• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Բադրիջանի եւ քաղաքական ենթատեքստի մասին

Վահրամ Աթանեսյան 13:45 | 04.08.2023
Վահրամ Աթանեսյան 13:45 | 04.08.2023
մի քանի սմբուկ գետնին

1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, կարծես, մեզանում ընկալվում է որպես հուզական ակտ՝ հավաքվեցինք, որոշեցինք, որ ԼՂԻՄ-ը միավորվում է ՀԽՍՀ-ին, եւ «անցանք տներով»՝ պատմությանը թողնելով, որ արձանագրի այդ պահը։

Երեկ Ֆեյսբուքում ինձ լուրջ-լուրջ հարցնում էին, թե Հայաստանն «ինչո՞ւ պիտի Արցախին X միլիարդ դրամ հատկացնի»։ Հարցնողն, ընդսմին, հատուկ շեշտում էր, որ դա արվում է իր «մուծած հարկերի հաշվին»։

Երբ պատասխանեցի, որ դա օրենքով է արվում, նա զարմացավ։ Ինչպե՞ս։ Շատ պարզ․ 1990 թվականի ՀԽՍՀ պետական բյուջեի մասին օրենքն առանձին տողով սահմանել է ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական ծախսերը, անկախ Հայաստանը, որպես ՀԽՍՀ իրավահաջորդ, առ այսօր առաջնորդվում է այդ իրավական ակտով։ Իհարկե, արտաքին ընկալման մասին դա ներկայացվում է որպես Արցախին «տրամադրվող միջպետական վարկ»։

Այլ հարց է, թե որքանով են նպատակային ծախսվել եւ ծախսվում այդ գումարները։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե ինչու Արցախում տեղական արտադրության «բադրիջան» չկա, օրինաչափ եւ արդարացի հարցադրում է, ինչին Ստեփանակերտից մեկն առարկել էր, թե «բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում ո՞նց բադրիջան աճեցնեմ»։

Բադրիջան չեն աճեցնում նաեւ Երեւանի եւ Հայաստանի մյուս բոլոր քաղաքների բազմաբնակարանային շենքերում, բայց փաստ է, որ երբ ստեղծվեց «Արցախֆրուտ» ընկերությունը, վերամշակման ենթակա բանջարեղենի մեծագույն մասը ներկրվում էր Արարատյան դաշտից։ Էժան է, հարմար եւ որակով։

Targir laoԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Թարգիր լաո 23/ Միջանցք, Սնուփ Դոգ, նոյեմբերի 9 / Փաշոյան / Մադոյան

2008 թվականին ԼՂՀ պետական բյուջեի նախագծի քննարկումներում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կառավարության հետ սկզբունքային բանավեճ ունեցավ։ Առաջարկվում էր սոցիալական հատկացումները նախ հասցեական դարձնել, ապա եւ զգալիորեն կրճատել։ (Ոչ մի անհրաժեշտություն, օրինակ, չկար, որ 20 հազար դպրոցականներին անխտիր պետության հաշվին դասագրքեր տրվեին)։ Դրվում էր ինքնաբավ տնտեսության եւ միջին տնտեսվարող խավ ձեւավորելու խնդիր։

Գաղափարը տեղ գտավ բյուջեի մասին օրենքի վերաբերյալ ԱԺԿ խմբակցության պաշտոնական «Տեսակետում»։ Եվ հետեւեց «փոթորիկը»․ խմբակցության մի խումբ անդամներ հրավիրվեցին «ատյան», որտեղ նրանց պարտադրվեց հրաժարականի դիմում գրել։ Խորհրդարանի թվաքականով ամենամեծ խմբակցությունը, չխուսափեմ բառից, քաղաքական «ամորձատության» ենթարկվեց, «ապստամբությունը ճնշվեց»։ Եվ այսօր պաշարված Արցախում «բադրիջան» չկա։ Գյուղմթերքն իսկապես «սեւ աղվես է»։

Իհարկե, տգեղ է, երբ Հայաստանի վարչապետն այսօր արցախցիների վրա «մատ է թափ տալիս», մանավանդ՝ զուտ կենցաղային հողի վրա՝ հակադարձելով իր տիկնոջ հասցեին Ստեփանակերտից հնչող քննադատություններին, բայց պետք է ընդունել, որ քառորդ դար ոչ ոք չի նպատակադրվել, եւ Արցախում գոնե ինքնաբավությանը մոտ տնտեսություն չի ստեղծվել։

Մինչդեռ իրազեկ մարդիկ կհիշեն, թե Միջազգային ճգնաժամային խմբի տարեկան կամ միջանկյալ զեկույցներում քանի անգամ է ընդգծվել, որ Լեռնային Ղարաբաղը «հիմնականում գոյատեւում է Հայաստանից ֆինանսական ներարկումների հաշվին»։ Թարգմանաբար դա նշանակում էր, որ Արցախը «դեռ արժանի չէ անկախ պետություն կոչվելուն»։ Բայց ո՞վ էր նման մանրուքներին ուշադրություն դարձնում։

Այսօրվա ճակատագրական իրավիճակի նկատառմամբ, անշուշտ, «բադրիջանային թեմայի» արծարծումը սրբապղծություն է։ Բայց, ինչպես ասում են, «ջինը շշից բաց է թողնվել», եւ Ֆեյսբուքը հեղեղված է արցախցիներին «ուտող-ուրացող» անվանարկող գրառումներով, կառավարության բարձրաստիճան պաշտոնյան էլ Արցախի կառավարությանը սպառնում է աուդիտով։

Պարդո՜ն, պարո՛ն, դուք իշխանության եք եկել հինգ տարի առաջ, որից երկուսը հարաբերականորեն խաղաղ էր՝ 2018-ի մայիս- 2020-ի հունիս։ Ի՞նչ արեցիք, որ «միջպետական վարկը» նպատակային ծախսվի։ Գոնե կոնցեպտուալ քննարկումներ եղե՞լ են։

Տպավորություն է, որ՝ ոչ։ Հայաստանի «հեղափոխական» իշխանությունը Ստեփանակերտի հետ հարաբերություններում ընտրել է «նախկինները ժլատ էին, մենք՝ առատաձեռն» մոտեցումը։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարությունը հատկացնում էր, դիցուք, հիսուն-վաթսուն, ապա Փաշինյանը՝ հարյուր միլիարդ դրամ։ Մի տեսակ՝ «ստացեք, վայելեք եւ լռեք» մոտեցում։ Սա փակուղի է, որ տանում է Արցախ-Հայաստան խորթացման։ Եվ, որքանով հասկացվում է, ԼՂ «կարգավորման» մի շատ էական «տրեկը» հենց դա է․ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ապա Հայաստանն ինչո՞ւ պիտի տարեկան երկու հարյուր միլիոն դոլար ծախսի այնտեղ։

«Բադրիջանի» թեման, այսպիսով, խիստ քաղաքական ենթատեքստ ունի։ Բայց ավելի ազնիվ չէ՞ր լինի, եթե ամեն ինչ ասվեր պարզ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շենքերում եւ առանձնատներում բռնկված հրդեհները նվազել են
հաջորդը
Պատերազմից տուժած ուկրաինացի երեխաները Բաքվում անգլերեն կսովորեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն