• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրիում մեծարվեց հայոց տառն ու գիրը

Աննման Մինասյան 14:30 | 24.10.2023
Աննման Մինասյան 14:30 | 24.10.2023

Գյումրեցի եւ Գյումրի այցելած գրասեր հասարակությունը «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում ուսաումնասիրում էր ձեռակերտ գիրքն ու տառը, գեղագրության պատմությունը։

Նախագիծը երրորդ անգամ իրականացվում էր Գյումրիի «Գալերի 25» պատկերասրահի եւ Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծԱնցկացվեցին ցուցադրություններ, տառատեսակների բացահայտումներ, վարպետաց դասեր, որոնց առանցքը ձեռագիրն էր: Մասնակիցները ծանոթացան գրի պատմությանն ու դրա ժամանակակից դրսեւորումներին։

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա-3» միջոցառումների շարքը բացեց նկարիչ, գեղագիր Ռուբեն Մալայանը՝ «Ուտոպիա եւ պարադոքս» խորագրով պաստառների ցուցադրությամբ: Ցուցահանդեսին հաջորդեց արվեստագետի հետ հանդիպում-հարցուպատասխանը, դասախոսությունների շարքը:

Ռուբեն ՄալայանՄալայանը ցավով նշեց, որ գրելու եւ գրչի մշակույթը տեղը զիջել է ստեղնաշարին, դրա բացասական հետեւանքները մենք շատ շուտով զգալու ենք: Արվեստագետը հորդորեց անկախ ամեն ինչից չդադարել ձեռագիր գրելուց, որ ձեռքի եւ ուղեղի կապը չկտրվի, եւ օրինակ բերեց՝ ձեռքով գրվածը դաջվում է հիշողության մեջ:

«Մեր այբուբենը մաթեմատիկայի, փիլիոփայության հետ խոր կապ ունի: Մաշտոցյան այբուբենը մաթեմատիկական սխեմա է, դա հասկացել է Անանիա Շիրակացին եւ կիրառել այն մաթեմատիկական գիտական աշխատանքներում»,- անդրադառնալով հայկական գրին՝ ասաց նա:

Անի Առաքելյանի «Հասցե չգտած նամակ» ցուցահանդեսՆախագծի հաջորդ օրը նշանավորվեց երեք կարեւոր միջոցառումներով: Նախ բացվեց երիտասարդ նկարչուհի Անի Առաքելյանի «Հասցե չգտած նամակ» խորագրով ցուցահանդեսը. ձեռագրի տարրերով գործերի շարք՝ ազդված գերմանացի նկարչուհի Էմմա Հաուքի ստեղծագործություններից: Անին պատմեց իր ներշնչանքի պատմությունը, ըստ որի՝ հերոսուհին հոգեկան հիվանդության պատճառով մեկուսացվել է եւ այդ ընթացքում նամակներ է գրել իր սիրեցյալին: Կրճատելով նամակների բովանդակությունը՝ Էմման հսկայական նամակաշար է ստեղծել՝ գրելով միայն ՝ «Սիրելի՛ս, արի՛»: Նամակները հասցեատիրոջը չեն հասել, բայց դարձել են կալիգրաֆիայի յուրօրինակ նմուշներ:

Ցուցահանդեսին հաջորդեց գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտի «Հայոց այբուբեն» խորագրով կալիգրաֆիայի նմուշների ցուցադրությունը, որից հետո գյումրեցիների շրջանում արդեն ճանաչված եւ սիրված արվեստագետը համանուն վարպետաց դասը վարեց՝ հայոց այբուբենի տառերին նոր ձեւ ու երանգ հաղորդելով:

Վահան ԹոփչյաՀայոց տառերով կերպարների ստեղծման մասին բովանդակալից վարպետաց դասով էլ գյումրեցի արվեստագետ, նկարիչ-պատկերազարդող Վահան Թոփչյանը հանդես եկավ, թեման «Տառ-կերպարն» էր: Թոփչյանական յուրօրինակ մոտեցումը հայոց տառերին առավել գունեղ ու խոսուն տեսք հաղորդեց:

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծՃապոնացի նկարիչ Կունիտո Նագաոկայի Արվեստանոց N խմբի «Եռապատում» ձեռակերտ գրքի ցուցադրությամբ մեկնարկեցին նախագծի չորրորդ օրվա միջոցառումները: Ցուցադրությանը հաջորդեց Ռոզա Հովհաննիսյանի «Գիրը որպես հոգեւոր հաց» խորագրով դասախոսությունը հայ գրի բազմագործառութային նշանակության շուրջ:

Օրվա ավարտին արվեստագետ, «Վառեմ-Մարեմ» արվեստի ստուդիայի հիմնադիր Միքայել Վարդպարոնյանն անցկացրեց կավագործության վարպետաց դաս՝ «Ընդմիշտ Գյումրիում»:

Նռանէ ֆոլք-ռոք բենդՆախագծի վերջին՝ հինգերորդ օրը տեղի ունեցավ Վանաձորի, Գյումրու եւ Կրաշեն գյուղի արվեստի կենտրոնների սաների «Ասեղնագործ այբուբեն» ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը, իսկ որպես փակման միջոցառում կայացավ Նռանէ ֆոլք-ռոք բենդի «Այբ» խորագրով համերգը:

Նախագծի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը հայկական մշակույթը արտերկրում հասանելի դարձնելը առաջնային գործ է համարում: «Մենք պարտվել ենք մշակութային դաշտում: Ամեն օր բողոքում ենք, թե թշնամին խեղաթյուրում է պատմական փաստերը, յուրացնում մեր մշակույթը, նույնիսկ Մաշտոցի գործն են կասկածի տակ դնել փորձում: Դրան դեմ գնալու մեկ միջոց կա՝ ուսումնասիրել եւ միջազգայնացնել մեր ունեցածը, հայկական մշակույթը հասանելի դարձնել դրսի ուսումնասիրողների համար»,- ասաց նա:

Ալեքսան Տեր-Մինասյան«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա 3»-ը դեռ չավարտած՝ կազմակերպիչները հաջորդ տարվան են պատրաստվում: «Ցանկանում ենք ընդգրկել տարբեր արվեստագետների: Հարկ ենք համարում այլ մշակույթների տառարվեստը բացահայտել եւ համեմատել մեր ունեցածի հետ: Համեմատելով ու զարգացնելով ավելի շատ կգնահատենք ու կսիրենք մեր տառն ու գիրը»,- նշեց Ալեքսան Տեր-Մինասյանը:

Բազմաթիվ արվեստագետներ, ուսումնասիրողներ ամբողջ աշխարհից արդեն ցանկություն են հայտնել մասնակցելու հաջորդ՝ չորրորդ նախագծին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականները չեն ճանաչի
հաջորդը
Գազայում ցամաքային գրոհը լայնածավալ պատերազմի՞ կվերածվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն