• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախից բռնագաղթած Սվետլանան ժենգյալով հացի պատվերներ է ընդունում

Հասմիկ Բալեյան 15:00 | 12.10.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 12.10.2023
Սվետլանա Քոչարյան

Արցախցի Սվետլանա Քոչարյանի 6-հոգանոց ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, բռնագաղթել է Արցախի Չարեքտար (Շահումյանի շրջան) գյուղից։ Ընտանիքն Արցախից տեղափոխվելուց հետո բնակություն էր հաստատել Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, որոշ ժամանակ անց՝ տեղափոխվել Չարենցավան։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո, Արցախից բռնագաղթած 5 հարազատները հիմա բնակվում են նրանց տանը. ընտանիքը դարձել է 11-հոգանոց։

Սվետլանան դեռ 2020 թվականին՝ Ալափարսում հաստատվելուց անմիջապես հետո, սկսել էր ժենգյալով հաց թխել։

«44-օրյա պատերազմի ընթացքում ստիպված էինք լքել մեր տները։ Չարեքտարցիներին ժամանակ տվեցին, ասացին՝ ձեր իրերը հանե՛ք ու հեռացե՛ք գյուղից։ Գյուղը մինչեւ 2023-ի սեպտեմբերյան դեպքերը հայկական կողմի տիրապետության տակ էր, բայց քանի որ ադրբեջանցիներով էր շրջապատված, այնտեղ ապրելը շատ վտանգավոր էր, բնակչություն չկար․ միայն մեր զինվորների  դիրքերն էին»,- պատմում է մասնագիտությամբ բուժքույր եւ մանկավարժ Սվետլանան։

Նա մինչեւ բռնագաղթելը 11 տարի Չարեքտարի դպրոցում աշխատել է որպես տարրական դասարանների դասվար։

Սվետլանայի ամուսինը զինվորական է։ Նրանց չորս որդիներից մեկը որոշել է հոր գործը շարունակել․ այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Նրանք հպարտ են, որ որդին որոշել է նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։

2022-ի նոյեմբերին Սվետլանան վիրահատվել է եւ չէր կարողանում աշխատել, բայց Արցախի հայաթափումից հետո ուժ է գտել ու կրկին սկսել ժենգյալով հաց թխել։ Նրանց տուն տեղափոխված հինգ հարազատներից երկուսը թոշակառու են, մեկը հաշմանդամություն ունի։ Սվետլանան է նրանց խնամում։ Թեեւ լիովին չի կազդուրվել, որոշել է գործը վերսկսել, պայքարել, օգնել ընտանիքին՝ հոգսերը թեթեւացնելու։

Քանի որ վերջին ամիսներին չի աշխատել, այժմ պիտի փոքրիկ բիզնեսը նորից հունի մեջ գցի, հաճախորդների գտնի։ Բայց պատվերները պիտի շատ լինեն, որ գնվող հումքը՝ հատկապես կանաչին, ամբողջապես օգտագործվի, չփչանա։ Սվետլանան հույս ունի, որ առաջիկայում ավելի շատ պատվերներ կունենա։

Մեկ ժենգյալով հացը 700 դրամ է։ Պատվիրելու համար կարելի է նրան զանգահարել 077 35 05 42 հեռախոսահամարով։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ալիք Մեդիան»՝ Արցախի մեդիային․ հայտարարություն
հաջորդը
Բանակը բարձր պատրաստվածության վիճակում է. ՑԱԽԱԼ-ի խոսնակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն