• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Նոր բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար

Հասմիկ Բալեյան 16:30 | 08.10.2023
Հասմիկ Բալեյան 16:30 | 08.10.2023
ՊանԱրմենիան էքսպո

Երեւանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո 2023»-ը։ Այս տարի 15-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդես-ֆորումին ներկայացված են ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից ու Ղազախստանից: Մասնակցում է 145 կազմակերպություն 6 երկրից: Նախորդ տարի՝  2022-ին, էքսպոյին մասնակցող ընկերությունների թիվը 150 էր։

«ՊանԱրմենիան էքսպո»-ն ստեղծվել է 2003 թվականին «Սփյուռք-Հայաստան» տնտեսական համաժողովի շրջանակում «Պրոմ էքսպո» ընկերության կողմից: 2009-ից ձեւաչափը փոխվեց՝ դառնալով միջազգային ֆորում, որին սկսեցին մասնակցել նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։

Արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, տրանսպորտ, խնամքի միջոցներ, տեքստիլ, ծառայություններ ներկայացնող կազմակերպություններն այս հարթակի միջոցով կարող են գտնել բիզնես-համագործակցության եւ արտահանման հնարավորություններ, հաճախորդներին ներկայացնել իրենց արտադրանքը կամ մատուցած ծառայությունները։

ՊանԱրմենիան էքսպո
Ցուցահանդեսին այս տարի ներկայացված է ռուսական 21 ընկերություն: Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն նշեց՝ առաջիկայում կլոր սեղան-քննարկում է լինելու, որի ընթացքում ընկերությունները կքննարկեն համագործակցության հնարավորությունները։

Էքսպոյի մասնակիցներից է Ղազախստանում գործող «Ալինէքս» ընկերությունը, որը շինարարական չոր խառնուրդներ եւ ներկալաքային նյութեր է արտադրում։

Ալինէքս ընկերություն
«Առաջիկայում պլանավորում ենք մեր արտադրանքը ներմուծել նաեւ հայկական շուկա։ Հայ սպառողներին առաջարկում ենք որակյալ նյութեր, որոնցով կկարողանան կառուցապատում կամ վերանորոգում իրականացնել»,- ասաց «Ալինէքս»-ի ներկայացուցիչ Անաստասիա Գուզեւան։

«Այգ» կաթնամթերք արտադրող ընկերությունը, որը գործում է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում, նոր է շուկա մուտք գործել։ Մոտ 10 օր առաջ արտադրանքը վաճառքի հանած կազմակերպությունն արտադրում է ավելի քան 50 ապրանքատեսակ, այդ թվում՝ պանրի յուրահատուկ տեսակներ։ Օրինակ՝ էմենտալ տեսակի պանիրը Հայաստանում այժմ արտադրում է միայն այս ընկերությունը։

Անկողնային պարագաներ եւ սրբիչներ արտադրող «Անիտեքս» ընկերությունում Ուզբեկստանից եւ Հնդկաստանից ներմուծված թելերից գործվածք են ստանում, ապա ստեղծում իրենց ապրանքատեսակները։

«Անիտեքս»-ի կոմերցիոն տնօրեն Ելենա Հակոբյանը պատմեց՝ առայժմ Հայաստանում միակն են, որ թելերից կտոր են պատրաստում, ապա անկողնային պարագաներ ու սրբիչներ կարում։ Իհարկե, մեր երկրում կան նաեւ այլ արտադրամասեր, որոնք այդպիսի արտադրանք են ստեղծում, բայց այդ կտորը ներմուծում են կամ գնում հենց «Անիտեքս»-ից։

«Գրոմ» ընկերությունն էլ էքսպոյի ընթացքում ներկայացնում է հայկական արտադրության մաքրող միջոցներ։

Գրոմ ընկերություն
«Էքսպոյին մասնակցելու մեր նպատակն է սպառողին ներկայացնել մեր արտադրատեսակները, որպեսզի իմանան՝ հայկական արտադրության մաքրող միջոցներ կան եւ գնեն հենց հայկականը»,- ասում է կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Լալայանը։

Էքսպոն բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 8-ը ներառյալ:

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին. ՀՀ ԱԳՆ
հաջորդը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որեւէ փաստաթուղթ չի ընդունել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն