• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

100 աշխատատեղ Շիրակում հաստատված արցախահայերի համար

Աննման Մինասյան 18:04 | 13.10.2023
Աննման Մինասյան 18:04 | 13.10.2023

Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար Գյումրիում աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել։ Մեկ հարթակում աշխատանքի բազում առաջարկներ եղան՝ ամենատարբեր ոլորտներից․ սպասարկումից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։

Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների թափուր հաստիքներն արցախահայերին առաջարկելու նախաձեռնողներն էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու հայորդաց տունը։

Քսաներեք կազմակերպություն շուրջ հարյուր աշխատատեղի առաջարկով էր ներկայացել տոնավաճառին։ Աշխատանք փնտրող արցախցիներից ավելի քան 260-ը գրանցվեցին տարբեր աշխատանքների համար։ Նրանք անձամբ շփվեցին գործատուների հետ, փոխանակվեցին կոնտակտային տվյալներով։

«Տեխնո-կրթական ակադեմիան» եւ «gHost Services LLC» կազմակերպությունները դասախոսների, ծրագրավորողների աշխատանքի առաջարկներով հանդես եկան:

Կարեն ՆիկողոսյանԿազմակերպությունների տնօրեն Կարեն Նիկողոսյանն ասում է՝ առաջարկվող որոշ ազատ հաստիքներ կային, մի քանիսն էլ հավելյալ նախագծեր ներգրավելու միջոցով են ավելացրել՝ հատուկ արցախահայերին աշխատանքով ապահովելու համար: «Գիտենք, որ Արցախում բավականին լավ են գործել IT ընկերությունները: Հույս ունենք, որ Գյումրի եկած արցախահայերի մեջ ոլորտի մասնագետներից կլինեն»: Մոտեցողների ու հետաքրքրվողների պակաս տաղավարը չունեցավ, ինքնակենսագրական թողեցին՝ հույսով, որ աշխատանք կգտնեն:

«Արատտա Գրանդ» հյուրանոցի տաղավարը սպասուհիների, լվացքատան աշխատողների, մենեջերների, ադմինիստրատորների աշխատանքներ է առաջարկում: Վեց ազատ հաստիք ունեն, նաեւ անվճար մասնագիտական վերապատրաստում կանցկացնեն:

Էրիկ Հովհաննիսյան«Արատտա Գրանդ»-ի պատասխանատու Էրիկ Հովհաննիսյանն այցելուներին վստահեցրեց, որ աշխատատեղերը հասանելի են բոլոր ցանկացողներին՝ առանց տարիքային սահմանափակման:

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ հիմնադիր Կարինե Դավթյանն ասում է՝ տոնավաճառին չեն սպասել, արդեն հասցրել են Արցախից տեղահանված, Գյումրիում հաստատված սոցիալական աշխատողի ընդունել աշխատանքի: Տոնավաճառին էլ հոգեբանի ազատ հաստիքով են ներկայացել:

Կարինե Դավթյան«Բացի աշխատանք առաջարկելուց՝ արցախահայերին իրավաբանական, հոգեբանական, սոցիալական ծառայություն ենք մատուցում, խորքային կարիքի գնահատում անցկացնում: Շուտով հեռահար ծրագիր ենք իրականացնելու՝ բիզնեսների ֆինանսավորում, մասնագիտությունների ուսուցում, տնտեսապես հզորանալու գործիքների հասանելիության ապահովում»,- ասում է Կարինե Դավթյանը:

Աշխատանք առաջարկողներից ամենաշատ՝ 70 ազատ հաստիքով Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղն էր ներկայացել:

Արտակ ԳեւորգյանՄասնաճյուղի տնօրեն գործարար Արտակ Գեւորգյանը աշխատանք փնտրող արցախցիներին հորդորեց նաեւ առաջարկել սեփական մասնագիտական ծառայությունը: Առաջարկները հաշվի առնելով՝ կփորձեն նոր ուղղություն զարգացնել: «Մեր ակումբների ցանցը անվճար խորհրդատվություն կմատուցի: Ամեն ինչ կանենք, որ մենակ չլինեք, հյուր չզգաք,- ասաց Արտակ Գեւորգյանը եւ հորդորեց մնալ ու աշխատել Գյումրիում,- Գյումրին լավ տեղ է»:

Արման ՄուսայելյանԼեռնային Ղարաբաղում գործող «Մունք» տեխնոդպրոցի ծրագրավորող Արման Մուսայելյանը մեկ տարվա աշխատանքային փորձ ունի: Տեղեկանալով, որ Գյումրիում աշխատանքի տոնավաճառ է լինելու՝ շտապել է այստեղ՝ սիրելի գործով կրկին զբաղվելու հույսով:

Տաղավարներում աշխատանքի մի քանի առաջարկներ ստանալուց հետո Արմանը որոշել է, որ Գյումրիից ուրիշ տեղ չի գնալու:

Լիանա ՕհանյանՊատմության ուսուցչուհի Լիանա Օհանյանն էլ իր սրտի աշխատանքը գտնելու հույսով էր եկել: Քառասուն տարվա մանկավարժը պատրաստ է դասավանդելու Գյումրու դպրոցներից մեկում: Ասում է՝ Գյումրին շատ է սիրել, գյումրեցիներին՝ նույնպես. «Չարչարված ժողովուրդ են, դրա համար էլ այսքան լավ հասկացան ու ընդունեցին մեզ: Եթե աշխատանք գտնեմ, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա»:

Նիկոլայ ՔամալյանՄարտունու շրջանի Ճարտար քաղաքից տեղահանված Նիկոլայ Քամալյանը շինարար է: Տարիներ շարունակ հարազատ Ճարտարն է շենացրել, թողել թշնամուն եւ երեք մանկահասակ երեխաների ու կնոջ հետ եկել Գյումրի: Նիկոլային աշխատանք առաջարկողների պակաս չեղավ, մնում է միայն ցանկալի զանգը չուշանա:

Բացի տոնավաճառից՝ մասնագիտական կողմնորոշման աշխատարան կազմակերպվեց: Ընթացքում էլ ժամանցային միջոցառում անցկացվեց ծնողների հետ տոնավաճառ այցելած արցախցի երեխաների համար։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը դուրս չի գալիս ԱՊՀ-ից. Պուտին
հաջորդը
Խաղաղության պայմանագրի կնքման համար խոչընդոտ չկա. Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն