• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Հույս ունեմ՝ դեռ վերադառնալու ենք Արցախ եւ ապրելու ենք Շուշիում»

Հասմիկ Բալեյան 17:00 | 23.10.2023
Հասմիկ Բալեյան 17:00 | 23.10.2023
Ստելլա Աբրահամյան

«Ընտանիքս Արցախից երկու անգամ է բռնագաղթել․ առաջին անգամ՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Շուշիից, երկրորդ անգամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից»,- պատմում է շուշեցի Ստելլա Աբրահամյանը։

2020-ի սեպտեմբերի 28-ին, երբ Ստելլան մոր, եղբոր ու քրոջ հետ տեղահանվել է Շուշիից՝ տեղափոխվելով Արարատի մարզի Այնթապ գյուղ, հայրը դեռ կռվում էր։ Նա կամավոր էր, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։ Այնթապում երեք ամիս բնակվելուց հետո Ստելլայի ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ։

«Ավագ քույրս ամուսնացավ։ Նա էլ էր Ստեփանակերտում ապրում։ Մենք այնտեղ տուն ունեինք․ ես, եղբայրս ու մայրս մեր տանն էինք ապրում։ Ճիշտ է, Շուշին չէր, բայց Արցախն էր։ Մենք չէինք ուզում Արցախից հեռու լինել, ուզում էինք ապրել այնտեղ, բայց, ցավոք, երկրորդ անգամ տեղահանվեցինք՝ եկանք Աբովյան քաղաք»,- պատմում է Ստելլան։

Այժմ Ստելլան սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի ագրոբիզնես բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում։

Դեռ Ստեփանակերտում, երբ շրջափակման մեջ էին, Ստելլան փոքրիկ բիզնես է հիմնել․ հագուստ, գլխարկ, ձեռնոց, պայուսակ, հերակալ ու այլ իրեր է գործում։ Հիմա գործը շարունակում է Աբովյանում։ Հայաստան տեղափոխվելուց հետո դեռ շատ պատվերներ չունի, բայց հույս ունի՝ առաջիկայում կլինեն։

Ստելլա Աբրահամյանի ձեռագործ աշխատանքները«Գործել սովորել եմ ութ տարեկանում, բայց միայն 2023-ին որոշեցի այսպիսի գործ սկսել։ Գործելիս աշխարհից կտրվում եմ, մտքերս խաղաղվում են։ Բացի այդ՝ ուսմանս հետ այս աշխատանքը համատեղելն ավելի հեշտ կլինի»,- ասում է Ստելլան։

Մայրը հաշվապահ է։ Արցախում ապրելիս մանկապարտեզում էր աշխատում։ Ստելլան հույս ունի, որ շուտով նա էլ կկարողանա աշխատանք գտնել։

Երկու անգամ տեղահանված Ստելլան լավատես է․ «Հույս ունեմ՝ դեռ վերադառնալու ենք Արցախ եւ ապրելու ենք Շուշիում»։

Ստելլայի պատրաստած աշխատանքները գնելու համար կարելի է նրան զանգահարել 097 57 10 15 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Գալիք»-ը խոսում է Գյումրիում
հաջորդը
Պատերազմի թեժ պահին ուժի մեջ մտավ առանց վիզայի ռեժիմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն