• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեւանը դոգոսֆերայի համատարածքում

Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 18.09.2023
Տիգրան Պասկեւիչյան 19:30 | 18.09.2023
բազկաթողներ աղբանոցում

Ընտրարշավի օրերին մշտապես երկմտել եմ՝ գնա՞լ, թե՞ չգնալ ընտրության։

Փաստարկը, որ իշխանությանը վերարտադրվելու համար չգնացողներ են հարկավոր, ստիպում էր գնալ, մյուս կողմից, սակայն, «կրոնական համոզմունքներս» թույլ չէին տալիս մտնել ընտրատեղամաս ու «փչացնել» քվեաթերթիկ։

Փչացնել ասելով՝ անպայման նկատի չունեմ քվեաթերթիկի վրա պոզեր նկարելը կամ հայհոյաբառ գրելը։ Ում էլ տայի ձայնս, քվեաթերթիկ փչացնել էր նշանակելու։

Ընտրությունների այս համակարգն այնպես է սարքված, որ դժվարանում ես տարբերել քաղաքական խնդիրներն ու աղբահանությունը։

Եթե քաղաքային իշխանության բուն գործառույթը աղբ հավաքելն է, ասֆալտ անելը, մանկապարտեզ, դպրոց, պոլիկլինիկա նորոգելն ու նման այլ բաներ, իմաստ չունի ընտրություններ կազմակերպել։

Հանրապետության գործադիր իշխանությունը կարող է գտնել բանիմաց մարդու եւ նշանակել քաղաքի ադմինիստրատոր։ Այնպես, ինչպես նախարար, վարչության պետ, ՊՈԱԿ-ՀՈԱԿ-ի ղեկավարներ են նշանակում։

Իսկ եթե քաղաքապետի պաշտոնը քաղաքական է եւ ընտրովի, ուրեմն պետք է մասնակցեն քաղաքական ուժեր, որոնք ունեն ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ։

Հիմա նայենք սեպտեմբերի 17-ին անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին եւ դաշինքին։

Ամենաշատ ձայները հավաքած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական է այնքանով, որքանով հաջողել է, հեղափոխության պատրանք ստեղծելով, գրավել վարչապետի պաշտոնը։

Որ դա քաղաքական ուժ չէ, պարզ երեւաց 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ դրան մինչ օրս հաջորդող իրադարձություններից հետո։

«Հանրապետություն» կուսակցության (Արամ Սարգսյան, Արտակ Զեյնալյան) մասին շատ բան չկա ասելու։ Դա քաղաքական հոբբի ունեցողների մի խմբակ է, որը տեղավորված է իշխող կուսակցության արեւմտահայաց խորդանոցում։

Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացած «Ազգային առաջընթաց» կուսակցության մասին ես, որ գործի բերումով անըդհատ հետեւում եմ լրահոսին, դիտում քաղաքական իրադարձությունները, առաջին անգամ լսեցի այս (Երեւանի ավագանու) ընտրարշավի ժամանակ։

Այսպիսի հերթապահ կառույցներ շատ կան, որոնք սպասարկում են ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների մասնակցության օրենսդրական պահանջը։

Այս դեպքում ԱԱԿ-ը հոժարակամ դարձել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրենսդրական շապիկը։

«Մայր Հայաստան» դաշինքի մասին կարելի է չխոսել, որովհետեւ դա ոչ թե քաղաքական, կուսակցական միավոր է, այլ պոլիտիկոսների ակումբի ֆասադ՝ զարդարված Հայաստան խորհրդանշող մի արձանով։

Ընտրությունների այս մասնակիցը բացառապես խոսում էր քաղաքական ինչ-որ լուծումների մասին՝ դրանք պայմանավորելով գործող իշխանության անհապաղ հեռացմամբ։ Փաստը, սակայն, այն է, որ ե՛ւ նա, ե՛ւ նրա տերերն ու երկրպագուները անցած 2-3 տարվա ընթացքում ոչ միայն չեն հաջողել այդ ուղղությամբ ունեցած ձեռնարկներում, այլեւ ամրապնդել ու ցեմենտել են գործող իշխանության հիմքերը։

Գալով հաջողությանը «Հանրային ձայն» կուսակցության, որի ֆորմալ կամ ոչ ֆորմալ առաջնորդը Յութուբի հանդիսատեսի սիրելի Վարդան Ղուկասյանն (Դոգ) է՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի իշխանությունը 2018-ից ի վեր շոշափելի մեկ ռեֆորմ է իրականացրել՝ մտքի ու բովանդակության այլասերումը։

Targir LaoԴԻՏԵՔ ՆԱԵՎ

Թարգիր լաո 11 / Լաոն, Դոգն ու հանրային կարծիքը / Փաշոյան / Մադոյան

Ու քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջինն է, իսկ «Հանրային ձայնը»՝ վերջինը, շրջանն այդպիսով փակվում է, եւ հանրությունը (ընտրություններին մասնակցած, չմասնակցած) հայտնվում է դոգոսֆերայի համատարածքում։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկ Մարությանի երկու առաջարկը
հաջորդը
Օրակարգում երկկողմ հանդիպում չկա. Անի Բադալյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն