• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ո՞ւմ է խանգարում Արայիկ Հարությունյանը

Վահրամ Աթանեսյան 19:15 | 18.08.2023
Վահրամ Աթանեսյան 19:15 | 18.08.2023
Վահրամ Աթանեսյանից մեջբերում

Արցախում խորհրդարանական փոքրամասնությանն ԱԺ նախագահի պաշտոն վերապահելը նախադեպային է:

2015-2020 թվականներին Աշոտ Ղուլյանն էր: Այսօր խորհրդարանի խոսնակի աթոռին Դավիթ Իշխանյանն է, որ ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորներից մեկն է: Բայց եթե Աշոտ Ղուլյանի պարագայում համաձայնությունը ներքին էր, այլ տեղեկություն, համենայն դեպս, չի տարածվել, ապա Դավիթ Իշխանյանի նշանակման դեպքում բաց ասվում է, որ դա ՀՅԴ Բյուրոյի որոշումն է:

Իհարկե, ներկայացվում է այնպես, իբր Բյուրոյին դիմել են գործող եւ նախկին երկու նախագահները, Դաշնակցությունն էլ տեւական քննարկումներից հետո համաձայնություն է տվել, բայց դա բացարձակ սուտ է՝ չխուսափեմ բառից: Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահ կարգելու հարցը դրվել է ուղիղ երկու տարի առաջ՝ հենց ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ:

Այս իրողությունը կարելի էր անտագնապ ընդունել, եթե Իշխանյանի նշանակմանը չնախորդեր ուղղորդված քարոզչություն, որ նախագահի հրաժարականի դեպքում հենց նա է ստանձնելու պետության ղեկավարի պաշտոնը: Արցախի սահմանադրությամբ խորհրդարանի խոսնակը սոսկ ներկայացուցչական դեմք է, իշխանական որեւէ լծակի չի տիրապետում: Այդուհանդերձ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանն ասել է, որ Դավիթ Իշխանյանը պետք է լրացուցիչ լիազորություններ ունենա, մանավանդ արտաքին քաղաքականության, Արցախի կարգավիճակի հարցերում:

Ըստ էության, դա հստակ ազդակ է, որ ՀՅԴ Բյուրոն Արայիկ Հարությունյանին չի վստահում, մտադիր է գործի դնել սեփական հնարավորությունները: Ավելի պարզ արտահայտվել է քաղտեխնոլոգներից մեկը՝ Դավիթ Իշխանյանը խորհրդարանի ղեկավար է նշանակվել, որպեսզի կասեցնի Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիան Ադրբեջանին:

Ճիշտ նույն բացատրությունն էին տալիս որոշ շրջանակներ, երբ անցյալ տարի հարց ծագեց, թե ինչու է պետական նախարարի պաշտոնը տրվել Ռուբեն Վարդանյանին: Ինչ ստացվեց՝ մանրամասնելու հարկ չկա. պաշարման այսօրվա իրավիճակը մի զգալի մասով նաեւ դրա հետեւանքն է:

Անցած մի քանի օրերին Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, ինչին հաջորդեցին անհայտ ծագման թելեգրամյան ալիքների լուրերը, թե առաջիկա ժամերին կամ օրերին Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա: Այսինքն՝ կա՛մ Դավիթ Իշխանյանը նախագահի պաշտոնակատար կճանաչվի, կա՛մ Ազգային ժողովը նրան մինչեւ 2025 թվականը ժամկետով կընտրի նախագահ:

Հարց է ծագում. ո՞ւմ եւ ինչպե՞ս է խանգարում Արայիկ Հարությունյանը, ի՞նչ է տալու Դավիթ Իշխանյանին նախագահի քղամիդ հագցնելու որոշումը: Խոսքը ստեղծված իրավիճակից ելքի հնարավորության մասին է: Իսկ դա, ինչպես հայտնի դարձավ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներից, անցնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով: Ի՞նչ է ստացվում. Արցախի համար ճակատագրական այս փուլում մենք Ադրբեջանին առաջարկում ենք բանակցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հե՞տ:

Գուցե կա՞ նախնական պայմանավորվածություն, որ Բյուրոն ձեռք է բերել բացառապես իր կապերով կամ Հայաստանի իշխանության հետ ինկոգնիտո համաձայնությա՞մբ: Ադրբեջանը մերժում է Արայիկ Հարությունյանին եւ ընդունում ՀՅԴ Բյուրոյի՞ն:

Միայն այս դեպքում է տրամաբանական Արցախի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի նշանակումը: Երկրորդ տարբերակը, թե Բյուրոն համազգային զորաշարժ կանի, կկազմակերպվի նոր դիմադրական շարժում եւ այլն, իրականության հետ ոչ մի կապ չունի, ինչպես նաեւ ՀՅԴ լոբբիստական հնարավորությունների հույսը: Չոր արդյունքում, եթե վերացարկվենք հույզերից եւ քաղաքական խարդավանքներից, ունենում ենք մի պարզ իրողություն. Արայիկ Հարությունյանը ինչ-որ մեկին խանգարում է: Բայց՝ ո՞ւմ: Չլինի՞ Իլհամ Ալիեւին: Կամ՝ Հայաստանի իշխանությա՞նը:

Ստեղծված ծայրահեղ, առանց վարանելու պետք է ասել՝ աղետալի վիճակում ցանկացած դրական տեղաշարժ Ստեփանակերտում կարող է ներկայացվել որպես տիտանական աշխատանքի արդյունք: Կա՞ նման հնարավորություն: Թերեւս՝ այո: Խնդիրն այն է, թե ով է իրացնելու: Ըստ երեւույթին, որոշակի ներքին եւ արտաքին շրջանակների ձեռնտու չէ, որ դա արվի Արայիկ Հարությունյանի իշխանության օրոք: Այդ դեպքում նա, գուցե, հերոսանա։

Քաղտեխնոլոգիական առումով այդ նախագիծը, խոստովանենք, բավական խելացի է: Բայց չպետք է մոռանալ, թե ում հետ գործ ունենք: Բաքուն Ռուբեն Վարդանյանի հերոսացմամբ մեկ անգամ արդեն մեզ ներքաշել է ծուղակի մեջ: Ո՞վ է երաշխավորում, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի պաշտոնամուտի նկատմամբ ադրբեջանական կողմի քար լռությունը հերթական թակարդը չէ, որ լարվում է՝ Արցախը վերջնականապես կանգնեցնելու զինված ներխուժման եւ ինտեգրացիայի պայմաններն ընդունելու դաժանագույն երկընտրանքի առաջ:

…Վանի հերոսամարտի, Արամ-փաշա Մանուկյանի կերպարի զուտ գեղարվեստական ընկալումը գայթակղիչ է: Իրականության մեջ Վան-Վասպուրականի գաղթը մեր նորագույն պատմության ոչ միայն ողբերգական, այլեւ ամենաամոթալի էջն է։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շուտով նոր ուղիղ չվերթ՝ Հայաստանից Շրի Լանկա
հաջորդը
Գերեվարված Գագիկ Ոսկանյանին մեղադրանք են առաջադրել Բաքվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն