• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 11.09.2023
Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 11.09.2023
մեջբերում Տիգրան Պասկեւիչյանից

Օրեր առաջ, երբ հայտարարվեց, որ Երեւանի մարզահամերգային համալիրի առջեւ տեղադրվելու է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999) Կարեն Դեմիրճյանի արձանը, առաջին բանը, որ անցավ մտքովս, «շինարարի սինդրոմն» էր։

Ուզում էի հոդված գրել այդ վերնագրով, մտածեցի՝ չարժե շտապել, սա էլ (Նժդեհի, Արամ Մանուկյանի արձանների օրինակներով) հավանաբար վերջին տարիների անճաշակության շքերթի մի դրվագն է։ Իսկ երբ հրապարակվեցին Շառլ Ազնավուրի արձանի տարբերակները, համոզվեցի, որ իրոք այդպես է։

Կարեն Դեմիրճյանի արձանի բացումՍեպտեմբերի 8-ին մարզահամերգային համալիրի առջեւ այնուամենայնիվ բացվեց Կարեն Դեմիրճյանի արձանը, եւ բացահայտվեց շատ կարեւոր մի բան, որի մասին կգրեմ ստորեւ։

Մինչ այդ տեսնենք, թե Կարեն Դեմիրճյան գործիչն ի՜նչ գգացումներ է առաջացրել գործող իշխանության գլխավոր դեմքերի մեջ։

«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջեւ: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական եւ քաղաքական գործչի համար»։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

«…ամեն անգամ, երբ մտնում եմ այս շենք [մարզահամերգային համալիր], մտովի ցանկանում եմ զրուցել Կարեն Դեմիրճյանի հետ, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես է 1970-80-ականներին այսպիսի մտահղացում եղել`ստեղծելու 21-րդ դարի կառույց»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

«Ուզում եմ իմանաք, որ այս ծավալի շինարարություն ու բարեկարգում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է եղել՝ Դեմիրճյանի ժամանակ»։

Տիգրան Ավինյան, քաղաքապետի թեկնածու ՔՊ կուսակցությունից

1990 թվականի ապրիլին Ազատության հրապարակում ունեցած մի ելույթում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանն ասում էր. «Սովետական երկրում, կոմունիստական երկրում, տոտալիտար երկրում հնարավոր չի, որ լինի քաղաքական գործիչ։ Մինչեւ շարժումը Հայաստանում առհասարակ հնարավոր չէր լինել քաղաքական գործիչ։ Հնարավոր չէր, որովհետեւ կոմկուսը զորանոցային ապարատ էր։ Հրամայում են, եւ բոլորը ծայրից ծայր կատարում են, թեկուզ խելացի մարդիկ լինեն մեջները՝ հազվադեպ»։

Վանո ՍիրադեղյանԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Համազգային շարժումը պատրաստվում է խորհրդրանական ընտրությունների, 1990

Հիմա, եթե մեկը փաստերով ապացուցի, որ Կարեն Դեմիրճյանը 1974-1988 թվականներին եղել է քաղաքական գործիչ, սիրով կմտնեմ բանավեճի մեջ։

Եթե քաղաքական գործիչ չէր, ո՞վ էր

Կարեն Դեմիրճյանը կուսակցական ֆունկցիոներ էր եւ տնտեսվար։ Խորհրդային իրականության մեջ լավ տնտեսվար լինելը դրական բնորոշում է։ Դե, մոսկվաներում կային համայնական փողեր, եւ դրանք քաշել, Հայաստան բերելը գուցե առաքինություն նկատվի։

Իսկ իրականում լավ տնտեսվար էր, թե ոչ, պետք է դիտարկել ոչ թե մարզահամերգային՝ դարով առաջ ընկած, «տաճարի» օրինակով, այլ Հայաստանի հյուսիսում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին եղած ավերիչ երկրաշարժի համատեքստում։

Սա առանձին թեմա է եւ, կարծում եմ, օրերից մի օր կդառնա լրագրային կամ իրավական լուրջ հետաքննության առարկա։ Սեյսմիկ խնդիրներ ունեցող շատ երկրներում (օրինակ՝ վերջին ընտրությունների ընթացքում Թուրքիայում) շինարարության որակը միշտ է եղել քննության առարկա։

Turkey earthquakeԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աղետալի երկրաշարժը եւ ընտրությունները. Արա Գոչունյան

Եվ դժվար է ասել, որ մարզահամերգայինով կամ «Զվարթնոց» օդանավակայանով Դեմիրճյանը մեզ հպարտություն է պարգեւել, իսկ հյուսիսային շրջանների ավերակների հետ ոչ մի կապ չունի։

Շինարարի սինդրոմ

Սա մեր իրականության մեջ նորություն չէ։ Սկիզբ է առել 1998-ի փետրվարին, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 1988-ին ասպարեզից հեռացած Կարեն Դեմիրճյանը։

Նախկին առաջին քարտուղարի անձն ու առաքինությունները գովաբանողները Կարեն անունից առաջ շատ հաճախ էին օգտագործում շինարար «ածականը», եւ դա հանգիստ չէր տալիս նրա մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին։

Դառնալով նախագահ (իմ կարծիքով նա չէր ընտրվել)՝ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում էր «շինարարի» դեմիրճյանական դափնիները սեփականաշնորհելու համար։ Եվ այդ (հակաիրավական, անմարդկային) ամենն անում էր ոչ թե ի շահ եւ ի բարօրություն հասարակության, այլ որովհետեւ, ըստ էության, քաղաքական գործիչ չէր։

Քաղաքական գործիչը շինարարությամբ չի զբաղվում։ Քաղաքական գործիչը ստեղծում է պայմաններ, որ ուրիշները զբաղվեն շինարարությամբ, եւ պետական կառույցների անթարթ աչքով հետեւում է որակին։ Երբ շինարարությունը քաղաքական գործչի միակ զբաղմունքն է, նշանակում է կարեւոր մյուս տեղերում կա՛մ գործերը լավ չեն, կա՛մ ընդհանրապես գործ չի արվում։

Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Հյուսիսային պողոտա կառուցելու վրա ջանք, ժամանակ, էներգիա վատնելու փոխարեն նույն ջանքը, ժամանակն ու էներգիան ներդներ Արցախյան հակամարտությունը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու գործում, այսօր բոլորովին այլ Հայաստան կունենայինք։

Ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքապետի՝ ՔՊ կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին հարցնում են. «…սահմանային լարվածություն է, դուք մանկապարտեզ եք կառուցում, ո՞ւմ համար եք անում»։ Ավինյանը նեղվում է, վրդովվում, որովհետեւ չի հասկանում, որ հարցնողը նկատի ունի ՄԻԱ՛ՅՆ մանկապարտեզ կառուցելը։

Այսինքն՝ մարդիկ գիտակցում են, որ քաղաքական գործիչը չի կարող (թեկուզ PR–ի, քարոզչության համար) ներկայանալ ՄԻԱ՛ՅՆ շինարարական ծրագրերով՝ չստանձնելով հարազատ կուսակցության ողջ ծրագրի պատասխանատվությունը։

Եվ հիմա Կարեն Դեմիրճյանի ուշացած ռեինկարնացիան նպատակ ունի հայ հանրության մեջ ամրապնդելու այն միտքը, թե հայ իշխանը քաղաքական գործիչ չի կարող լինել, հայ իշխանը միայն տնտեսվար է… մինչեւ (Աստված հեռու պահի) առաջին երկրաշարժը կամ էն մյուս աղետը (սա էլ Աստված թող մոտ չբերի)։

Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ Ֆեյսբուքում աչքովս ընկավ ԱՄՆ-ում բնակվող հոգեբան Վարդգես Դավթյանի գրառումը, որը ներկայացնում եմ առանց խմբագրական միջամտության. «Ես Դեմիրճյանի թոխմախաոճի արձանի էսօրվա բալեշչիկների հետ չեմ: Ես ողջ Դեմիրճյանի հետ եմ, որը 1988-ին օպերայի բակում էս ղամմազ ամբոխին ասում էր — Ղարաբաղը ջեբս ա?, հանեմ տամ»:

Երեւան, միտինգ 1988թ․

Նկարում՝ ղամմազ ամբոխը՝ ըստ Վարդգես Դավթյանի

Հմուտ հոգեբանին թվացել է, թե այս գրառմամբ ինքը Դեմիրճյանին ներկայացնում է որպես հեռատես քաղաքական գործիչ։ Իրականում այս հիշեցումը հաստատում է Վանո Սիրադեղյանի ասածը։

Քաղաքական գործիչը ժողովրդի հետ չէր խոսի այն ոճով, որով սովորություն ուներ խոսելու պարտակտիվի [партийный актив] կամ խոզակտիվի [хозяственный актив] անդեմ զանգվածի հետ։

Քաղաքական գործիչը (ի դեպ, նա այդ պահին արդեն գիտեր, որ հեռացող է) ժողովրդին կբացատրեր, ասենք, Խորհրդային Միության ազգային քաղաքականության սկզբունքը՝ ակնարկելով, որ դա կայսերական է, եւ ցանկացած (չնչին) փոփոխություն հանգեցնելու է կայսրության փլուզմանը։ Եվ սա կարող էր ասել ոչ ուղղակի, եզոպոսյա՛ն լեզվով ու ոչ նրա համար, որ ժողովուրդը հասկանար ու լքեր հրապարակը, այլ որ ինքը՝ որպես քաղաքական գործիչ, «ջեբ»-ից տարբեր մի հուշ թողներ։

Իսկ ժողովրդի «ղամմազ» լինելուն կանդրադառնանք, երբ անկախության շրջանի արտագաղթը քննելու առիթ լինի։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքացիները հարցեր կտան Երեւանի ավագանու թեկնածուներին
հաջորդը
Հայրենադարձներին կաջակցեն ՀՀ տեղափոխվելիս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն