• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ախուրյանում թռիչքային զարգացում է նախատեսվում

Աննման Մինասյան 15:00 | 14.11.2023
Աննման Մինասյան 15:00 | 14.11.2023
«CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիր, Ախուրյան

Ախուրյան խոշորացված համայնքում այսուհետեւ տեղական առաջնորդների պակաս չի լինի։ Որպեսզի գյուղաբնակները զգան, որ իրենց դերն ամենամեծն է իրենց իսկ բնակավայրի ղեկավարման, որոշումների կայացման եւ առաջընթացի հարցերում, համայնքում մեկնարկել է «CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը։

«CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Այն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման», «Հայկական Կարիտաս» եւ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ների հետ համատեղ:

Նոյեմբերի 14-ին Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում տարեսկզբից մեկնարկած ծրագրի պաշտոնական բացումն էր։ Ծրագիրը կտեւի երեք տարի եւ աշխուժություն կմտցնի 33 գյուղերում՝  բացահայտելով նոր կարողություններ ու հմտություններ։

«CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիր, ԱխուրյանԾրագրի կազմակերպիչները երաշխավորում են Ախուրյան համայնքի զարգացումը, քանի որ վստահ են, որ գյուղերում մտածելակերպ է փոխել․ մարդիկ կառավարման գործում ավելի ներգրավված են դարձել, որոշումների կայացման հարցում էլ սկսել են ավելի ակտիվորեն ընդգրկվել։

Անցնող մի քանի ամիսների ընթացքում ծրագրային թիմը շահառու գյուղերի նյութական եւ ոչ նյութական ռեսուրսներն է քարտեզագրել։ Քարտեզագրման արդյունքները հիմք կդառնան հասկանալու, թե տրամադրված շուրջ 2 միլիոն դոլարը գյուղերի որ կարիքների համար ներդնեն։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը համաձայն չէ, որ համայնքներում ծրագրեր իրականացնելու գումարներ չկան։ Ըստ նրա՝ այսպիսի դրամաշնորհային ծրագրերն իսկական փրկօղակ են առաջընթաց չունեցող գյուղերի համար։ Միայն մնում է պատշաճ հայտ ներկայացնել եւ ֆինանսավորվել։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը սիրով է ընդունել ծրագիրը, ասում է՝ ուրախ է ցանկացած նորամուծության համար։ Թե ինչ ոլորտներում ներդրում կանի ծրագրային թիմը, դեռ չգիտի, բայց թվարկում է՝ անջրդի հողերը ոռոգելի դարձնելու, լուսավորության, ասֆալտապատման եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծման իրենց հերթին են սպասում։

Ինչ կփոխվի 33 գյուղերից բաղկացած Ախուրյան համայնքում, դեռ հայտնի չէ, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից ասում են՝ փոփոխությունները «աչք ծակող» են լինելու՝ լավ իմաստով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջոնսոնը չի կատարել իր խոստումը
հաջորդը
«Հըզբոլլահն» ազդարարում է էսկալացիայի հաջորդ փուլը. Bild

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն