• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախցի միայնակ մայրը Մասիսում տիկնիկների պատվերներ է ընդունում

Մարիամ Սարգսյան 15:00 | 09.11.2023
Մարիամ Սարգսյան 15:00 | 09.11.2023
Արմինե

Արցախցի Արմինեն Ստեփանակերտի իրենց տունը կոկիկ հավաքել, դասավորել է, վերցրել մի քանի հագուստ, հետո են միայն փակել դուռը։

«Չէինք հասկանում, որ էլ չենք վերադառնալու։ Տպավորություն էր, թե երեկոյան պիտի հետ գնանք։ Այդ օրերին ոմանք վառում էին տները․ իրենց հասկանում եմ, որովհետեւ հետո ադրբեջանցիները վնասելու էին, բայց մեր ձեռքը չգնաց։ Ուղղակի դուրս եկանք»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հիշում է Արմինեն։

Մեր զրուցակիցը Արցախի պետական վերահսկողական ծառայությունում է աշխատել՝ որպես առաջատար մասնագետ։ Մի քանի գործընկերների հետ մնացել են մինչեւ բռնի տեղահանման վերջին օրերը, որ մյուս արցախցիներին օգնեն վառելիք ձեռք բերելու, եղածը հավասար բաշխելու։ Սեպտեմբերի 28-ին Արմինեի ընտանիքը տեղահանվել է, մինչեւ Կոռնիձոր հասել են 35 ժամում։

Արմինեն մինչ օրս դժվարությամբ է գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել։ «Հավատում էինք, որ մի ելք կլինի, կհաղթահարենք։ Շրջափակման փուլը դժվար էր, բայց որքան էլ զարմանալի է, հույս կար։ Մտածում էի՝ եթե այդքան դժվարությունների միջով անցնում ենք, ուրեմն հարցը դրական լուծում կստանա»:

Հույս ունեին, որ տարբեր երկրներից կարձագանքեն, կաջակցեն։ Այդքան դժվարությունների միջով անցնելուց հետո այսքան վատ ավարտ չեն պատկերացրել։ «Քանի որ խաղաղապահները մեզ մոտ էին, մտածում էինք, թե պատերազմ չի կարող լինել»։

Ամենօրյա կրակոցներին արցախցիները սովոր էին․ ձայներից էլ չէին վախենում, բայց սեպտեմբերի 19-ին ամեն ինչ փոխվել է։ Արմինեն աշխատանքի է եղել, 9-ամյա դուստրը՝ դպրոցում։ Աշխատավայրից տուն գնալու ճանապարհն Արմինեի կյանքում ամենադժվար անցած երեսուն րոպեն է եղել։ Ռմբակոծությունների տակ է տուն հասել՝ երեխային գտնելու հույսով։

Հայաստանում Արմինեն ընտանիքի՝ ծնողների ու դստեր հետ հաստատվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ բարեկամի տանը։ Հայաստանում այնքան ջերմ են դիմավորել, որ հեռանալու միտքն արագ է անցել։ «Մենք Արցախից գնալու հնարավորություն էլ ունեինք, մայրս այլ երկրի քաղաքացի է։ Բայց չէինք ցանկանում։ Երեւի հենց այդ լավի սպասումն էր․ հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Տեղահանվելուց հետո էլ միակ ելքը երկրից գնալն էր թվում, բայց հիմա մտափոխվել ենք։ Երբ մի քիչ մնում ես, զգում ես, որ այս հողն էլ է քոնը, մարդիկ քոնն են, հարազատ են, չես ուզում բաժանվել»։

Արմինեն հույս ունի՝ մարզում աշխատանք կգտնի, որ տուն վարձեն, բարեկամի տանը երկար չեն կարող մնալ։

«Երբ գնացի համայնքապետարան՝ հաշվառվելու, աշխատակիցները զբաղված էին։ Ես էլ տարիների փորձ ունեմ ոլորտում։ Առաջարկեցի օգնել։ Հիմա էլ ամեն օր գնում եմ, կամավոր աշխատում։ Մտերմացել ենք, փորձում են օգնել, որ աշխատանքի ընդունվեմ»։

Արմինեի դուստրը, որին  մայրը միայնակ է մեծացնում, ընդունվել է Նորամարգի դպրոց։ Երեխան սեպտեմբերի 19-ին վախեցել է, այժմ հոգեբանական աշխատանքի կարիք կա։ «Միշտ հարցնում է՝ մա՛մ, բա ե՞րբ ենք հետ գնալու։ Ասում եմ՝ չենք գնալու։ Որոշ ժամանակ հետո նորից է գալիս մոտս՝ մա՛մ, այսինքն՝ ընդհանրապես հետ չե՞նք գնալու, մեր տունը քանդե՞լ են»:

Հագեբանները խորհուրդ են տվել ժամանակի մեծ մասը երեխայի հետ անցկացնել, որ հնարավորինս արագ կազդուրվի։ Այդ պատճառով Արմինեն որոշել է այս ընթացքում տնից աշխատել։

Առմինեի տիկնիկներըԱրցախում իր հիմնական աշխատանքից բացի նաեւ տիկնիկագործությամբ ու վարսահարդարմամբ է զբաղվել։ Վերջերս նոր շյուղեր ու թելեր է գնել։ Սկսել է նորից պատվերներ ընդունել։ Վարսահարդարման պարագաներն իր հետ բերել չի կարողացել։ Հույս ունի՝ այստեղ ձեռք կբերի։

Արմինեի գործերը«Դրական եմ տրամադրվել։ Սովորաբար այս ամիսներին արդեն սկսում էի գործել հաջորդ տարվա խորհրդանիշ կենդանու տեսքով խաղալիքներ, հագուստ։ Հիմա էլ սկսել եմ։ Հույս ունեմ՝ կկարողանամ այս փոքրիկ բիզնեսը զարգացնել, հետագայում էլ նաեւ այլ աշխատանք գտնել, ու կհաստատվենք՝ վերջնականապես հրաժարվելով տեղափոխվելու որոշումից»։

Արմինեի աշխատանքները կարող եք պատվիրել՝ զանգահարելով 077 116 113 հեռախոսահամարով։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անբարեխիղճ մրցակցության համար խոշոր տուգանք կսահմանվի
հաջորդը
Շահրամանյանը հանդիպել է նորաստեղծ կառույցի անդամների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն