• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Անվանի փորագրանկարիչների աշխատանքները երկու ամիս կցուցադրվեն Երեւանում

Մարիամ Սարգսյան 18:30 | 10.09.2023
Մարիամ Սարգսյան 18:30 | 10.09.2023

Երկու ամիս շարունակ՝ մինչեւ նոյեմբերի 8-ը, հայ արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու գեղարվեստական տպագրության ոլորտում աշխարհում հայտնի փորագրանկարիչների ստեղծագործություններին: Գեղարվեստական տպագրությունը կերպարվեստում յուրահատուկ ուղղություն է. այն պղնձի, քարի, փայտի, լինոլեումի, թիթեղի եւ առավել նոր հիմքերի վրա փորագրված պատկերի՝ տպագրական հաստոցի միջոցով թղթի վրա տեղափոխելն ու արտատպելն է:

Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023»-ը: Գեղարվեստական տպագրության 356 նմուշներ այժմ ցուցադրվում են մայրաքաղաքի «Շառլ Ազնավուր» կենտրոնում:

Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023Դրանք 53 երկրի 231 փորագրանկարչի՝ գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված թերթեր եւ փորագրանկարներ են:

Ստեղծագործողները նախնական ընտրության փուլ են անցել. բիենալեի նախապատրասական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից: Միջազգային ժյուրին, որի կազմում են Հայաստանի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Իրանի եւ Գերմանիայի ներկայացուցիչներ, երեք ամսում ընտրել է լավագույն աշխատանքները երեւանյան մրցութային փուլի համար:

Նախորդ տարվա սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր՝ հայտերի ընդունման ընթացքում, իրենց աշխատանքներն են գրանցել 55 երկրի 413 արվեստագետներ: Ստացվել է շուրջ 1500 ստեղծագործություն:

Արդեն չորրորդ միջազգային բիենալեի կազմակերպիչը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն է: Երեւանյան գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր, արվեստի մագիստրոս Սոնա Հարությունյանը նշում է, թե ամեն ինչ սկսվում է երազանքից: «Այս բիենալեն էլ հայ փորագրանկարիչ Արման Վահանյանի երազանքն էր»,- ասում է Հարությունյանն ու հավելում, թե այդ երազանքի իրականացումն էլ իրար շուրջ է հավաքել աշխարհի հայտնի ստեղծագործողներին:

Սոնա ՀարությունյանՀիմնադիրը կարեւորում է նաեւ աջակիցների դերը՝ նշելով, թե առանց համագործակցության միջազգային այս կարեւոր իրադարձությունը չէր անցկացվի: Բիենալեի հիմնադրման օրվանից նախաձեռնությանն աջակցում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, տարբեր երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Բիենալեին մասնակցող արվեստագետների թվով առաջինը Լեհաստանն է՝ 46 մասնակցով, ապա՝ Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 16, Ֆրանսիան՝ ութ, Ճապոնիան՝ յոթ մասնակցով:

Միջազգային ժյուրիի գլխավոր անդամը եւս Լեհաստանի ներկայացուցիչ է: Այդ երկիրը ոլորտի առաջատարն է, որտեղ կարողանում են համադրել գեղարվեստական տպագրության ավանդական եւ նոր տեխնիկաները:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր ՍկվեչինսկիԲացման արարողությանը ներկա՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին եւս ընդգծեց՝ Լեհաստանը տպագիր արվեստի ոլորտում շատ մեծ ու կարեւոր տեղ է զբաղեցնում, կերպարվեստի բնագավառում տպագիր արվեստը յուրահատուկ տեղ ունի եւ առանձնանում է արվեստի մյուս տեսակներից: Դեսպանը նաեւ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջեւ մշակութային ոլորտում սերտ համագործակցությունը:

Այս տարի բիենալեն առանձնանում է եւս մեկ նորարարությամբ: Դրա շրջանակում 2023 թվականի սեպտեմբերի 12-17-ը Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով՝  «Հայաստանը՝ տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով:

Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023
Երեւանում կհամախմբվեն երեսուն երկրից փորագրանկարչության ավելի քան 50 հայ եւ օտարազգի փորագրանկարիչներ՝ ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչված գեղարվեստական տպագրության ավանդական տեխնիկաները։

Փորձագետները համաժողովի ընթացքում կներկայացնեն զեկույցներ, իսկ մասնագիտական հանրությունը, արվեստի բուհերի ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ճանաչում վայելող վարպետների եւ անվանի արվեստագետների վարպետության դասերին։

Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023
Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023

Բիենալեի՝ վերջին փուլին հասած աշխատանքների հեղինակները սեպտեմբերի 11-ին կմասնակցեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում էլ հայտնի կդառնան հաղթողները:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աստիճանները միայն վար են տանում
հաջորդը
Վրաստանը եւս չի ճանաչում Արցախում նախագահական ընտրությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն