• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախից բռնագաղթած Սյուզաննան Երեւանում փախլավա է թխում ու վաճառում

Հասմիկ Բալեյան 17:00 | 09.10.2023
Հասմիկ Բալեյան 17:00 | 09.10.2023
Սյուզաննա

«Ստեփանակերտից դուրս եկանք սեպտեմբերի 25-ին։ Հայրս դժվարությամբ բենզին էր ճարել, եւ մեր ավտոմեքենայով ճանապարհ ընկանք։ Թշնամին մերթընդմերթ կանգնեցնում էր ավտոմեքենաների երթը, ճանապարհին հերթեր էին։ Հերթերի մեջ սոված, ծարավ սեպտեմբերի 27-ին հասանք Գորիս, մեկ օր մնացինք այնտեղ, 28-ին արդեն Երեւանում էինք»,- պատմում է դուստրերի եւ ամուսնու հետ Արցախից բռնագաղթած Սյուզաննան։

Մասնագիտությամբ դեղագետ Սյուզաննան Ստեփանակերտում փախլավա եւ ժենգյալով հաց էր թխում, վաճառում, ամուսինը զինվորական է։ Վերջին ամիսներին վերապատրաստվել էր, որ դպրոցում աշխատանքի անցներ, բայց չհասցրեց:

Սյուզաննայի ընտանիքն ապրում է ամուսնու քրոջ տանը՝ Երեւանում։ Մայրաքաղաք հասնելուց հետո սկսել է փախլավա թխել։ Ամուսնու քույրը եւ մյուս հարազատները Ֆեյսբուքում գրառումներ են արել, ծանոթներին պատմել նրա սկսած բիզնեսի մասին, եւ հիմա պատվերներ ունի։ Արցախյան բաղադրատոմսով թխված անուշահամ փախլավան գնողները գոհ են մնում։

Սյուզաննա«Երբ Արցախից տեղափոխվեցինք, միայն մի քանի հագուստ էինք բերել։ Նույնիսկ փող չէինք վերցրել։ Երեխաները պիտի դպրոց գնային, մյուս ծախսերի համար եւս շտապ գումար էր անհրաժեշտ, եւ որոշեցի անմիջապես աշխատանքի անցնել։ Հայրենիք ենք կորցրել, սարսափի միջով անցնել, բայց պիտի մաքառենք, պիտի ապրենք։ Հարկավոր է ուժ գտնել ու աշխատել»,- ասում է Սյուզաննան։ Հիմա նա մի վառարան ունի, պատրաստվում է երկրորդը գնելու, որ ավելի շատ կարողանա աշխատել։

Սյուզաննային ամուսինն է օգնում, երբեմն էլ՝ աղջիկները։ Նա վստահեցնում է՝ ամենաորակյալ հումքն է գնում, որ փախլավան համեղ ստացվի։ 30 կտոր փախլավան (մեկ սկուտեղը) 11,000 դրամով է վաճառում։

Սյուզաննայի փախլավանՍյուզաննայի հետ կապ հաստատելու, նրա պատրաստած փախլավան գնելու համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 095 708 102։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքվի եւ Երեւանի միջեւ Թբիլիսին լավ միջնորդ կլինի. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ
հաջորդը
Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն