• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հարյուրավոր արցախցիներ հաստատվել են Վայքի սահմանամերձ գյուղերում

Մարիամ Սարգսյան 15:00 | 06.10.2023
Մարիամ Սարգսյան 15:00 | 06.10.2023

Վայոց ձորի Վայք համայնքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանի երկրորդ դարպասն էր՝ Գորիսից հետո։

Սեպտեմբերի 26-ից բռնի տեղահանված արցախցիների հաշվառման կայանը տեղակայվել էր նաեւ Վայքի Մշակույթի տանը։ Շուրջ մեկ շաբաթ քաղաքի բնակիչներն ու կամավորներն ընդունել եւ Հայաստանի տարբեր անկյուններ են ճանապարհել տեղահանված արցախցիների։

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանը  «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ հաշվառման կայանում ավելի քան 40 հազար արցախցու են գրանցել։ Հոսքը շատ է եղել, բայց կարողացել են ինքնակազմակերպվել, ապահովել անհրաժեշտ պայմանները։

Մխիթար Մաթեւոսյան«Ամեն ինչ արել ենք, որ մեր հայրենակիցներն այդքան փորձություններից հետո գոնե մեզ մոտ դժվարությունների չհանդիպեն, գրանցումներն ու թղթաբանությունն էլ հնարավորինս արագ լինի։ Կարծես ստացվել է, դժգոհող չի եղել»,- ասում է նա։

Վերջին օրերին թյուր կարծիք է տարածվել, թե բոլոր արցախցիները միանշանակորեն հրաժարվում են սահմանամերձ բնակավայրերում տեղակայվելուց եւ նախընտրում են միայն Երեւանն ու մայրաքաղաքին մերձ բնակավայրերը։ Վայքի համայնքապետն ասում է՝ շատերն են դա ցանկանում, ինչը բնական է՝ պատերազմից են եկել, բայց բազմաթիվ քաղաքացիներ էլ պատրաստ են գյուղերում բնակություն հաստատելու։

Դեռեւս ոչ վերջնական տվյալներով Վայք համայնքում, այդ թվում՝ սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերում՝ Մարտիրոսում, Բարձրունիում, Սերսում ու Խնձորուտում, շուրջ 880 արցախցի է հաստատվել։

«Գյուղերում հաստատվողներին խոստացել ենք՝ ամեն ինչ անելու ենք աջակցելու եւ ապրելու համար լավ պայմաններ ստեղծելու համար։ Այս պահին նաեւ համայնքի հյուրանոցներում ու հյուրատներում հաստատված արցախցիներ կան, որոնք նույնպես ուզում են այստեղ հաստատվել, տներ ենք գտնում, տեղավորում»,-հայտնում է համայնքապետը։

Հաշվառման կայանի աշխատանքները սկսելու առաջին օրվանից հարյուրավոր վայոցձորցիներ կամավոր սկզբունքով մասնակցել են քաղաքացիների ընդունելության եւ աջակցության ծրագրերին։ Քսանմեկամյա Քրիստինեն նրանցից մեկն է։ Երբ տեսել է՝ Մշակույթի տունը հարմարեցնում են քաղաքացիների ընդունելության կարիքներին, միանգամից մոտեցել է, առաջարկել իր օգնությունը։

Քրիստինեին էլ միացել են համալսարանական ու աշխատանքային իր ընկերները։ Վաղ առավոտյան արդեն հաշվառման կետում են եղել, ուշ երեկոյան վերադարձել տուն։

Քրիստինե Սարգսյան«Մեր աշխատանքը հիմնականում համակարգչով էր։ Գրանցել ենք բռնի տեղահանվածների անձնական տվյալները, ընտանիքների կարիքներն, առաջարկել կացության վայրեր»,- պատմում է Քրիստինեն։

Արցախցիներին առաջարկել են թափուր բնակավայրերի ցանկը, համաձայնության դեպքում տրանսպորտային միջոցներ տրամադրել։ Այն դեպքերում, երբ նրանք ունեցել են նախընտրելի բնակավայրեր, գրանցել են այդ հասցեները։ Կամավորական աշխատանքների ընթացքում նրանց միացել են նաեւ մայրաքաղաքից ու հարեւան մարզերից։ Կամավոր աղջիկն ասում է՝ չեն էլ զգացել՝ ով որտեղից է։

«Շատ արագ ենք համախմբվել, աշխատանքի բաժանում արել։ Որեւէ մեկը չի ուղղորդել, բայց տպավորություն էր, թե յուրաքանչյուրն իր անելիքը գիտի․ լուռ անում էինք՝ առանց մեկս մյուսին խանգարելու»,- պատմում է Քրիստինեն։

Արցախից տեղահանվածներԾանրաբեռնված աշխատանքից կամավորները չեն դժգոհում։ Դժվար է եղել հոգեբանական առումով։ Հազարավոր պատմություններ են լսել կորցրած կյանքերի ու հիշողությունների մասին։ «Ինչքան էլ փորձում էինք աջակցել, միեւնույնն է, մենք ո՛չ իրենց տեսածն ենք տեսել, ո՛չ զգացածը՝ զգացել։ Տարբեր տրամադրություններով ու մոտեցմամբ մարդիկ էին գալիս․ մեկը մի քիչ կոպիտ էր, մյուսը՝ շատ լուռ»,- ասում է Քրիստինեն։

Հաշվառման կայանից զատ՝ արցախցիներին տարբեր հարցերով աջակցելու համար վայքեցիները մի քանի նախաձեռնություն են արել՝ հագուստի, հիգիենիկ պարագաների ու սննդի հավաքումից մինչեւ բնակարանների տրամադրում։

Հավաքված պարագաները բաժանել են թե՛ Վայքում գրանցվող եւ այլ մարզեր տեղափոխվող արցախցիներին, թե՛ համայնքում տեղակայվածներին։

Կամավորների աշխատանքը տուն գնալուց հետո էլ չի ավարտվել։ «Գիշերները հանգիստ քնել չէր ստացվում։ Իջնում էինք բակ, քայլում փողոցներում։ Եթե մարդիկ էին լինում, որ ստիպված էին ավտոմեքենաներում գիշերել, հրավիրում էինք տուն, քնելու տեղ առաջարկում»,- ասում է մեր զրուցակիցը:

Արցախից տեղահանվածներԱյժմ Վայքի հաշվառման կայանի աշխատանքները դադարեցվել են։ Այն արցախցիները, որոնք ո՛չ Վայքի, ո՛չ Գորիսի հաշվառման կայաններում չեն գրանցվել, կարող են մոտենալ իրենց տեղակայման համայնքապետարաններ կամ թաղապետարաններ։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
3601 արցախցիներ Շիրակում են
հաջորդը
Իրանցի իրավապաշտպանը՝ Խաղաղության նոբելյան մրցանակակիր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն