• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ներսում՝ պողպատե մանդատ, դրսում՝ թղթե շերեփ

Մեսրոպ Հարությունյան 17:30 | 28.09.2023
Մեսրոպ Հարությունյան 17:30 | 28.09.2023
մեջբերում Մեսրոպ Հարությունյանից

Սեպտեմբերի 19-ից Երեւանում ցույցեր, հանրահավաքներ ու երթեր են։ Պահանջը ներկա իշխանության հեռացումն է։

Համարյա ամեն օր ցուցարարները փորձում են կիրառել նույն տակտիկան, ինչ այսօր իշխանական կաբինետներում նստածները՝ 2018 թվականի ապրիլին. փակում են փողոցները, խաթարում երթեւեկությունը, երեկոյան էլ հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։

Նույն 2018 թվականի նման է գործում նաեւ ոստիկանությունը. ամեն կերպ խոչընդոտում է երթերի ու միտինգների բնականոն ընթացքը, մարդկանց բառի բուն իմաստով գողանում, բերման ենթարկում, խեղդում, անհամաչափ ուժ կիրառում։

2018-ի ապրիլի համեմատ տարբերությունն այն է, որ հիմա ոստիկանությունը շատ ավելի բազմաքանակ է, «բազմաբերետ» եւ, համենայն դեպս իմ տպավորությամբ, ավելի դաժան։

Այնքան դաժան, որ չի խորշում անգամ երեխա խեղդելուց, բերման ենթարկվածների տարրական իրավունքները խախտելուց, ինչը, ի դեպ, չի կարողացել չարձանագրել նաեւ ընդհանուր առմամբ իշխանությունների նկատմամբ լոյալ տրամադրված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ այդ կառույցի գլխավոր քարտուղարի՝ հաճախ անձին ազատությունից զրկելու պահին դրա հիմքերն ու պատճառները չեն ներկայացվում: Քաղաքացիները հաճախ են նշում, որ ձերբակալման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու իրավախախտման հիմքով, մինչդեռ նման օրինական պահանջ, որպես այդպիսին, չի էլ ներկայացվել:

Արձանագրվել են նաեւ խնդիրներ՝ կապված զանգի հնարավորության ապահովման հետ: Ունեցել ենք դեպքեր, երբ անձանց ասել են՝ հեռախոսները անջատել, եւ այս տրամաբանության մեջ անձը իրազեկված չի եղել զանգ կատարելու հնարավորության մասին:

Սա ուղղակիորեն հայտարարություն է հանցագործության մասին, որովհետեւ ոստիկանները ոտնահարել են ՀՀ Սահմանադրությունը, որի 27-րդ հոդվածն ասում է.

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։

Բայց ի՞նչ են ոստիկանների համար Սահմանադրությունն ու մարդկանց իրավունքները, երբ իրենց խնդիրը մեկ, թող որ ազգակործան, իշխանության երկարաձգմանը ծառայելն է, որի դիմաց լիուլի աշխատավարձ ու պարգեւներ են ստանում։

Իսկ ինչպե՞ս են արձագանքում ոստիկանական բիրտ ուժի կիրառման եւ այլ իրավախախտումների մասին հաղորդումներին եւ հայտարարություններին պետական բարձրաստիճան պաշտոնյաները։

Օրինակ՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, հերքելով ցույցերի ժամանակ ոստիկանի կողմից երեխային խեղդելու մեղադրանքը, այն դեպքում, երբ առկա տեսանյութերում դա հստակ երեւում է, «մեկնաբանում» է. «Չէր խեղդում։ Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երեւակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»։

Փաստորեն ե՛ւ չի տեսել, ե՛ւ ստախոսության համար մեղադրում է ականատեսներին ու տեսանյութերը դիտածներին ու պնդում, թե «չէր խեղդում»։

Իսկ եւ իսկ այս իշխանության սրտի ոստիկանապետն է, որովհետեւ իր ու իր ենթակաների գործողությունները անմիջական արձագանքն են դրանք արդարացնելու՝ ԱԺ նախագահի բարձր պաշտոնին բազմած Ալեն Սիմոնյանի փորձերին։

Վերջինս, անդրադառնալով ոստիկանության՝ բիրտ ուժ կիրառելու մասին հարցին, Հանրային հեռուստատեսության եթերում բառացիորեն հայտարարեց հետեւյալը. «Լավ են անում, ճիշտ են անում»։ Ապա հետեւեց արդեն վաղուց նամշահոտ արդարացումը.

«Մենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդավար իշխանությունն ենք, դա փաստում են բոլոր միջազգային կառույցները։ Հայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու պողպատե մանդատը պետք է հարգել։ Վերջիվերջո, մեր ընտրողները մեզ միշտ ասել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի»։

Ահա այսպես. կրակն ենք ընկել իրենց իսկ մոգոնած «պողպատե մանդատի» ձեռքը։ Իրենք հորինել են այդ միֆը, իրենք տարածում են՝ դրանով արդարացնելով իրենց բոլոր ապօրինություններն ու ապաշնորհ կառավարումը։

Կարծես ժողովուրդը «պողպատե մանդատ» է տվել նույն ժողովրդի երեսին թքելու համար, 120 հազար մեր հայրենակիցներին տնանկ ու գաղթական դարձնելու համար, պետության անվտանգության գլխին այսքան սպառնալիքներ բերելու եւ ինքնիշխանությունը վտանգելու համար…

Եվ կարծես իրենց մոգոնած «պողպատե մանդատը» միայն ներքին կյանքում օգտագործելու համար է. հենց բանը հասնում է արտաքին հարաբերություններին, այդ «պողպատե մանդատը» էլի «թղթե շերեփ» են դարձնում։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ
հաջորդը
Լեւոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն