• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Gyumri Art Week. Արվեստի հրավառություն Գյումրիում

Աննման Մինասյան 16:49 | 04.08.2023
Աննման Մինասյան 16:49 | 04.08.2023
Գյումրի Art Week

Օգոստոսի 4-20-ը Գյումրիում կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնը: Միջոցառումը Գյումրիում է մեկտեղել բազմաթիվ ճանաչված արվեստագետների ամբողջ աշխարհից:

Ծրագրի շրջանակում լինելու են ժամանակակից արվեստային մի քանի նախագծեր՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, վիդեոարտ, ինստալյացիաներ, համերգներ, ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:

Գյումրի Art WeekԵրկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել են «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:

Մինչեւ փառատոնի հանդիսավոր բացումը կազմակերպիչները մամուլի ասուլիսով հանդես եկան, ներկայացրին առաջիկա օրերի հագեցած ծրագրերը:

Սարգիս ՀովհաննիսյանGyumri Art Week-ի հիմնադիր, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասաց, որ նման փառատոն անցկացվում է Վիեննայում, Բեռլինում եւ մշակութային այլ խոշոր քաղաքներում: Օրինակը վերցրել են, տեղայնացրել եւ երկրորդ տարին է՝ հաջողությամբ իրագործում են: Արվեստի տոնը, սակայն, Գյումրու սահմաններից դուրս են հանել: Միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները Գյումրիից բացի վարպետության բաց դասեր կանեն Երեւանի, Օձունի, Ստեփանավանի երիտասարդների համար՝ իրենց իսկ համայնքներում:

Վահագն ՂուկասյանՆկարիչ, արվեստագետ, փառատոնի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանը շեշտեց, որ երկրորդ Gyumri Art Week-ը ոչ թե միայն տեղի ուժերով, այլեւ համաշխարհային փորձով ու մասնագետներով է իրագործվում, ինչի շնորհիվ միջմշակութային համագործակցությունը խոսքից անցել է գործնականի:

Գյումրի Art WeekԳյումրու Gallery 25 մշակութային կենտրոնի հիմնադիր, Gyumri Art Week-ի կազմակերպիչ Ալեքսան Տեր-Մինասյանը շնորհավորեց մասնակիցներին եւ շարունակականություն մաղթեց փառատոնին: «Գյումրին քաղաք է, որը կրում է ժամանակակից արվեստի բրենդը: Նման արվեստի հրավառության կարիք կար քաղաքում, եւ բացը պետք է լրացվեր: Այս նախագիծը կայացավ եւ ճիշտ ուղղություն է բռնել»,- ասաց Տեր-Մինասյանը:

Նա կոչ արեց իշխանությանը, որ ավելի ակտիվ մասնակցեն այս նախաձեռնությանը: Հիշեցրեց. ստեղծագործ մարդ ձեւավորելն ամենակարեւոր աշխատանքն է, ժամանակակից արվեստն էլ՝ դրա ամենակարճ ճանապարհը:

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 4-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայտնի են դպրոցներում դասերը սկսելու, ավարտելու եւ արձակուրդների օրերը
հաջորդը
Կանադայի ԱԳՆ կոչն Ադրբեջանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն