• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հայ-հոլանդական համագործակցության պտուղը

Աննման Մինասյան 15:15 | 30.08.2023
Աննման Մինասյան 15:15 | 30.08.2023
«Ագրիկո» ընկերության ցուցահանդես

Կարտոֆիլի սերմարտադրությամբ ամբողջ աշխարհին հայտնի հոլանդական «Ագրիկո» ընկերության համագործակցությունը Հայաստանի հետ երեքուկես տասնամյակի պատմություն ունի:

1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցելու նպատակով Հոլանդիայում աղետի գոտու օգնության կոմիտե հիմնվեց: Առաջին գործը, որ Հայաստանում արեց կոմիտեն 1990-ականների սկզբին, չորս դպրոց վերանորոգելն էր, բայց Հոլանդիայում ավելի մեծ գումար էր հավաքվել, քան նախատեսված էր:

Նախաձեռնության հիմնադիրներից Կորյուն Հովակիմյանն ասում է՝ նախընտրել են հավաքված գումարով որակյալ սերմացու բերել Հայաստան:

Կորյուն Հովակիմյան«Ավելի լավ էր ձուկ բռնել սովորեցնեինք, քան միշտ կախվածության մեջ պահելով եւ «օգնություն» որակելով՝ հանրությանը պարբերաբար «ձուկ» տայինք,- աում է Հովակիմյանը եւ հավելում,- նեղության մեջ գտնվող հայրենակիցներին սերմ մատակարարելով՝ մի քանի խնդիր էինք լուծում. մարդիկ հող մշակելով եւ բարիք ստեղծելով կկապվեին հարազատ հողին, կհաղթահարեին արհավիրքի հետեւանքով առաջաացած դժվարությունները»:

Ընկերությունն առաջին անգամ 60, հաջորդ հինգ տարիներին էլ 3500 տոննա առաջին եւ երկրորդ վերարտադրության սերմ է բերել Հայաստան եւ անվճար տրամադրել գյուղացիական տնտեսություններին: «Ուրախությամբ փաստեցինք, որ հասել ենք մի տեղ, երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ են, սովորել են մշակության գաղտնիքներն ու նրբությունները: Որոշեցինք, որ սերմն արդեն ներկրելու ենք կոմերցիոն հիմունքներով: Այդ օրվանից հայ հողագործը օգնություն ստացողից դարձավ հոլանդական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի գործընկերը»,- ոգեւորված պատմում է Կորյուն Հովակիմյանը:

«Ագրիկո» ընկերության ցուցահանդեսԳործընկերական հարաբերություններն ավելի են ամրացնում «Ագրիկո» ընկերության ղեկավարության եւ հայ գյուղատնտեսների ամենամյա փոխայցելությունները:

«Ագրիկո» ընկերության ցուցահանդեսԸնկերության սերմերի եւ բերքի ավանդական դարձած ցուցադրության այս տարվա հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին Շիրակի մարզում: Միջոցառմանը ներկա էին հայ-հոլանդական ընկերության Հայաստանի եւ Հոլանդիայի ղեկավարությունն ու պաշտոնական ներկայացուցիչները եվրոպական մի շարք երկրներից, մարզային իշխանության ներկայացուցիչներ, բազմաթիվ գյուղատնտեսներ եւ հյուրեր:

Ցուցադրության բացման հանդիսության սկզբում «Ագրիկո» ընկերության գլխավոր տնօրեն Յան Ֆանհոխանն ասաց, որ շուրջ 80 երկրների կարտոֆիլ եւ կարտոֆիլի սերմ մատակարարող Հոլանդիան սիրով է համագործակցում հայ գյուղատնտեսների հետ, ապագայում էլ նախատեսում են ավելի խորացնել համագործակցությունը:

Ընկերության ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանը ողջունեց ներկաներին եւ տեղեկացրեց, որ ամեն տարի սերմերի 10-12 տեսակ էին փորձարկում, այս տարի կրկնապատկել են՝ հասցնելով 24-ի:

Միջոցառման ընթացքում ընկերության գործընկերները վաստակած հանգստի ուղարկեցին «Ագրիկոյի» արտահանման գծով ղեկավար Յան Դեքերին, որը Հայաստանի հետ համագործակցության ակունքներում է եղել:

Յան ԴեքերՆա ասաց, որ հրաժեշտ է տալիս աշխատանքին, բայց Հայաստանն ու գործընկերներին երբեք չի մոռանա: Ըստ նրա՝ հոլանդական տեխնոլոգիայով եւ Հայաստանի հող ու ջրով հրաշալի արդյունքներ են գրանցել:

Յան Դեքերին փոխարինելու էր եկել Մարտին Դեքերը, նա փաստեց, որ եկել է մի տեղ, որտեղ ձեւավորված պատմություն ու ջերմ համագործակցություն կա:

Մարտին Դեքեր«Ապագայում ինձ մնում է պահպանել ու ավելի ջերմացնել ստեղծված հարաբերությունները»,- նշեց նա:

«Ագրիկո» ընկերության երկարամյա գործընկեր, գյուղատնտես Վարդան Ղազարյանը գոհ է նոր սերմնատեսակների բերքատվությունից:

Վարդան ՂազարյանԱսում է՝ տարեցտարի ավելի են կատարելագործվում, իրենք բույսին են լավ հասկանում, բույսն էլ՝ իրենց: Ընկերությունից ոչ միայն սերմեր են ստանում, այլեւ ագրոգիտելիքներ, փորձ, գյուղատնտեսական գործիքներ ներկրելու հնարավորություն: Ղազարյանն արդեն փորձի փոխանակման ծրագրերով հասցրել է հինգ անգամ այցելել Հոլանդիա, նոր գիտելիք ու փորձառություն բերել Շիրակ:

Այս տարվա նոր սերմնատեսակները փորձառու ֆերմերը շատ է հավանել, ասում է՝ հենց շրջանառվեն, անպայման կմշակի. ե՛ւ տեսքը, ե՛ւ համային հատկանիշնեը գոհացնող են:

Հունան ՊետրոսյանՀունան Պետրոսյանին Շիրակում նույնպես ճանաչում են որպես փորձառու եւ բանիմաց գյուղատնտեսի: Ագրիկոյի հետ երկար տարիների համագործակցության ճանապարհ է անցել: Որքան էլ փորձել է այլ ընկերությունների հետ համագործակցել, միեւնույնն է, ցանքատարածությունների 90 տոկոսը «Ագրիկոյի» սերմերով է մշակում:

Հայ հողագործներն արդեն վստահաբար պնդում են, որ այժմ Հայաստանում ունենք կարտոֆիլի բերքատվության այնպիսի ցուցանիշ, որը երբեք  չի գրանցվել խորհրդային տարիներին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Դարան» գրախանութն անակնկալ է պատրաստել սարոյանասերների համար
հաջորդը
Արվեստ, արհեստ եւ երաժշտություն․ ՔՈԱՖ-ը կանչում է Լոռի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն