• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում է վիրավոր զինվորներին

Աննման Մինասյան 14:45 | 28.09.2023
Աննման Մինասյան 14:45 | 28.09.2023
Մարգարիտա Ավետյան

Մի օր քարքարոտ, մի օր արեւոտ օրերի վերհուշը գրեթե ինը տասնամյակի խորքերն է տանում… Մարգարիտա Ավետյանի միտքն ու հիշողությունները հեռավոր Բոստոնից թեւեր են առնում, կտրում անցնում օվկիանոսն ու իջնում մի բուռ հայրենիքի մի կտոր ծննդավայրում:

Ծննդավայրի մասին հուշերը միայն մոր պատմածներով են ուրվագծվել: Քանաքեռում է ծնվել, 1935 թվականին, մեկ տարեկանը չբոլորած՝ ընտանիքով տեղափոխվել են Լոռու մարզի այն ժամանակ Ծաղկաշեն, այժմ՝ Ծաղկաբեր գյուղ:

Մինչ Ծաղկաշենում մանկությունն էր վայելում, սկսվեց 2-րդ Համաշխարհայինը, որը պետք է տաներ ոչ միայն հորը, այլեւ մոր անհոգ ժպիտը, իր եւ քույր-եղբայրների մանկությունը. հայրը պատերազմ է գնում, գերի է ընկնում եւ հրաշքով վերադառնում է:

Պատերազմը մի հատկություն ունի՝ սկսվում է, բայց չի ավարտվում: Թվացյալ վերջացած պատերազմը տանում է նաեւ Մարգարիտայի հոր երիտասարդ կյանքը։ Վերադարձից հետո նա երկար չի ապրում:

Այնուհետեւ խաղաղ ու փոքրիշատե ապահով կյանք գտնելու փնտրտուքը Ավետյան ընտանիքին տանում է Վրաստան: Թբիլիսիում նոր կյանք են սկսում:

Մարգարիտան հարս է գնում Խնկոյան գյուղ: Ամուսնու մասին հիշելիս ժպտում է, խանդոտ էր… «Չէր թողնում՝ ավտոբուս նստեի, որ ինձ ոչ ոք չկպչեր, շատ լավն էր, մենակ այդ մի խանդը…»:

Մարգարիտա Ավետյանի ըտանիքըՏիկինը վեց երեխաներ է ունենում, ամեն մեկին կյանքի ճիշտ ուղու վրա դնում:

Ամուսնու մահից հետո, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, հաշվի չէր առել, որ անկանխատեսելի հանգամանքներն օվկիանոսից այն կողմ են տանելու իրեն: Երեխաների ու թոռների կողքին լինելու համար մեկնում է ԱՄՆ, մի քանի անգամ գնալ-գալուց հետո հաստատվում Բոստոնում:

Որ տիկին Մարգարիտայի հոգում կուտակված ծաղիկները մարմին, գույն ու տեսք էին ստանալու, ոչ ոք չգիտեր, անգամ ինքը: Տիկնոջ նկարչուհի դուստրը 2020 թվականի պատերազմի պատճառով խոր դեպրեսիայի մեջ հայտնված մորն օգնելու նպատակով մի օր առաջարկում է նրան ու ընկերուհիներին նկարել:

Մարգարիտա Ավետյանի առաջին նկարը«Նստեցրել է, ասում է՝ նկարի… ես նկարել չգիտեմ: Վրձինը վերցրի ձեռքս, մի գիծ քաշեցի, ու էդ եղավ, էլ առանց նկարելու չեմ դիմանում»:

Առաջին փորձը հաջողված էր, Տիկին Մարգարիտան առաջին անգամ է զգում, որ նկարելն իր դեղ ու դարմանն է, ջրաներկն ու կտավը՝ հոգու ընկերը: Իրար հետեւից ծնվում են ծաղկանկարները: Ասում է՝ նկարիչ չեմ, ծաղիկներն են միայն ինձ ոգեշնչում, ուրիշ բան որ նկարում եմ, ինձ դուր չի գալիս:

Մարգարիտա Ավետյանի ծաղիկներըԵրբ նկարները կարճ ժամանակ անց տասնյակների են հասնում, դուստրն առաջարկում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել: Հենց այդ պահից տիկին Մարգարիտան որոշում է վաճառել նկարներն եւ հասույթն ուղարկել Հայաստան՝ վիրավոր զիվորներին:

Մարգարիտա Ավետյանի ծաղիկներըՎաճառքից գոյացած առաջին 4000 դոլարն ուղարկում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի քանի վիրավոր զինվորների, այնուհետեւ ընդլայնում է աշխարհագրությունը:

Տիկին Մարգարիտան արդեն ցուցադրված հարյուր կտավ ունի: Ինքը կտավին է կյանք տվել, կտավն՝ իրեն…

Հայրենիքից հեռու, հայրենիքը սրտում մի տարագիր հայուհի է նա, որը հայրենիքը սիրում է գործով, ոչ թե խոսքով: Պատկառելի տարիքի տիկինը վերահաստատում է, որ ամեն հայ յուրովի է կռվում պատերազմում, ամեն մեկն իր բաժին պատերազմը մղում է ի՛ր խրամատում:

Տեսանյութն Ալիք Մեդիային տրամադրել է Արթուր Ղանդիլյանը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվլախում նոր բանակցություննե՞ր տեղի կունենան
հաջորդը
ՀՀ որոշումը ծայրահեղ թշնամական է Ռուսաստանի նկատմամբ. Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն