• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երկու երնեկ մի տեղ չի լինում

Տիգրան Պասկեւիչյան 17:30 | 29.09.2023
Տիգրան Պասկեւիչյան 17:30 | 29.09.2023
մեջբերում Տիգրան Պասկեւիչյանից

Վերջերս գործող իշխանությանը պաշտպանող մի ծանոթի տեսա։ Խոսեցինք տարբեր բաներից, սահուն անցանք Հայաստանի ներկա կացությանը։

Ասացի՝ x ջան, մի հատ քո բառերով կբացատրե՞ս՝ էս ամեն ինչից հետո ոնց ես պաշտպանում այս իշխանությանը։

-Պարզ չի,- ասաց,- պարզ ա, չէ՞, որ ժողովրդավարություն ա, ազատ մրցակցություն ա, կոռուպցիա չկա։

-Բայց Արցախն էլ չկա,- հակադարձեցի։

-Դե, հիմա, ոնց մեր իմաստուն ժողովուրդն ա ասում՝ երկու երնեկ մի տեղ չի լինում։

Հաճախ հանդիպող այն պնդումը, թե Փաշինյանն ու նախորդ երկուսը (Քոչարյան, Սարգսյան) միլիմետրի ճշգրտությամբ նույնն են, ապացուցվում է վերը հիշատակված անձի ժողովրդական իմաստուն ընդհանրացմամբ՝ երկու երնեկ մի տեղ չի լինում։

Քոչարյանն ու Սարգսյանն իրենց պաշտոնավարման տասնամյակներում մեզ անընդհատ բացատրել են նույնը՝ Արցախն ենք պահում, դրա համար էլ ժողովրդավարությունն է քիչ, մրցակցությունն է բացառված, կոռուպցիա կա։

Չէ՛, բառացի չեն ասել, «իշմար» են տվել, որ իրավունք, ազատություն, արդարություն պահանջելու որեւէ կտրուկ ձգտում հանգեցնելու է լարվածության ու պատերազմի։ Անգամ 2008-ի մարտի 2-ին կամ 3-ին Մարտակերտի կողմերում տեղային բախում բեմադրեցին՝ թե տեսա՞ք՝ շարժումն ինչի հանգեցրեց։

Քոչարյան-Սարգսյանը հանուն Արցախի զոհաբերում էին ժողովրդավարությունը եւ ազատությունները, Փաշինյանը հակառակը՝ հանուն ժողովրդավարության հրաժարվեց Արցախից։

Իրականում Քոչարյան-Սարգսյան զույգի պաշտոնավարման 10+10 տարիներին էլ ժողովրդավարությունը ճիշտ այնքան էր, որքան հիմա է։ Ազատ մրցակցություն չկար, բայց հիմա էլ, դատելով, ասենք, բենզինի գնի միահամուռ բարձրացումից, մրցակցությունը չի ավելացել։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ հիմա օլիգարխները նույնն են, պարզապես մեկը մյուսի համեմատությամբ է առավելություն ստացել։ Իսկ կոռուպցիան… Կոռուպցիան թեմա է, որին արժե առանձին անդրադառնալ։

Միակ տարբերությունը մնում է Ռուսաստանի հետ խոսելու կերպը, որը հանրությանը մատուցվում է «անկախություն», «ինքնիշխանություն» հմայիչ բառերով։

Այո՛, Ռուսաստանի հետ հարաբերվելիս Փաշինյանի խոսքն ավելի խրոխտ է, բայց այդպիսին դարձել է 44-օրյա պատերազմից հետո, երբ այլեւս կորցնելու բան չկար։ Հայաստանի վարչաքաղաքական տարածքն Ադրբեջանի ձեռքով գուցե աղճատվեր (եղավ, տեսանք), բայց Ռուսաստանը (ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանը) հո չէ՞ր հարձակվելու Հայաստանի վրա։

Խրոխտ խոսքն առաջին հայացքից տպավորիչ է։ Ինձ հանդիպած x-ին եւ նրա նման այլ x-երին դա նվաճում է թվում, բայց ի՞նչ անել ռուսական ռազմաբազայի, օդանավակայանում մեզ դիմավորող ու ճանապարհող սահմանապահների, էներգետիկ համակարգի, երկաթուղու, տասնյակ հազարների հասնող ռուս ներգաղթյալների ու նման այլ եւ այլ փաստերի հետ։

Գուցե սա հենց այն վիճակն է, որտեղ «երկու երնեկ»-ը միասին են ու անքակտելի՞։ Գո՛ւցե։ Այս իշխանությունը, «անկախություն» եւ «ինքնիշխանություն ասելով. նկատի ունի ձեւի ու բովանդակության մի համադրություն, որով 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքն առանձնապես չի տարբերվելու Քոչարյան-Սարգսյան զույգի պաշտոնավարման 10+10 տարիների Հայաստանից։ Մինուս՝ Արցախը։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճանաչում էր մեր տարածքային ամբողջականությունը, ապա շնորհավորում ԼՂՀ-ի անկախության օրը. Ալիեւ
հաջորդը
«Ղարաբաղ Տելեկոմի» հեռախոսահամարները կգործեն ՀՀ տարածքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն