված անձանց:

Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ Անիում իշխող ուժը հաղթել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթական գրառում արեց համացանցում. «Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի: Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, եւ Կա՛ Ապագա»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն առաջխաղացման հերթական փորձն է կատարել Արցախում
հաջորդը
Թուրքիայում մարդիկ տենդագին թութակներ են ձեռք բերում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն