• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրվա համով, արցախյան բույրով

Աննման Մինասյան 14:30 | 31.10.2023
Աննման Մինասյան 14:30 | 31.10.2023
Ինգա Թովմասյան

Ձեռքի մի քանի վարժ շարժումով տիկին Ինգան բազմատեսակ կանաչիներով լցոնած խմորի մեծ ու ախորժելի գնդին օվալի ձեւ է տալիս: Ասում է՝ ավելի առողջարար սնունդ, քան արցախյան ժենգյալով հացն է, հազիվ թե լինի:

Ժենգյալով հաց թխելու գաղտնիքները մորից է սովորել, մայրն էլ՝ տատից. արցախցի կին ես, ուրեմն ժենգյալով հաց թխել գիտենալը հաճելի պարտավորություններիդ շարքում է:

Ինգա Թովմասյանի ընտանիքի ճակատագիրը շատ չի տարբերվում Արցախից բռնի տեղահանված այլ ընտանիքների պատմություններից: «Հայրենիքումդ ապրելու համար, չգիտես ինչու, միշտ հարազատ տղամարդկանց կյանքով ենք հատուցում»:

Ինգա ԹովմասյանԻնգան էլ արյունակից եւ հարազատ երիտասարդ տղամարդկանց գերեզմաններ է թողել Ստեփանակերտում, սկզբում՝ սովի ու շրջափակման, այնուհետեւ գաղթի ճանապարհ հաղթահարել: 15-ամյա որդու հետ Գյումրու ծայրամասային թաղամասում՝ «Գծի հետեւում», տուն են վարձել, հաստատվել: «Ոչինչ չեմ վերցրել հետս, միայն նկարներ, տեսասկավառակներ, իրադարձություններ հիշեցնող խորհրդանշական իրեր»,- գազօջախի վրա կարմրող տաք հացերն անընդհատ շրջելով՝ պատմում է Ինգան:

Թեեւ խոհանոցում հաճելի բուրմունքից բացի կարգ ու կանոն, մաքրություն է, տանտիրուհին նեղսրտում է. «Ես այսպես ժենգյալով հաց չէի թխում Ստեփանակերտում: Իմ ամանները միագույն էին, բոլորն իրենց տեղերում ու ըստ նշանակության… այստեղ հարմարեցրել եմ մի կերպ»:

Ինգա ԹովմասյանԳյումրիում Թովմասյանները լավ են զգում, ասում են՝ հարազատ միջավայր է, 44-օրյայի ժամանակ էլ են այստեղ ապրել, ժենգյալով հաց թխել, վաճառել, հասույթը հիմնադրամին փոխանցել: Բայց պատերազմը դադարելուն պես հետ գնալն իրենց պարտքն են համարել:

«Անկախ ամեն ինչից՝ ես մտածում եմ, որ ամեն բան լավ է լինելու, իմ գործն եմ բացելու, տղայիս օգնությամբ աշխատելու ենք, ապրենք»,- ասում է Ինգան եւ հավելում, որ այլեւս ճամպրուկ հավաքել, սիրտը թողնել հարազատ դարձած եզերքում ու հեռանալ չի ուզում. միայն թե գործը հաջողի այստեղ:

Պետության կողմից ստացած ալյուրն ու ձեթն արդեն «գործի մեջ է դրել», ժենգյալով հացի պատվերներ է ընդունում: Ով կերել է, շատ է հավանել: Որոշ ժամանակ տանը կաշխատի, գումար կհավաքի, հետո սեփական փոքր արտադրամասը կբացի քաղաքի բանուկ հատվածում: Ճիշտ է, հիմա կանաչեղենի որոշ տեսակներ չի կարող գտնել Գյումրիում, բայց հենց «գործը դրեց», մայրաքաղաքից կբերի: Հաշվարկել է. շուրջ 200 հազար դրամ որ ունենա, բիզնեսի անհրաժեշտ պարագաներ կգնի՝ գազօջախ, սպասք, սրբիչներ, գոգնոցներ եւ այլ իրեր:

Ինգա Թովմասյանի ժենգյալով հացըՏիկին Ինգայի անզուգական ժենգյալով հացը պատվիրելու համար կարող եք զանգել նրան 093 44 31 57 հեռախոսահամարով:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ում Կանադայի դեսպանը դեմ է Բաքվի նկատմամբ պատժամիջոցներին
հաջորդը
ՊԵԿ-ը Երեւանի կենտրոնից կտեղափոխվի Աշտարակի խճուղի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն