• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ոչ միայն միջնորդ, նաեւ երաշխավոր

Վարդան Հարությունյան 11:30 | 04.05.2023
Վարդան Հարությունյան 11:30 | 04.05.2023
Stop

Ադրբեջանը խաղում է բաց քարտերով։ Նրանք երբեք չեն թաքցրել ու օգտվելու են 2020-ի պատերազմի արդյունքում գրանցած հաջողությունից ու որքան հնարավոր է արագ լուծելու, ավելի ճիշտ՝ փակելու են Արցախի հարցը։ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու ծրագրերը նույնպես չեն թաքցրել։

Հայաստանի իշխանություններն են, որ երեք տարի շարունակ կա՛մ ճիշտ չեն հասկացել, կա՛մ չհասկանալու են տվել Բաքվից հնչող հայտարարությունները։ Ռուսաստանի ներկայությունը բավարար համարելով, պնդելով, թե զարգացումներն ընթանում են ոչ իրենց, այլ ռուսական պատասխանատվության գոտում՝ մի կողմ են քաշվել ու պասիվ հետեւել են, թե ինչպես է Ադրբեջանն իր ագրեսիվ ծրագրերը կյանքի կոչում։

Անցած տարվա դեկտեմբերին, երբ ադրբեջանական կեղծ բնապահպաններն իրենց գործողությունը նոր էին սկսել՝ խոսում էին միջանցքում ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրելու մասին, ինչին հայկական կողմը կտրուկ դեմ էր։ Այսօր նույն այդ ճանապարհին ադրբեջանական կողմն արդեն անցակետ է կառուցում՝ կարծես ասելով՝ ռենտգեն-սկաներ չէիք ցանկանում, ստացեք անցակետ։ Ի սկզբանե էր պարզ՝ Ադրբեջանը չի հանդուրժելու Հայաստանն Արցախին կապող ճանապարհ, որի նկատմամբ ինքը վերահսկողություն չունի։

Հայկական կողմը հետպատերազմյան երեք տարիների ընթացքում վիճակը շտկելու, պարտությունը հասկանալու եւ պարտությունից ճիշտ եզրահանգումներ անելու, ճիշտ դիրքավորվելու եւ գործուն քայլեր մտածելու, սեփական դիրքերն ամրապնդելու փոխարեն հավատացրել էր իրեն, թե Ռուսաստանի ներկայությունը բավարար է։ Թե Ռուսաստանի օգնությամբ պաշտպանելու է Արցախն ու պահպանելու է Լաչինի միջանցքը։ Ակնկալած աջակցությունը չստանալով զարմացել է ու նեղացել, ապա դիմակայելու պատրաստ չլինելով՝ նահանջել։

Մենք կարող ենք, իհարկե, ամեն ինչի համար մեղադրել Ադրբեջանին, նեղանալ Ռուսաստանից ու անմեղ հայացքով աշխարհից աջակցություն ակնկալել։ Ինչպես արել ենք միշտ։ Կարող ենք միջազգային դատարանում վիճարկել Ադրբեջանի այս եւ մյուս քայլերը։ Կարող ենք անգամ հույս փայփայել, թե կառուցվող անցակետում ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական հսկողություն է լինելու։

Բայց պետք է իրականությունը տեսնելու քաջություն ունենանք։ Ադրբեջանը, աչք փակելով միջազգային իրավունքի, «հումանիտար միջանցք» հասկացության, բոլոր հնարավոր կենտրոններից իրեն ուղղված կոչերի վրա, համառորեն անելու է իր գործը։ Անցակետն արդեն կառուցել է, ճանապարհը, ըստ էության, Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Սա նոր իրավիճակ է։ Մեր դիրքերը թույլ են ու խոցելի։ Այս պարագայում ռեւանշի մասին բոլոր խոսակցությունները, զրույցները, թե ուժով ու պատերազմով կարելի է հաջողության հասնել, վտանգավոր են, սադրիչ, անպատասխանատու։ Նաեւ անիրականանալի են։

Երեք տարի ոտքի կանգնելու ուղղությամբ տեսանելի ոչինչ չի արվել, ու չկա վստահություն, թե արվելու է։ Եթե այս ուղղությամբ ինչ-որ քայլեր էլ անգամ կատարվեն, լարվածության խորոցումն ու պատերազմը ելք լինել չեն կարող։

Ելքը զրույցն է ու հաշտության եզրերի որոնումը։ Զրույց, որը տեղի կունենա ծանրակշիռ դերակատարների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, արեւմտյան այլ երկրների մասնակցությամբ։ Այսօր նման զրույց ընթանում է։ Թե ինչպես է այն ավարտվելու, ցույց կտա մոտ ապագան։ Բայց Հայաստանի համար չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ-ը, հավաքական Արեւմուտքը ոչ միայն լինեն հայ-ադրբեջանական զրույցի միջնորդ, այլեւ հանդես գան որպես երաշխավորներ։

Երաշխավորությունը չափազանց կարեւոր է։ Ծանրակշիռ դերակատարները պետք է երաշխավորեն, որ կողմերը կհարգեն այն փաստաթուղթը, որը որպես զրույցի արդյունք լինելու է։ Իսկ ապագա այդ փաստաթղթում հայկական կողմի ջանքերով պետք է ամրագրվի արցախահայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքը, Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան շփման գծի ապառազմականացումը եւ միջազգային դիտորդների ներկայությունն այդ հատվածներում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն անհանգստացած է ՀՀ-ից Թուրքիա թռիչքներն արգելելու առիթով
հաջորդը
Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների եզրափակիչ փուլը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն