• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եվրոպան եւ ԱՄՆ-ը ՀՀ Կառավարության հետ համատեղ՝ արցախահայերի կողքին

Աննման Մինասյան 17:00 | 15.11.2023
Աննման Մինասյան 17:00 | 15.11.2023
Արցախից տեղահանվածներ

Նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք: Սրա մասին հայտնել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում զգալիորեն նվազել է հյուրանոցներում եւ հյուրատներում տեղավորված անձանց թիվը՝ 591-ից հասնելով 14-ի:

Կացության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում՝ հիվանդանոց, դպրոց եւ այլ տարածքներ, հաստատվել է 67 քաղաքացի:

Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 արցախցի աշակերտ, իսկ բուհերում՝ 45 ուսանող:

Մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել, դեղորայք է ստացել, ստացիոնար բուժման եւ լաբորատոր-գործիքային հետազոտության է ուղեգրվել բռնի տեղահանված 2479 քաղաքացի: Մինչեւ օրս 5 երեխա է ծնվել, շուտով լույս աշխարհ կգան եւս 23-ը:

Աննա ՄարտիկյանՇիրակի մարզում հաստատված արցախահայերի զբաղվածության վերաբերյալ Աննա Մարտիկյանը հայտնեց, որ մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, եւս 2-ն անցնում են փորձաշրջան։ Նույնքան մարդ էլ կրթական հաստատություններում են աշխատանք գտել, սակայն հայտ ներկայացրել էր 32 քաղաքացի, նրանց տվյալներն ուղարկվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Այլ ոլորտներում ժամանակավոր եւ մշտական աշխատանքի է տեղավորվել 62 արցախահայ:

Պետական աջակցության մասին էլ Շիրակի մարզպետի տեղակալն ասաց, որ Կառավարության 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 միլիոն դրամ, որից 80 միլիոնը՝ հյուրանոցային ծառայությունների, 70 միլիոնը՝ սննդի, 20 միլիոնն էլ այլ ծախսերի, նպաստների, հրատապ օգնություն տրամադրելուն են ուղղել:

Մինչեւ նոյեմբերի 1-ը պետության ֆինանսավորմամբ չոր սնունդ է ստացել 3445 քաղաքացի: Այժմ շարունակվում է հումանիտար օգնության՝ սննդի, հիգիենայի եւ կենցաղային պարագաների տրամադրումը՝ ըստ կարիքի գնահատման։

Արցախից տեղահանվածներՄիայն պետության աջակցությամբ, սակայն, տնից-տեղից զրկված հազարավոր քաղաքացիներին լիարժեք օգնելը հազիվ թե ստացվեր, եթե օգնության ձեռք չմեկնեին մեր խնդիրներով մտահոգ երկրները. մեծածավալ հումանիտար օգնություն է ստացվել Ռումինիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Լիտվայից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից: Հումանիտար օգնությունները բազմազան ու խիստ կարեւոր էին արցախցիների համար. սնունդ, ծալովի եւ դաշտային մահճակալներ, անկողնային պարագաներ, քնապարկեր, հիգիենայի փաթեթներ եւ այլ ապրանքներ: Բաշխումը շարունակվում է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրին՝ իր բոլոր երանգներով ու դրսեւորումներով
հաջորդը
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը քննարկում են պատանդների ազատ արձակման պայմանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն