• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Առաջնորդելը միայն կառավարելը չէ

Աննման Մինասյան 15:00 | 22.09.2023
Աննման Մինասյան 15:00 | 22.09.2023
CapSLoc ծրագիր

Համայնքները կզարգանան միայն այն դեպքում, եթե բնակիչները դեմ չլինեն փոփոխություններին եւ պատրաստ լինեն ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ։

Ախուրյան բազմաբնակավայր համայնքի զարգացման, բնակիչներին կարողություններով զինելու նպատակով «CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն անցկացրեց «Տեղական աշխատողների ակադեմիայի» առաջին դասընթացը։

Մասնակցեցին Ախուրյան համայնքում նախապես ձեւավորված համայնքային ակտիվ թիմի անդամներ շուրջ երեք տասնյակ գյուղերից: Ներկայացուցիչները ինչպես տեղական ինքնակառավարման մարմիններից, այնպես էլ մասնավոր հատվածից էին։

Դասընթացի անցկացման առաջին օրվանից մասնակիցները միջազգային փորձագետների օգնությամբ ուսումնասիրեցին, թե ինչ է լավ կառավարումը, եւ թե իրենց իսկ գյուղի առաջընթացի համար որքան առանցքային դեր ունեն համայնքում ճիշտ ղեկավարումն ու ներգրավվածությունը:

CapSLoc ծրագիրՀայկավանցի 18-ամյա Վարդանն առաջին անգամ էր մասնակցում ոչ ֆորմալ կրթական ծրագրի եւ նշում է՝ սովորեց, որ չպետք է կենտրոնանալ միայն հետեւանքի վրա, այլ պետք է վերլուծել ու հասկանալ պատճառները:

Վահրամաբերդ գյուղի բնակիչ Հռիփսիմե Մկրտչյանը եւս գոհ է տեղական ինքնակառավարման ոլորտում ստացած կիրառելի գիտելիքներից։ «Հասկացա, որ առաջնորդ լինելը միայն մարդկանց խմբին կառավարելը չէ, այլ նրանց հետ հավասար մասնակցելը դժվարությունների հաղթահարման գործընթացին, նրանց լսելն ու օգնելը, մոտիվացնող միջավայր ստեղծելը»,- նշում է 21-ամյա Հռիփսիմեն եւ հավելում, որ ձեռք բերած գիտելիքները կնպաստեն հետագայում դառնալու լավ առաջնորդ, օգնելու համայնքին՝ վերհանելու խնդիրները եւ ճիշտ լուծումներ տալու դրանց։

Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաեւ ինքնակառավարման նրբություններին, սովորեցին կարեւորել իրենց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացում: Բազմազան օրինակներով էլ յուրացրին աշխարհում առաջնորդության շնորհիվ դրական փոփոխությունների դասեր:

Տեղական աշխատողների ակադեմիայի առաջին մոդուլի առաջին խմբին մասնակցեցին 27 շիրակցիներ, ամսվա վերջին էլ նախատեսվում է ակադեմիայի երկրորդ խմբի դասընթացը:

CapSLoc ծրագիրՆշենք, որ «CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Այն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման», «Հայկական Կարիտաս» եւ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ների հետ համատեղ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խումբը զբաղվում է զոհվածների հուղարկավորության հարցերով
հաջորդը
Մարտունու 9 վիրավոր բնակիչ տեղափոխվել է Ստեփանակերտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն