• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հինգ րոպե պակաս

Վահրամ Աթանեսյան 13:00 | 23.05.2023
Վահրամ Աթանեսյան 13:00 | 23.05.2023
clock

«Ասեմ ձեզ ազնիվ, ես չեմ տեսնում հնարավորություն, որ ինչ-որ հրաշք է լինելու, մեզ շատ դժվար ճանապարհ է սպասում, մենք ունենք 900-ից ոչ ավելի օրեր, որոնք մենք պետք է արդյունավետ օգտագործենք այն փոփոխությունները սկսելու համար, որ մենք հարցերը լուծենք անվտանգության եւ զարգացման»։ Սա պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի առաջին հայտարարությունն է։

Մինչ այդ նա Գանձասարի վանական համալիրի տարածքից հարցազրույց էր տվել «Կոմերսանտին» եւ ձեւակերպել, որ «անվտանգությունը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին խնդիրների լուծում է ենթադրում»։

Մայիսի 21-ին Ռուբեն Վարդանյանը դարձյալ ուղերձ հղեց։ Այս անգամ՝ Հակոբավանքի տարածքից։ Եթե մինչ այդ Արցախից Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություն հնչում էր խորհրդարանի պատգամավորների, որոշ քաղաքական ուժերի եւ իշխանության առանձին ներկայացուցիչների մակարդակով, ապա Ռուբեն Վարդանյանի «ուղերձը» հատեց «կարմիր գիծը»։ Նա Հայաստանի վարչապետին մեղադրեց մեզ «ստրկություն պարտադրելու» մեջ եւ հայտարարեց, որ «դա չի լինելու»։

Նախօրեին Ստեփանակերտում կազմակերպված հավաքի մասնակիցների քննադատության թիրախը Նիկոլ Փաշինյանն էր։ Մինչ այդ արցախյան գրեթե բոլոր ուժերը միացել էին Հայաստանի երկու տասնյակից ավելի կուսակցությունների Հայտարարությանը, որով Նիկոլ Փաշինյանին արգելվում է հայ ժողովրդի անունից «խաղաղության» եւ Արցախի հարցերով որոշում ընդունել։ Ստեփանակերտում զուգահեռաբար քննարկվում է իշխանության փոփոխության կամ վերակազմավորման հարց։ «Պատահաբար» ամեն ինչ համընկնում է Աշոտ Փաշինյանի «առեւանգմանը»։

Ի՞նչ է կատարվում։

Մայիսի 25-ին ծրագրված է Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում։ Մայիսի 14-ին Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպել են Բրյուսելում։ Հինգ օր անց Մոսկվան «մրցագորգ է հրավիրել» Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին։ «Առանց Ղարաբաղում անվտանգության եւ հայ-ադրբեջանական սահմանազատման դժվար է առաջ ընթանալ»,- բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը՝ հընթացս բացահայտելով, որ մայիսի 25-ին Մոսկվայում ԵԱՏՄ «գագաթնաժողով» է գումարվում, որին «հյուրի կարգավիճակով» հրավիրված է Իլհամ Ալիեւը։

Հենց այդ «խիստ բարենպաստ» մթնոլորտում էլ ծրագրվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում։ «Դուք մեզ ստրկություն եք պարտադրում»՝ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված քննադատությունը մոսկովյան –եվրասիական «վեհաժողովի՞ց» անհանգստություն է, թե՞ կա տպավորություն, որ Փաշինյանը դարձյալ «կոնվեյերից թռնելու» փո՞րձ կանի։ Եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման կամ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվում, ի՞նչ է հետեւելու։ Ի՞նչ դեր է վերապահված Ռուբեն Վարդանյանին։ Մայիսի 25-ին ընդառաջ պաշտոնական Ստեփանակերտը կխոսի՞։

Հ․Գ․ Հոդվածը գրել էի, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ մամուլի ասուլիս չէր տվել։ Նրա մի քանի սկզբունքային հայտարարությունից կայուն տպավորություն է, որ «խաղաղության պայմանագրին» կամ առնվազն «եվրասիական ընդհանուր տան տրամաբանության մեջ» այն ստորագրելուն դեմ է հենց ինքը։ Այլապես ամեն ինչ չէր դնի «սուր անկյան տակ»։ Մնում է հասկանալ՝ Փաշինյանը, Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ Ստեփանակերտը «նույն կիսադաշտի՞ խաղացողներ են», թե՞ ընդհանրությունը զուտ «ազգային-միասնականության» դրսեւորում է։

Բայց դրանից քիչ բան կփոխվի»։ Ինչպես ասում են՝ «չոր արդյունքում» ունենք «փլուզումից» հինգ րոպե պակաս իրավիճակ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախը չի ընդունելու Փաշինյանի մոտեցումները. Արցախի նախկին նախագահներ
հաջորդը
Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 7 միավոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն