• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տարեցները բացահայտում են երիտասարդ մնալու գաղտնիքը

Հասմիկ Բալեյան 19:30 | 27.09.2023
Հասմիկ Բալեյան 19:30 | 27.09.2023
հիշողության սրճարան

Սեպտեմբերի 27-ին «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը Երեւանի հիշողության սրճարանում նշեց Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկման օրը, որը աշխարհում նշվում է սեպտեմբերի 21-ին։

«Պլանավորել էինք սեպտեմբերի 26-ին Հանրապետության հրապարակում իրազեկման քայլերթ անցկացնել։ Դիմել էինք Երեւանի քաղաքապետարան, թույլտվություն ստացել։ Բայց Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված՝ առաջնահերթությունները փոխվեցին, ուստի որոշեցինք այս տարի միջոցառումն այս ձեւաչափով՝ հիշողության սրճարանում անցկացնել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց «Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։

Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Լոֆթում գտնվող հիշողության սրճարանում տարեցները հավաքվում են շաբաթը մեկ անգամ։ Երկու ժամ տեւող հավաքույթի ընթացքում մասնագետները պարապմունքներ են անցկացնում նրանց հետ, տնային առաջադրանքներ տալիս։ Կարդում են, նվագում, երգում, զրուցում․․․


Սրճարանն այցելում են ճանաչողական ֆունկցիայի խանգարում ունեցող տարեցները։ Այցելություններն այստեղ օգնում են կանխարգելելու Ալցհայմերի հիվանդության առաջացումը։

Նման սրճարան գործում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Գյումրիում։ Առաջիկայում նաեւ Իջեւանում է բացվելու։ Ե՛վ մայրաքաղաքում, ե՛ւ Գյումրիում հիշողության սրճարան է հաճախում 15-20 տարեց։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագիրը պատրաստ է աջակցելու Արցախից բռնի տեղահանված տարեցներին։ Նրանց հետ կաշխատեն հոգեբաններ ու բժիշկներ։ Ծրագիրն արդյունավետորեն իրականացնելու նպատակով հաստատությունը կհամագործակցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։

78-ամյա պարոն Վալերին արդեն երկու շաբաթ է, ինչ հաճախում է հիշողության սրճարան։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երկար տարիներ որպես դիրիժոր է աշխատել, այժմ մշտական այցելուներից է, նոր ընկերներ է գտել։
Վալերին հիշողության սրճարան է հաճախում
«Սկզբում մտածեցի՝ արժե գնալ, տեսնել՝ ինչ տեղ է․․․ Եկա ու հասկացա, որ հաճելի միջավայր է, որտեղ կարելի է մարզել հիշողությունն ու նոր գիտելիքներ ստանալ։ Արվեստի մասին շատ ենք խոսում։ Օրինակ՝ այսօր զրուցել ենք Սայաթ-Նովայի մասին, նրա ստեղծագործությունները կարդացել, ունկնդրել։ Ինձ համար շատ հաճելի է, որ ես այսպիսի մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունեմ»,- պատմում է պարոն Վալերին։ Նա հոգին երիտասարդ պահելու մի քանի գաղտնիք է բացահայտել․ հարկավոր է շատ կարդալ, երաժշտություն լսել, քայլել։

84-ամյա տիկին Վարդուհին 47 տարի աշխատել է որպես մանկավարժ։ Կես կատակ-կես լուրջ ասում է՝ ամբողջ կյանքում շատ է խոսել աշխատանքի բերումով, հիմա էլ խոսում է հիշողության սրճարանում։
Վարդուհին հիշողության սրճարան է հաճախում«Պատասխանում ենք արվեստի մասին մասնագետների հարցերին։ Հանձնարարություններ են տալիս, տանը պատրաստվում եմ, պարապում։ Զարմանալի բան է․ մարդը մինչեւ կյանքի վերջը սովորում է, իսկ ես այդպիսի մարդկանցից եմ։ Հաճույք եմ ստանում հանձնարարությունները կատարելիս, սովորելիս»,- ասում է տիկին Վարդուհին։

Տիկին Վարդուհին խորհուրդ է տալիս՝ զվարթ եւ երիտասարդ մնալու համար պետք է հնարավորինս շատ շփվել լավ մարդկանց հետ, կարդալ, երաժշտություն լսել, սիրած զբաղմունք ունենալ եւ հաճախ զբաղվել դրանով։

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն առաջիկայում իրականացնելու է նաեւ տնային խնամքի ծրագիր՝ այցելելով դեմենցիա ունեցողներին։ Նրանք բժշկական օգնություն կստանան։ Մասնագետները նոր գիտելիքներ կփոխանցեն նաեւ Ալցհայմերի հիվանդություն ունեցողների խնամողներին, ընտանիքի անդամներին, որպեսզի ավելի իրազեկ լինեն։ Տնային խնամքի ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերին, որի մասին «Ալիք Մեդիան» կգրի առաջիկայում։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԳՆ-ն պաշտպանելու է իր քաղաքացի Վարդանյանին
հաջորդը
Օդային եւ ցամաքային ճանապարհով՝ 349 վիրավոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն