• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դիմե՞լ դատարան, թե՞ չդիմել…

Աննման Մինասյան 20:00 | 03.08.2023
Աննման Մինասյան 20:00 | 03.08.2023

Օգոստոսի 1-ից Հայաստանում գործում է աշխատանքային նոր՝ լրափոխված օրենսգիրքը: Ըստ օրենքի՝ պետությունը երաշխավորում է  աշխատողների եւ գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

փաստաբան Թամարա ՅայլոյանՓաստաբանական պալատի անդամ Թամարա Յայլոյանն ասում է՝ գրեթե բոլոր օրենքներն էլ լավն են, եթե պահպանվում են: Բարեփոխված օրենսգրքի դրական կետերից մեկն է մատնանշում. նոր օրենքը պարտադրում է գործատուին, որ աշխատանքի ընդունած քաղաքացուն մանրամասնորեն ծանոթացնի իր իրավունքներին, պարտականություններին եւ պաշտոնի՝ անձնագրով սահմանված աշխատանքի նկարագրությանը:

Օրենքն ասում է, բայց ասողին լսող է պետք: Որքան էլ աշխատանքային օրենք փոխվի, միեւնույնն է, անձը պետք է պաշտպանի իրեն՝ լավ իմանալով իր իրավունքներն ու պարտականությունները:

Փաստաբանն իր փորձից ու պաշտպանյալների գործերի բնույթից հանգել է եզրակացության, որ գործատուն գրեթե միշտ կարողանում է շրջանցել օրենքը եւ օգտագործել ի նպաստ իրեն: «Եթե գործատուն ցանկություն չունի որեւէ մեկի հետ աշխատելու եւ ուզում է աշխատանքից ազատել, ապա նա կարող է դա անել անկախ ամեն ինչից»,- ասում է Յայլոյանն ու օրինակ բերում. մի գործ է ունեցել, երբ գրադարանավարը հանձնարարված միջոցառումը տնօրենի կարծիքով պատշաճ չի կատարել, ինչը դարձել է նրան աշխատանքից ազատելու հիմք:

Թե ինչ չափանիշով է գնահատվում գրադարանի աշխատողի կազմակերպած միջոցառումը, ոչ ոք չգիտի: Պայմանագրում չկա կետ, որը մանրամասնի աշխատանքի բնույթն ու կոնկրետ փաստագրված պահանջը: «Երբ մեզ դիմած քաղաքացուց պայմանագրի իր օրինակն ենք ուզում, ճնշող մեծամասնությունը չունի: Աշխատողը պետք է հասկանա, որ պայմանագրի իր օրինակը ոչ թե միայն պետք է ունենա, այլեւ հաճախակի կարդա՝ հասկանալու համար՝ հանձնարարված աշխատանքն իր պարտականությո՞ւնն է, թե՞ գործատուի քմահաճույքը»,- ասում է փաստաբանը:

փաստաբան Գայանե ԳեւորգյանՓաստաբանական պալատի անդամ Գայանե Գեւորգյանը եւս վստահեցնում է, որ նոր աշխատանքային օրենսգիրքը, ինչպես եւ նախորդը, լավն է՝ չնայած մի քանի բացերին:

Փոփոխված տարբերակից քաղաքացու կյանքը դժվարացնող կետ է առանձնացրել. եթե նախորդ օրենքով մինչեւ դատարան մտնելը որոշակի փուլեր ու արտադատարանական գործընթացներ կային, այժմ գործատուի եւ աշխատողի վեճը հարթվում է միայն դատարանում: Որ աշխատանքային իրավունքը վերականգնելու համար քաղաքացին դատավորի խիստ պակաս ունեցող դատարան կդիմի, քաշքշուկի մեջ կհայտնվի, քիչ հավանական է: Ստիպված համակերպվում են իրավիճակին, հաղթողի «դափնին» էլ գրեթե միշտ գործատուին է բաժին հասնում:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագիրը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համագործակցելով, աշխատանքային իրավունքի ընկալման նոր նշաձող է սահմանում քաղաքացիների շրջանում, հատկապես՝ Շիրակի մարզում:

Ակումբի ուշադրության կենտրոնում է գործատուի կամայականությանը զոհ դարձած հերթական «համարձակ» քաղաքացու խնդիրը:

Աննա ՄակարյանՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Մակարյանը դատական վեճի մեջ է գործատուի հետ: Այս տարվա փետրվարին ենթարկվել է կարգապահական տույժի, նկատողություն ստացել:

Աննան  համապատասխան մարմիններից թույլտվություն է ստացել այցելելու Գավառի մանկատուն, ծանոթանալու ապագա զավակի հետ: Նույն օրը դիմել է 5 աշխատանքային օր արձակուրդ ստանալու համար, բայց մերժվել է՝ արձակուրդի կարճ լինելու պատճառաբանությամբ: Նա երկրորդ դիմումով խնդրել է ոչ թե մասնակի, այլ ամբողջ արձակուրդի համար, կրկին մերժվել է՝ այս անգամ էլ այն պատճառաբանությամբ, որ գրաֆիկը նախապես պետք է կազմվեր: Աննան կրկին գրավոր դիմել է տնօրենին, որ չորս ժամ մանկատանը լինելու նպատակով բացակայությունը հարգելի համարվի կամ գանձվի աշխատավարձից:

Բազմաթիվ փաստաթղթերը, մանկատնից տեղեկանքը, որ տվյալ ժամին այնտեղ է եղել, տնօրենի համար բավարար չեն եղել: Գիտաշխատողը նկատողություն է ստացել: Իսկ նկատողություն ունենալը որդեգիր ընտանիք դառնալուն կարող է խոչընդոտել:

Նկատողությունն ու վարչական վարույթը չեղարկելու համար գործն այժմ դատարանում է:

Թամարա Յայլոյանն ասում է՝ օրենքը պետք է գործի ի շահ մարդու: Պետությունը խրախուսում է որդեգրող ընտանիքին, նախատեսում ազատ ժամեր տրամադրել որդեգրման գործընթացի համար: Ըստ փաստաբանի՝ գործատուն հաշվի չի առել նաեւ բացակայությունը հիմնավորող փաստաթղթերը, ուստի դատական վեճը կլուծվի հայցվորի օգտին:

Փաստաբանները վստահեցնում են, որ գործատուի համար սովորական է մեկ հաստիքի տակ մի քանի հոգու աշխատանք անել տալը: Հակառակվելու դեպքում էլ դուռն են ցույց տալիս: Երբ հարցը հասնում է իրավունքը պաշտպանելուն, աշխատողը լրիվ մենակ է: Գործընկերներն «անցնում են տնօրենի կողմը», անգամ պարզ հարցերում դատարանում վկայություն չեն տալիս:

Աշխատանքային խախտված իրավունքը պաշտպանելու համար դիմե՞լ դատարան, թե՞ չդիմել… սա է խնդիրը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղարաբաղում «հետախուզվում» են առաջին անհրաժեշտության ապրանքներ. Ֆեյսբուք
հաջորդը
Շիրակի մարզը՝ համահայկական կենտրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն