• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հադրության արհեստ-արվեստի վերածնունդը

Աննման Մինասյան 15:00 | 16.10.2023
Աննման Մինասյան 15:00 | 16.10.2023

Արցախյան գորգեր, կարպետներ, խաչքարերի մանրակերտներ, ազգային նախշերով տարազներ ու գուլպաներ. հադրութցի երեխաների ձեռքի աշխատանքներն են: Երկար ու դժվար ճանապարհ են անցել, մինչեւ հասել են Երեւան, ցուցադրության նպատակով էլ մեկ օրով Շիրակի մարզի Արեւիկ գյուղում են: Մասնակցում էին «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպած, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորած «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոնին․ գործընկերն էլ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն էր։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը բոլոր հետաքրքրվողներին նույն եռանդով պատմում է իրենց կորցրած կրթօջախի մասին:

90-ականներին բացված կենտրոնը Հադրութի մանուկների եւ պատանիների կյանքը արհեստի ու արվեստի վառ գույներով էր ներկել: Շենքային պայմաններն այնքան էլ հուսադրող չեն եղել, բայց մանկավարժների ջերմությունն ու նվիրումը բացը լրացրել են: Մասնագիտության ընտրությո՞ւն, ինչքան ասես. գորգագործություն, ուլունքագործություն, բրուտագործություն, ասեղնագործ-գորգ, ազգային գուլպա՝ «շաթալ»-ի ուսուցում, պարի, դհոլի, նկարչության եւ այլ խմբակներ:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնՈրպեսզի հարեւան գյուղերի երեխաները նույնպես անմասն չմնային արհեստ-արվեստի հետ անմիջական շփումից, հարակից 6 համայնքներում էլ մասնաճյուղեր են ունեցել: Իրա Թամրազյանը պատմում է, որ սաների թիվը տարեցտարի ավելացել է, իրենց ճանաչվածությունը՝ նույնպես:

Մինչ նոր մասնաշենք ու աշխատանքները ցուցադրելու համար թանգարան ունենալու նպատակով գործուն քայլեր են ձեռնարկում, 2020 թվականի 44-օրյա պատերազմն է վրա հասնում: Հավաքում են ձեռագործ աշխատանքներն ու մեծ դժվարությամբ գալիս Երեւան: «Հանգիստ չնստեցինք, շատ արագ «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» անունով նորը հիմնեցինք, Վանաձորում եւ Մասիսում էլ մասնաճյուղեր բացեցինք»:

Իրա ԹամրազյանՀայաստանյան կենտրոնը լիարժեք հունի մեջ գցելուց հետո Իրա Թամրազյանը որոշում է հետ գնալ Արցախ: 2021 թվականին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կրկին հարազատ անունով ու գործունեությամբ «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» է բացում: Այստեղ էլ նորից շատ երեխաներ են սովորում, մեկը մեկից հետաքրքիր արհեստի ու արվեստի ձեռագործ աշխատանքներ կերտում:

Նորից տեղահանություն… նորից վերադարձ Հայաստան: Այս անգամ նույնպես տիկին Իրայի պայուսակում ոչ թե սեփական իրերն ու թանկարժեք պարագաներն են տեղ գտնում, այլ սաների ձեռքի աշխատանքները, խաչքարերի մանր քանդակները, ամբողջական եւ կիսավարտ գորգերը, շրջանակներից հանված կտավները, հուլունքաշարերը:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնՉկոտրվող տիկինը ժամանակ չունի դժգոհելու եւ անարդար կյանքից բողոքելու: Մի քիչ էլ կսպասի, մինչեւ արցախահայերը տեղավորվեն երկրորդ հայրենիքում, հայտարարություն է տալու, Հադրութի կենտրոնի կորիզը՝ հադրութցի մանկավարժներին կրկին մեկտեղ հավաքելու:

Հայաստանի գյուղերում եւս «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ներ է բացելու, որոնք, ինչպես միշտ, սաներին արտադպրոցական անվճար կրթություն են տալու: Շիրակի մարզն էլ անմասն չի մնալու, տիկին Իրան որոշել է՝ հեռավոր գյուղերից մեկում մասնաճյուղ կբացի:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնՄեր հարցին, թե ինչ է պետք գործն առաջ տանելու համար, Իրա Թամրազյանը պատասխանում է կարճ ու կտրուկ. «Ո՛չ մի բան, մեր ուժերը բավարար են: Պետության հետ էլ կհամագործակցենք այնքանով, որքանով օրենքը կպահանջի»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել
հաջորդը
Թել Ավիվից 190 ՀՀ քաղաքացի եւ ազգությամբ հայ մեկնում է Երեւան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն