• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մարզադաշտը կշահագործվի մեկ տարուց, ճոպանուղին՝ անհայտ է

Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 19.08.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 15:30 | 19.08.2023
Ալավեռդի քաղաքի մարզադաշտ

Մեկ տարուց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը նոր ենթակառուցվածքներ ու ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորում կունենա։ Այստեղ հիմա վերակառուցման աշխատանքներ են ընթանում։

Հիմնանորոգման առաջին փուլով հողային շերտը հեռացնելուց հետո դաշտը խճապատվում է։ Դրան կհաջորդի ջրային համակարգի կառուցումը, ապա՝  վերջնական բարեկարգումն ու խոտածածկի տեղադրումը։ Մարզադաշտը ոչ թե արհեստական, այլ ցանովի խոտով է պատվելու։ Հաջորդ տարվա սկզբին, կմեկնարկի տրիբունաների, հանդերձարանների, սանհանգույցի վերանորոգումը, կվերականգնվի էլեկտրամատակարարումը։ Մարզադաշտը նաեւ խմելու մշտական ջրով կապահովվի։

«Մետալուրգ» մարզադաշտի հիմնանորոգման գործում Ալավերդու համայնքապետարանը նախաձեռնող կողմ է։ Ներդրողը «Ռուբեն Վարդանյան» եւ «Ապրելու» հիմնադրամներն են։

Ալավեռդի քաղաքի մարզադաշտ«Համայնքապետարանը ֆինանսական առումով որեւէ ներդրում չի արել։ Ավագանու ՔՊ անդամները փորձում են շահարկել, բայց համայնքապետարանն ընդամենն ունի մաքրման աշխատանքներ անելու, շինարարության ընթացքին հետեւելու իրավասություն։ Եթե լրացուցիչ ծախսերի կարիք լինի, կներկայացնենք, բյուջեի փոփոխություն կանենք․ ֆինանսական միջոցի հատկացումը հաստատում է միայն ավագանին, ուստի կտեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց հիմա նման հարց չկա, ամբողջ ծախսային մասը կատարում է հիմնադրամը»,- պարզաբանում է Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանը՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագրի»՝ համայնքի կողմից ներդրումներ լինելու մտահոգությունը։

«Մետալուրգ» մարզադաշտի հիմնանորոգման համար, ըստ համայնքի ղեկավարի, մոտ 150 մլն դրամ կծախսվի։ Ներկայում դաշտի հատվածում տարվող աշխատանքների արժեքը մոտ 70 միլիոն է, որից միայն 20 միլիոնը ջրային համակարգի անցկացման գումարն է։ Աշխատանքների մյուս մասի համար նախագիծ է արվում։ Մոտավոր հաշվարկներով 80 միլիոնին մոտ գումար էլ շինարարության երկրորդ փուլում կպահանջվի։

«Հիմնադրամն ինքն է պայմանագիր կնքել շինարարական կազմակերպության հետ, որովհետեւ ինքն է անում ծախսային մասը»,- նշում է համայնքի ղեկավարը։

Ալավերդու ֆուտբոլային մարզադաշտը, որ 1960 թվականին կառուցել եւ նույն տարում շահագործման է հանձնել նախկին լեռնամետալուրգիական կոմբինատը,  դրա լուծարումից հետո անցել է Ալավերդու գունավոր մետաղների գործարանին։ 1994-ից գործարանը բաժնետիրական ընկերության կարգավիճակ է ստացել («Մանես»), որին էլ մարզադաշտը փոխանցվել է որպես սեփականություն։ Իսկ 1998 թվականին «Վալլեքս Էֆ Էմ Իսթեբլիշմենթ» ընկերությունը գնել է գործարանի բաժնետոմսերը, հիմնադրել «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ն՝ դառնալով «Մանես»-ին պատկանող կապիտալի, այդ թվում «Մետալուրգ» մարզադաշտի սեփականատեր։

2023-ի մայիսի 17-ին Ալավերդու ավագանին հաստատեց «Վալլեքս»-ին պատկանող մարզադաշտն ու ճոպանուղին 49 տարի ժամկետով (ճոպանուղին տարեկան 35 հազար, իսկ մարզադաշտը՝ տարեկան 12 հազար դրամ վարձավճարով) համայնքին վերադարձնելու եւ «Վալլեքս կապիտալ» ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու մասին հարցը։

Ալավեռդի քաղաքի մարզադաշտի գույքԼուրն ավելի վաղ՝ մայիսի 7-ին, ֆեյսբուքյան էջում համայնքապետն ինքն էր հայտնել հանրությանը։

Քաղաքի մարզական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման համար կարեւոր նշանակություն ունեցող 724 նստատեղով մարզադաշտը վերջին անգամ 2005 թվականին կապիտալ հիմնանորոգել է «Մանես» հիմնադրամը՝ «Վալլեքս»-ի 23 մլն դրամ ներդրումով։

Վերջին մի քանի տարիներին, սակայն, «Մետալուրգ» մարզադաշտը ավերվել ու թալանվել էր։

Cherevan. AlaverdiԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Չերեւան: Ալավերդի

Նույնը՝ ճոպանուղին, որտեղ եւս այս օրերին մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ Դրանց ավարտից հետո ճոպանուղիների եւ ուղեւորափոխադրող տրանսպորտի նախագծման ու կառուցման ոլորտում միջազգային գործունեություն իրականացնող Руслет ընկերության փորձագիտական խումբը վերջնական ուսումնասիրություն եւ գնահատում կիրականացնի։

Ընկերության փորձագետներն ուսումնասիրության նպատակով Ալավերդի էին այցելել նաեւ հուլիսի 7-ին։

Ալավեռդի քաղաքի ճոպանուղին«Տեխնիկական աուդիտ է արվել։ Պետք է փոխարինվեն ճոպանը, խցիկները։ Այն սարքավորումները, որոնք չկան Ռուսաստանում, բերվելու են Եվրոպայից, Չինաստանից, դրա մասին լրացուցիչ կասենք։ Նաեւ բետոնի հետ կապված ամրակայում պետք է անենք ճոպանուղու տարածքում։ Սեյսմիկ անվտանգությունը, ամեն ինչը պետք է իդեալական լինի։ Աշխատանքները երկարատեւ կլինեն, որովհետեւ անվտանգային հարցերի հետ է կապված»,- ասում է Արկադի Թամազյանը։

Ալավեռդի քաղաքի ճոպանուղինԾախսերի հստակ պատկեր, ըստ համայնքապետի, կունենան մինչեւ 2024-ի երկրորդ կեսը։ Իսկ թե երբ կաշխատի 2014-ից գործունեությունը դադարեցրած ճոպանուղին, պարզ չէ։

Մարզադաշտի հիմնանորոգումից հետո դրա կառավարումը հանձնվելու է համայնքին, իսկ ճոպանուղու դեպքում նաեւ երրորդ կողմ (բիզնես սեկտոր) է լինելու․ ներդրումները մեծ են։

«Վալլեքս»-ը կողմ չի լինելու։ Այն խոսակցությունները, որ իբր «Վալլեքս»-ն ինչ-որ շահ է ակնկալում, ստահոդ տեղեկություններ են»,- եզրափակում է Ալավերդու համայնքապետը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչպես լիցքավորել iPhone-ը․ Apple-ի խորհուրդը
հաջորդը
Որքա՞ն կարժենա Երեւան-Կապան-Երեւան չվերթի տոմսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն