• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախից բռնագաղթած ուսանողուհին փոքրիկ բիզնես է հիմնել

Հասմիկ Բալեյան 18:00 | 17.10.2023
Հասմիկ Բալեյան 18:00 | 17.10.2023
Ալյոնա Սարգսյան

«Առաջին անգամ բռնագաղթել եմ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտից 2023-ի դեկտեմբերի 26-ին։ Երկու անգամն էլ շատ դժվար է եղել բռնի տեղահանվելը, հարազատ հողից զատվելը, բայց երկրորդ անգամ է՛լ ավելի ծանր էր, քանի որ գիտեի՝ Արցախում ամենուր ադրբեջանցիներն են, եւ գուցե այլեւս չվերադառնամ»,- պատմում է Ալյոնա Սարգսյանը։

Մինչեւ տեղահանվելը Ալյոնան Արցախի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի կերպարվեստի բաժնում էր սովորում։ Հիմա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում շարունակում է ուսումը։

Արցախի պետական համալսարանում գերազանց առաջադիմություն ունեցող Ալյոնայի համար կրթությունն անվճար էր, կրթաթոշակ էր ստանում, իսկ հիմա դեռ չգիտի: Նրան ասել են՝ հավանաբար պետությունը կփոխհատուցի ուսման վարձը։

Ալյոնայի ընտանիքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Մեծ թաղերից տեղահանվելուց հետո հաստատվել է Երեւանում։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո Ալյոնան վերադարձել է Ստեփանակերտ՝ ուսումը շարունակելու։ Ընկերուհիների հետ վարձով էր բնակվում։ Երբ Արցախը շրջափակման մեջ էր, հնարավորություն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ Երեւան տեղափոխվելու, բայց չի ցանկացել հեռանալ Արցախից։

«Մենք պատրաստ էինք պայքարելու, դիմանալու շրջափակման ընթացքում եղած դժվարություններին, միայն թե մեր Արցախում ապրեինք, բայց հիմա, երբ թշնամին զավթել է Արցախը, հնարավոր չէ շարունակել այնտեղ՝ նրանց կողքին ապրել»,- ասում է Ալյոնան։

Ստեփանակերտից բռնագաղթելիս Ալյոնան իր աշխատանքներից միայն մի քանիսն է կարողացել վերցնել։ Շատ է ափսոսում, որ մյուս գործերը չի կարողացել իր հետ բերել։

Ալյոնա Սարգսյանի աշխատանքներիցԱլյոնան մեկ տարի առաջ Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր սկսել․ նկարում է էկո-պայուսակների, շապիկների վրա, գործում, ասեղնագործում։ Այնտեղ երբեմն պատվերներ էր ունենում։ Երեւան տեղափոխվելուց հետո որոշել է շարունակել աշխատանքը։ Հիմա պատվերները շատ քիչ են, բայց հույս ունի՝ շուտով ավելի շատ մարդիկ կիմանան իր աշխատանքների մասին եւ կդիմեն իրեն, ինքն էլ սիրելի աշխատանքով զբաղվելու, վաստակելու հնարավորություն կունենա։

«Երազում եմ փոքրիկ արհեստանոց ունենալ, որտեղ ոչ միայն կաշխատեմ, այլեւ երեխաներին կդասավանդեմ։ Իհարկե, գիտեմ՝ մոտ ապագայում դեռեւս չեմ կարողանա, բայց պիտի շատ աշխատեմ, որ առաջիկայում իրագործեմ այդ երազանքս»,- պատմում է Ալյոնան։

Արցախի մասին խոսելիս հուզվում է։ Երբ Մեծ թաղերը կորցրին, գոնե Ստեփանակերտում՝ հարազատ Արցախում էր ապրում, իսկ հիմա Արցախից հեռու է։

«Երբեմն հույս եմ փայփայում, երազում, որ էլի կվերադառնանք։ Ես շատ եմ կարոտում իմ Արցախը․․․»,- եզրափակում է Ալյոնան։

Ալյոնայի պատրաստած աշխատանքները պատվիրելու համար կարելի է զանգահարել նրան 098 86 50 75 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավելին չեմ ասի՝ ինչ զենքերի մասին է խոսքը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
հաջորդը
Պատերազմը գազի համաշխարհային շուկայում գնաճի կհանգեցնի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն