• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինչո՞ւ են գնորդները նախընտրում «Վայլդբերիզ»-ը

Հասմիկ Բալեյան 19:45 | 29.08.2023
Հասմիկ Բալեյան 19:45 | 29.08.2023
Wildberries ֆիրմայի բեռնատար

«Հագուստի, տան համար անհրաժեշտ պարագաների (մաքրող, հիգիենայի միջոցներ) մեծ մասը գնում եմ առցանց, այդպես ավելի հարմար է ու մատչելի։ Հիմնականում «Վայլդբերիզ»-ից (Wildberries) եմ օգտվում, քանի որ պատվերը հասնում է 10-15 օրում, ապրանքներն էլ որակյալ են ու մեր շուկայի համեմատ մատչելի»,- պատմում է Գոհարը, որ միայն 2023 թվականի ընթացքում 180 հազար դրամի գնումներ է արել։

Գոհարն արդեն գիտի՝ ո՛ր ապրանքը ո՛ր վաճառող ընկերությունից կարելի է գնել, որ ավելի մատչելի լինեն։ Զեղչի օրեր էլ են լինում․ այդ ընթացքում գնումներ անելն ավելի ձեռնտու է։ Վաղուց տեղական շուկայից մաքրող միջոցներ, կոսմետիկա, աքսեսուարներ չի գնում։

Ամալյան էլ ամեն ամիս առցանց գնումներ է անում, ասում է՝ եթե պետք է գնել հագուստ, որը փորձելու կարիք չկա, ապա, միանշանակ, նախընտրում է «Վայլդբերիզ»-ը։ Օրինակ՝ մեկ զույգ գուլպան կարելի է առցանց երկու անգամ ավելի ցածր գնով պատվիրել, կամ Gliss kur (400 մլ) շամպունը «Երեւան սիթի» սուպերմարկետում արժե 2090 դրամ, իսկ «Վայլդբերիզ»-ից կարելի է գնել 1310 դրամով։

շամպունԸնդ որում՝ պատվիրված ապրանքի որակը բոլորովին չի զիջում հայկական շուկայում վաճառվող ապրանքների որակին։ Ամալյան վերջին ամիսներին նաեւ որոշ սննդատեսակներ (բուսայուղ, հնդկաձավար, մակարոնեղեն) է պատվիրում։ Նա այս տարի «Վայլդբերիզ»-ից 250 հազար դրամի գնումներ է արել։

«Նախկինում նույնիսկ հնարավոր էր ապրանքը պատվիրել ու վճարել ստանալիս, ոչ թե նախապես։ Դա ավելի ձեռնտու էր, թեեւ հիմա էլ, երբ պատվերը գրանցելիս պետք է անմիջապես վճարել, ձեռնտու է, քանի որ մատչելի է ու որակյալ։ Իհարկե, պատահել է, երբ ապրանքը վնասված է եղել, ու վերադարձրել եմ, իմ գումարը թեեւ ուշացրել են, բայց ի վերջո հետ են ուղարկել»,- պատմում է Ամալյան։

Մինչ մեր քաղաքացիները գնալով ավելի շատ են գնումներ կատարում «Վայլդբերիզ»-ից, այս ընկերությունը խոշոր չափերի հարկեր է վճարում մեր պետությանը։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն է։ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին վեց ամիսներին (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե է վճարել 4.7 մլրդ դրամի հարկեր։

ՊԵԿ-ից  տեղեկանում ենք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թվականին ընկերության վճարած հարկերն աճել են 16 անգամ։ 2022 թվականի առաջին կիսամյակում «Վայլդբերիզ»-ը վճարել էր 295 մլն դրամ հարկ, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 403-րդ տեղում էր։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի հուլիսի 7-ին հանդիպել էր «Վայլդբերիզ» ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերության նոր լոգիստիկ կենտրոն հիմնելու հարցը։ Դա կնպաստի «Վայլդբերիզ» ցանցում Հայաստանում ստեղծվող արտադրանքի վաճառքի ընդլայմանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախում հացը խիստ սահմանափակ քանակով կվաճառվի
հաջորդը
Արեւմուտք գոռալով՝ Ռուսաստան ենք գնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն