• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գյումրեցի «Սրնգահարը» կլռի՞

Աննման Մինասյան 17:30 | 03.11.2023
Աննման Մինասյան 17:30 | 03.11.2023
Աշոտ Մելքոնյանի «Սրնգահար» որմնանկար

Քնարական մի գիծ կա գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի «Սրնգահար» որմնանկարում, հովվերգական նուրբ լար. խաշնարածը սրնգի հնչյունների ներքո հոտն է մեկտեղում:

Գյումրու «Գալվանոմետրի»՝ «Օմեգա ռեզիստորների գործարանի» նախկին ճաշարանի քանդված պատի վրա քայքայվող որմնանկարի մասին է պատմում «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան»-ի տնօրեն, քանդակագործ Արթուր Գեւորգյանը:

Խորհրդային տարիներին, երբ մարդիկ օրուգիշեր աշխատում էին՝ կտրված մշակույթից, բանվորների կյանքում փոքր-ինչ գույն մտցնելու նպատակով Լենինականում որոշեցին արվեստը տանել աշխատավորի մոտ. գործարանների, արտադրամասերի պատերին որմնանկարներ անելու մշակույթ ձեւավորվեց:

«Այդ ժամանակներից արդեն «որմնանկարների բում» էր Լենինականում,- ասում է Արթուր Գեւորգյանը,- սակայն դրանց մեջ բացառիկ են Աշոտ Մելքոնյանի գործերը. պահպանված է որմնանկարի ամբողջ մեթոդաբանությունը, ներկերն էլ արված են բնական նյութերի պիգմենտներով»:

1970-1980-ականներից «Օմեգա ռեզիստորների գործարանի» ճաշարանի պատին «սկսեց նվագել Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը»»: Դիմացի պատերին էլ ճաշող բանվորների աչքը շոյում էին Անին ու Արագած սարն արտացոլող որմնանկարները: «Սրնգահարը», սակայն, չդիմացավ. երկրաշարժի, եղանակային վատ պայմանների պատճառով ոչնչացել է շուրջ 40 տոկոսը: Պատի փլուզման, որմնանկարի քայքայման մասին առաջին անգամ երկու տարի առաջ ահազանգել է շենքի սեփականատերը:

Արթուր ԳեւորգյանԱյդ օրվանից խնդրով մտահոգ քանդակագործ Արթուր Գեւորգյանը թակում է բոլոր դռները՝ վարչապետից  մինչեւ տեղական իշխանություններ: Ասում է՝  խնդիրը դարձել է ֆուտբոլի գնդակ՝ տեղափոխվում է դաշտից դաշտ: Մինչ որմնանկարի փրկիչը կգտնվի, Գեւորգյանը փաստում է. պատի վրա հսկա խոռոչ է բացվել, բայց բարեբախտաբար որմնանկարն ամբողջությամբ չի փլվել: Քանի դեռ մոտ 60 տոկոսից ավելին պահպանված է, շտապել է պետք: «Օր օրի ավելացող քայքայումը հասել է որմնանկարի հիմնական մասին՝ խախտելով թեմատիկան»:

Ինչո՞ւ չեն փրկում «Սրնգահարին»: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ գյումրեցի գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանի 1970-1980 թվականներին հեղինակած երեք որմնանկարները պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններ չեն, ինչի հիմքով տվյալ որմնանկարի պահպանությունը դուրս է նախարարության լիազորություններից:

Գեւորգյանը չի հերքում՝ «Սրնգահարը» պետականորեն հուշարձանի համարում չունի, փոխարենը նախարարության կողմից հաստատված գեղարվեստական արժեք է. փաստաթուղթ կա:

Որպեսզի քայքայվող որմնանկարը գեղարվեստական արժեքից հուշարձանի վերածվի, մեկ քայլ է մնացել. Կառավարությունը, հուշարձանների վարչությունը պետք է դա հաստատեն, բյուջեում տող ավելացնեն ու փրկեն այն: «Խոսքը մոտ 7 միլիոն դրամի մասին է, բայց չեն անում: Կառավարությունը մշակույթի համար գումար հատկացնել չի սիրում: Հինգ տարվա ընթացքում Գյումրիում որեւէ ծրագիր չի արվել, որեւէ արժեք չի վերականգնվել: Փոխվել են միայն Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանները, այն էլ մարզպետարանի ջանքերով: Այն, ինչ ուզում ենք, մեր անձնական բարեկեցության համար չէ, դա հուշարձան է, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գեղանկարչի թոռներն էլ են կապ հաստատում, շնորհակալություն հայտնում հարցը բարձրաձայնելու համար»,- ասում է Գեւորգյանը:

Նախարարությունը դեմ չէ, որ «Սրնգահարը» փրկվի: Փաստում են՝ ստանում են մտահոգ արվեստագետների ահազանգերը: Հաշվի առնելով, որ որմնանկարները կարող են ունենալ որոշակի մշակութային եւ գեղարվեստական արժեք Գյումրի քաղաքի եւ մարզի համար, 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ համապատասխան գրություններով դիմել են Շիրակի մարզպետարան եւ Գյումրու համայնքապետարան: Առաջարկել են դիտարկել որմնանկարի ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացումը, միջոցների բացակայության կամ անհնարինության դեպքում մասնագետների օգնությամբ ապամոնտաժել:

Քանդակագործը, սակայն, անդրդվելի է. առաջարկում է, որ պետությունը որոշակի գումար հատկացնի, մարզպետարանն ու քաղաքապետարնն էլ իրենց լուման ներդնեն. «Ես էլ իմ անձնական միջոցներով կօգնեմ, նաեւ հանգանակություն կհայտարարենք, որմնանկարը կփրկենք»:

Մինչեւ կորոշեն փրկել, թե չփրկել «Սրնգահարին», քաղաքում նրա համար տեղ են որոշել՝ Գյումրու կամերային երաժշտության նոր վերանորոգված դահլիճի ճեմասրահի պատը:

Հիշեցնենք, որ լքված գործարանում այս պահին եւս երկու որմնանկար կա, որոնց պատշաճ ուշադրություն չդարձնելու դեպքում «Սրնգահարի» ճակատագիրն է սպառնում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
4200 արցախցի դեռ չի ստացել միանվագ վճարը
հաջորդը
Չեխերը հրաժարվել են դեկտեմբերից Պրահա–Երեւան նոր չվերթի գործարկումից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն