• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Արվեստի երկխոսություն Գյումրիում

Աննման Մինասյան 19:00 | 06.11.2023
Աննման Մինասյան 19:00 | 06.11.2023
Հարություն Ջիվանյանի եւ Լեւոն Մինասյանի աշխատանքների ցուցահանդես

Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում գյումրեցի արվեստագետներ Հարություն Ջիվանյանի եւ Լեւոն Մինասյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսն էր:

«Երկխոսություն» խորագրով ցուցադրության ընթացքում սրահի զուգահեռ պատերին երկխոսում էին արվեստագետների երկար տարիների՝ հանրությանն անհայտ ստեղծագործությունները:

Հարություն ՋիվանյանՈր մասնագիտությամբ ֆիզիկոս Հարություն Ջիվանյանի մտքում ոչ միայն թվեր ու հստակ հաշվարկներ են, միայն մտերիմ ընկերները գիտեին: 30 տարվա մանկավարժը տարիներ շարունակ ազատ ժամանակը տվել է սրտում կուտակված գույներն ու լույսը թղթին հանձնելու գործին: Ցուցահանդես ունենալու մասին երբեւէ չի մտածել: «Պարզապես նկարել եմ. ինչը բառերով չեմ կարողացել արտահայտել, արվեստի լեզվով եմ ներկայացրել»,- ասում է ֆիզիկոս նկարիչը:

Ընկերների եւ ծանոթների ոչ միայն հորդորով, այլեւ պահանջով ընդունել են ցուցահանդես ունենալու առաջարկը: «Գեղեցիկ բառերով կարելի է պատմել ամեն մի նկարի մասին, բայց յուրաքանչյուր ստեղծագործություն ինքն է իր մասին խոսում: Այս օրս հաջողված կհամարեմ, եթե թեկուզ մեկ հանդիսատես գեղագիտական ապրում ունենա. ուրեմն ստեղծագործական ճանապարհս իզուր չեմ անցել»:

Լեւոն ՄինասյանԴիմացի պատին ճարտարապետ Լեւոն Մինասյանի բնանկարներն են տաք գույներով ջերմացնում հանդիսատեսին: Ճարտարապետ նկարիչը պատմում է, որ 1980-ականների սկզբից է նկարել, հավաքել աշխատանքները: Ընկերոջ՝ Հարություն Ջիվանյանի պես ինքն էլ ցուցահանդես ունենալու նպատակ չի ունեցել: Ընկերների «ճնշումներին չդիմանալով»՝ 40 տարվա բազմաթիվ ստեղծագործություններից շուրջ երկու տասնյակն առանձնացրել, ցուցասրահ է բերել: Տեսնելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը՝ Մինասյանը որոշում է կայացրել, որ ավելի եռանդով է ստեղծագործելու, երկրորդ ցուցադրությունն էլ չի ուշանալու:

Ալեքսան Տեր-Մինասյան«Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի նախաձեռնող Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ հեղինակները չափազանց համեստ մարդիկ են, չէին էլ փորձի ինքնակամ ցուցադրվել: Այսպիսի մարդկանց գնահատելը եւ ավելի եռանդով ստեղծագործելուն մղելը նա կարեւոր գործ է համարում: «Չի բացառվում, որ ժամանակակից արվեստի չափորոշիչների մեջ այս գործերը չտեղավորվեն, բայց դա կարեւոր չէ, կարեւորը, որ մեր օրերում այնքան անհրաժեշտ ջերմություն, սեր ու արեւ կա: Դրանք թողնել արվեստանոցում փակի տակ, մեղմ ասած, անարդար էր»:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
4032 արցախցի ընտանիքի կօգնեն տուն ձեռք բերելու կամ կառուցելու
հաջորդը
Ֆրանսիան խստացնում է ներգաղթի օրենքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն