• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փաստագրումը պետք է արվի բոլոր միջոցներով

Տիգրան Պասկեւիչյան 18:00 | 14.11.2023
Տիգրան Պասկեւիչյան 18:00 | 14.11.2023
Արցախ

2005 թվականին Ստեփանակերտում հանդիպել էի մի մարդու, որը երկար տարիների հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծել էր Մարտակերտի տոհմածառը։

Այդ ժամանակ 73 տարեկան էր, անունը՝ Սլավա Մոսունց։ Նրա մասին «Արմատ եւ սաղարթ» վերնագրով մի ակնարկ գրեցի, որը նույն տարվա վերջում հրապարակվեց «Հետք»-ում։

Մոսունցը Մարտակերտում տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ էր զբաղեցրել։ Եղել էր շրջանային թերթի եւ ռադիոհաղորդումների խմբագիրը։ Իսկ առաջին պատերազմի ընթացքում, երբ մարտակերտցիները տեղահանվել ու ցրվել էին տարբեր երկրներում, որոշել էր ստեղծել «Մարտակերտի տոհմածառը», որպեսզի տոհմիկ գերդաստանների եւ ընտանիքների մասին տեղեկությունները պահպանվեին։

Մոսունցն այս որոշումը կայացրել էր Մոսկվայում, որտեղ նրա ընտանիքը ժամանակավորապես ապրում էր տեղահանությունից հետո։

«Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում Սլավան հանդիպեց մարտակերտցի մի ծանոթի։ Ասում է՝ ո՞ւր։ Նա ասում է՝ Իրկուտսկ եմ գնում։ Հետո նույն օրը մի ուրիշ մարտակերտցի պատահեց։ Ո՞ւր։ Ասում է՝ գնում եմ Բառնաուլ։ Էդ օրն էդպես մի քանի հոգու տեսանք։ Տուն եկանք, Սլավան ահավոր հուզված էր՝ գնում են, գնում են, էս ո՞ւր են գնում։ Էդպես որոշեց ստեղծել մեր անվանի տոհմերի ծառերը»,- պատմում էր կինը՝ Սվետան։

Տոհմածառը ստեղծելիս Սլավա Մոսունցն օգտվել է շիրմաքարերի արձանագրություններից, հավաքել նախնյաց ավանդազրույցներն ու հուշերը, արել որոնողական, հետազոտական պրպտումներ։ Տարբեր մարդկանց հետ խորհրդակցելով՝ նա հավաքել էր մարտակերտցիների հասցեներ ու նամակներ գրել՝ խնդրելով տեղեկություններ տալ իրենց նախնիների մասին։

«Էս մեկը նրա հասցեն ա հուշել, էն մեկը՝ մյուսի։ Մեկը Տյումենում է ապրում, Ստավրոպոլում է ապրում, Կրասնոդարում է ապրում, Պերմում է ապրում… 460 նամակ եմ գրել իրենց տված հասցեներով եւ ստացել 560 պատասխան՝ ամեն մեկը տոհմածառի իր թեւը, իր ճյուղը։ Այսպես լրացնելով ներկայացրել եմ Մարտակերտի 62 տոհմերը»,- պատմում էր Մոսունցը։

Ինչո՞ւ մտաբերեցի այս մարդուն եւ շուրջ քսան տարվա հեռվից փորձեցի կրկին հիշեցնել նրա մասին։ Որովհետեւ Արցախից հայ բնակչության շուտափույթ «էվակուացիայից» հետո, երբ տագնապալի շտապողականության մեջ մարդիկ ինքնակամ այրել ու ոչնչացրել են արխիվային փաստաթղթեր, երբ բազմաթիվ պետական, հասարակական ու մասնավոր հաստատություններ չեն կարողացել փրկել իրենց թղթային եւ էլեկտրոնային շտեմարանները, նման, թեկուզ ոչ պրոֆեսիոնալ աշխատությունների արժեքը գնալով մեծանում ու մեծանում է։

Հիշում եմ՝ Արցախի գրեթե բոլոր գյուղերում կային մարդիկ, որոնք ինքնակամ ստանձնել էին հարազատ բնակավայրի տարեգրի «պաշտոնը»։ Հուսով եմ՝ նրանց գրառումների տետրակներն են գոնե պահպանվել որպես ընտանեկան մասունք։ Այս ամենը պետք է ի մի բերել եւ հանձնել կա՛մ Հայաստանի ազգային արխիվին, կա՛մ ազգագրության ինստիտուտին՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակելու պատանդներին
հաջորդը
Չինաստանի նախագահը մեկնել է Միացյալ Նահանգներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն