• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրիում խոսում է ժամանակակից արվեստը

Աննման Մինասյան 16:00 | 09.08.2023
Աննման Մինասյան 16:00 | 09.08.2023
Գյումրի Art Week փառատոն

Օգոստոսի 4-ից Գյումրիում մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային Gyumri Art Week փառատոնը: Դեռ երկու շաբաթ Գյումրիում կլինեն բազմաթիվ ճանաչված արվեստագետներ ամբողջ աշխարհից:

Գյումրեցի եւ քաղաք ժամանած արվեստասերներն այս օրերին մասնակցում են ժամանակակից արվեստային մի քանի նախագծերի՝ ցուցահանդեսների, ներկայացումների, վիդեոարտների, ինստալյացիաների, համերգների: Տեղի կունենան նաեւ ճանաչողական էքսկուրսիաներ արտ-ստուդիաներում, պանելային քննարկումներ եւ այլն:

Գյումրի Art Week փառատոնԵրկրորդ տարին Գյումրիում անցկացվող միջազգային Gyumri Art Week-ը կազմակերպել են «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», «5-րդ հարկ» մշակութային խումբը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:

Գյումրի Art Week փառատոնGyumri Art Week-ի հիմնադիր, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանն ասում է, որ նման փառատոն անցկացվում է Վիեննայում, Բեռլինում եւ մշակութային այլ խոշոր քաղաքներում: Օրինակը վերցրել են, տեղայնացրել եւ երկրորդ տարին է՝ հաջողությամբ իրագործում են: Արվեստի տոնը, սակայն, Գյումրու սահմաններից դուրս են հանել: Միջազգային ճանաչում եւ հռչակ ունեցող արվեստագետները Գյումրիից բացի վարպետության բաց դասեր կանցկացնեն Երեւանի, Օձունի, Ստեփանավանի երիտասարդների համար իրենց իսկ համայնքներում:

Իսկ մինչ այդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացումը: Կենտրոնի երեք հարկերում ցուցադրված էին աշխարհահռչակ արվեստագետների արվեստային ժամանակակից ընկալումն արտացոլող պատկերներ, վիդեոարտներ եւ ինստալյացիաներ:

Նկարիչ, արվեստագետ, փառատոնի կազմակերպիչ Վահագն Ղուկասյանն ասաց, որ երկրորդ Gyumri Art Week-ում ներգրավված են ավելի շատ արտերկրի, քան տեղի արվեստագետները, ինչի շնորհիվ միջմշակութային համագործակցությունը խոսքից անցել է գործի: Թեեւ ուրախ է այլ երկրներից հետաքրքրվածության նման բարձր ցուցանիշի համար, բայց հայրենիքում ստեղծագործողներին կոչ արեց ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերելու ժամանակակից արվեստի փառատոնին:

Գյումրի Art Week, Վիկտորյա ԻլուշկինաCYLAND Media Art Lab նյույորքյան կազմակերպության ներկայացուցիչ Վիկտորյա Իլուշկինան արտ-փառատոների կազմակերպման 15-ամյա փորձ ունի: Հավաքում է վիդեո եւ սաունդ արխիվները, լուսանկարներն ու այլ արվեստի գործեր, ներկայացնում ամբողջ աշխարհում: Gyumri Art Week-ի համադրողներից է: Բացման հանդիսությանը ներկայացել է մեծագույն սիրով, հավանել հանդիսատեսին: Իլուշկինան ասում է՝ արվեստագետն իրեն լավ է զգում, երբ հանդիսատեսի աչքերում հետաքրքրություն է տեսնում, Գյումրիում դրա պակասը չի նկատել: Խոստանում է վերադառնալ:

Օգոստոսի 5-ին Gyumri Art Week-ը փառատոնի ինստիտուցիոնալ գործընկերներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում էր՝ խմբակային ցուցահանդեսի բացմանը։

Գյումրի Art Week փառատոնԱյստեղ նույնպես հանդիսատեսն արվեստագետի աչքերով էր նայում ժամանակակից մարդու ընկալումներին, որտեղ հանդիպում են մաթեմատիկական տարրերը, արվեստը, կրոնը:

Իտալացի արվեստագետ Կլաուդիա Չիանուչչին շնորհակալություն հայտնեց գյումրեցի արվեստասերների հետ շփման հնարավորության համար: Բացի ցուցադրվող աշխատանքներից բերել էր հատուկ պատկերասրահի եւ կազմակերպիչների համար արված իր քանդակներից:

Գյումրի Art Week, Կլաուդիա ՉիանուչչիArt Week-ը-ի հաջորդ կանգառը Գյումրու Gallery 25 մշակութային կենտրոնում էր: Այստեղ հանդիսատեսը հաղորդակցվեց Գեւորգ Ջորջ Քասաբյանի, Զավեն Խաչիկյանի, Պոլինա Կոմյագինայի արվեստի հետ:

Gyumri Art Week-ի կազմակերպիչ Ալեքսան Տեր-Մինասյանը փաստեց, որ ոլորտը հարաբերական դադար էր վերցրել Գյումրիում, բայց ժամանակակից արվեստը մեծ թափով մտնում է Հայաստան, մասնավորապես՝ Գյումրի:

Գյումրի Art WeekՆա կոչ արեց իշխանությանը, որ ավելի ակտիվ մասնակցեն այս նախաձեռնությանը: Հիշեցրեց. ստեղծագործ մարդ ձեւավորելն ամենակարեւոր աշխատանքն է, ժամանակակից արվեստն էլ՝ դրա ամենակարճ ճանապարհը:

Առջեւում դեռ բազմաթիվ մշակութային իրադարձություններ կան, հաջորդ կանգառը մայրաքաղաքում եւ Լոռու մարզում է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջին հայկական անգլալեզու պարբերականը 90 տարեկան է
հաջորդը
Հուժկու երկրաշարժ կանխատեսելով՝ թուրք սեյսմոլոգը լքել է Ստամբուլը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն