• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

Աննման Մինասյան 15:30 | 24.05.2023
Աննման Մինասյան 15:30 | 24.05.2023

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի պոլիտեխնիկական համալսարանի բնապահպան-կամավորները Շիրակի մարզում անցկացնում են Ախուրյանի ավազանի ջրերի հետազոտություն: Խմբին աջակցում են Երեւանի Ամերիկյան համալսարանի բնապահպանության կենտրոնը եւ Ախուրյան խոշորացված համայնքը:

Ի սկզբանե նրանք նպատակ են ունեցել հետազոտություններն անցկացնելու Սեւանում, բայց ընտրությունը կանգ է առել Շիրակի ջրերի վրա: Երիտասարդ կամավորները պարզում են Կարկաչան եւ Ախուրյան գետերի ջրերի աղտոտվածության աստիճանը:

Կարկաչան գետը Ախուրյանի արեւմտյան հատվածի գյուղերի ցանքատարածությունների ոռոգման հիմնական աղբյուրն է: Մարդիկ օգտվում են ջրային ռեսուրսից, բայց երբ իրենք պետք է պահպանեն բնությունն ու էկոհամակարգը, ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Գետն իր հետ բերում է Գյումրու եւ հարակից բնակավայրերի կոյուղաջրերը, մարդիկ էլ աղբն են անարգել տալիս ջրին: Սակայն ջրի աղտոտման գործն այսքանով չի սահմանափակվում, բարձրաձայնում է «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը:

Gevorg Petrosyan«Կարկաչանի վրա կան սպասարկման սրահներ ու կաթի վերամշակման գործարան, որոնց կենցաղային, արտադրական թափոնները, քիմիական մաքրող միջոցները լցնում են գետ: Աղտոտվածության խնդիրը մարդածին է: Էկոհամակարգն ու կենդանական աշխարհն ենք ոչնչացնում: Բացի այդ՝ ոռոգման ջուրն աղտոտելու պատճառով սածիլների մեծ քանակությունը չորանում է, աճած բույսերն էլ երբեմն հիվանդանում են»,- ասում է Պետրոսյանը:

Ամերիկացի բնապահպանները ջրի թեստեր են արել, պարզել, որ խնդիրն իրոք անհանգստացնող է:

Խմբի անդամ Թի Էլին ասում է՝ վիճակը ծայրահեղ վատ չէ, բայց անհանգստացնող է: Ըստ նրա՝ բավականին շատ անելիքներ կան:

Tee Ailin«Պարզեցինք, որ ջուրն իրոք կեղտոտված են. ջրիմուռների մեծ քանակություն, ազոտ, ֆոսֆոր եւ այլ նյութերը ավելին են, քան թույլատրելի է»: Թի Էլին փորձաքննության նախնական եզրակացությունն է ներկայացնում. աղտոտվածության մակարդակը վտանգ է ներկայացնում ե՛ւ շրջակա միջավայրի, ե՛ւ դրանով ոռոգված մթերքն օգտագործող մարդկանց ու կենդանիների համար:

Կամավորներից Մեյսն Միշելը խնդրի լուծման ուղիներից մեկն է ներկայացնում. «Ջրոսպ կաճեցնենք հոսող ջրի մակերեսին, կպարզենք, թե ինչպես կմաքրվի ջուրը: Հաջորդ քայլով կորոշենք, թե ջրոսպի հատկապես որ տեսակը լավ կդրսեւորվի Շիրակում»:

Meison MishelԱմերիկացիները լավատեսական կանխատեսումներ են անում. ասում են՝ ջրոսպը կդառնա Շիրակի մշտական բնակիչ, նախ կմաքրի ավազանի ջուրը, կկարգավորի թթվայնությունը, կկլանի վնասակար նյութերը, ապա կդառնա արտադրության հումք թռչունների, կենդանիների, ձկների կերի կամ սպիրտի համար:

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահը կողմ է խնդրի լուծման «ջրոսպյան» եղանակին, բայց ավելի արդյունավետ է համարում ոչ միայն հետեւանքների վերացումը, այլեւ խնդրի կանխարգելումը: «Համայնքներում ջրի մաքրման կայաններ են պետք տեղադրել: Արտադրական եւ սպասարկման օբյեկտներից, տնտեսվարողներից էլ օրենքով պետք է պահանջել լոկալ կայաններով մաքրել իրենց գործունեության ընթացքում աղտոտված հոսքաջրերը: Այլապես ստացվում է՝ հետեւանքն ենք վերացնում, ոչ թե պատճառը»:

Shirak marz waterԱմերիկացի համալսարանականներն այս տարվա ավարտին եւս մեկ անգամ կգան Շիրակ՝ հետազոտությունների ավելի խոր եզրակացությամբ եւ լուծման նոր ուղիների առաջարկներով:

Իսկ մինչ այդ ոչ միայն օվկիանոսից այն կողմի, այլեւ տեղի բնապահպանները հորդորում են բնակիչներին չաղտոտել այն ջուրը, որով ոռոգված պարենային սննդից օգտվում են հենց իրենք ու իրենց երեխաները:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բժշկական կենտրոններն ու դեղատները 5 տարին մեկ կարտոնագրվեն
հաջորդը
Երկաթուղային ենթակառուցվածքում վթարները Հայաստանում աճել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն