• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արցախցի Աստղիկը մոմերի ու տարոսիկների փոքր բիզնես է սկսել

Հասմիկ Բալեյան 15:00 | 17.11.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 17.11.2023
Աստղիկ Ղարամյան

Արցախից տեղահանված Աստղիկ Ղարամյանը, որ դեռ երեք տարի առաջ էր փոքր բիզնես հիմնել Ստեփանակերտում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում է գործը շարունակում։ Սովորել է Ստեփանակերտի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում (բակալավրիատ), այժմ՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում։

«Առաջին անգամ տեղահանվել ենք Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից՝ բնակություն հաստատելով Ստեփանակերտում։ Հենց այնտեղ էլ 2020 թվականին սկսեցի մոմագործություն ուսումնասիրել, մոմեր ու տարոսիկներ պատրաստել։

Հավատում էինք, որ գոնե Ստեփանակերտում կկարողանանք ապրել եւ արարել, ցավոք, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին երկրորդ անգամ տեղահանվեցինք»,- պատմում է Աստղիկը։ Արցախի մասին խոսելիս հուզվում է։ Ասում է՝ այնպիսի սարսափների միջով են անցել, որ էլ լավատեսություն չի մնացել։

Աստղիկը 7-հոգանոց ընտանիքում է ապրում՝ հայրը, մայրը, տատը, պապը եւ երկու եղբայրները, որոնցից մեկը դպրոցահասակ է։ Երկրորդ դասարանում սովորող եղբոր համար շատ դժվար էր նոր միջավայրում, բայց դպրոցում նրան այնպիսի մեծ սիրով ու ջերմությամբ են շրջապատել, որ աստիճանաբար հարմարվել է, նոր ընկերներ ունի։ Թեեւ նոր դպրոցն ու ընկերներին հասցրել է սիրել, բայց կարոտում է հարազատ Արցախը, իր դպրոցը։

Մոմագործությամբ զբաղվելու հենց առաջին ամիսներից Աստղիկը Ստեփանակերտում պատվերներ է ստացել։ Հաճախ նաեւ մեծաքանակ գնումներ են եղել։ «Օրինակ՝ կոսմետոլոգիական կենտրոններն էին հաճախ մոմեր պատվիրում։ Շատերն իրենց համար էին գնում՝ տան ինչ-որ անկյունում դնելու։ Շրջափակման ընթացքում էլ էի պատվերներ ստանում»,- պատմում է Աստղիկը։

2023 թվականի ամռանը Աստղիկը մասնակցել է «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կազմակերպած «Կին ձեռներեցներ» ծրագրին, որի ընթացքում նոր գիտելիք է ձեռք բերել եւ այժմ կիրառում է բիզնեսում։

Աստղիկ Ղարամյանի պատրաստած մոմերՆոր Հաճընում հաստատվելուց հետո նախկինի պես շատ պատվերներ չունի, սակայն հույս ունի, որ գործը կրկին հունի մեջ կընկնի։ «Մոտ մեկ շաբաթ առաջ սոցցանցերում իմ էջերն ակտիվացրի՝ հայտնելով, որ շարունակում եմ իմ աշխատանքը։ Հենց առաջին օրը զանգեցին ու մոմեր պատվիրեցին»,- ոգեւորված պատմում է Աստղիկը։

Հիմա նրանց ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Մոմեր պատրաստելիս երբեմն ընտանիքի անդամներն օգնում են, բայց Աստղիկը հիմնականում մենակ է աշխատում։ Աշխատանքն ուսման հետ հեշտությամբ է համատեղում։ Ուրախ կլինի, եթե շատ պատվերներ ունենա:

Մոմերի դիզայնի վերաբերյալ շատ գաղափարներ ունի, որոնք անպայման կյանքի է կոչելու։ Եթե գործը լավ ընթանա, մոմագործությունն ավելի խորությամբ ուսումնասիրելու նպատակով ծրագրրում է դասընթացների հաճախել։ Նպատակները շատ են, դրանք իրագործելու ցանկությունը՝ մեծ։ Այսուհանդերձ, կյանքի ամենամեծ նպատակները հարազատ Արցախի հետ են կապված։ Հիմա թվում է, թե կորստի ցավից հույսն էլ է մարել, բայց երազում է Արցախի եւ այնտեղ ապրելու մասին։ Առանց այդ երազանքի հնարավոր չէ ապրել ու ստեղծագործել։

Մոմեր կամ տարոսիկներ կարելի է պատվիրել՝ գրելով Աստղիկի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով նրան 055 44 64 24 հեռախոսահամարով։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նախագահն արտերկիր մեկնելիս դարձյալ վարչապետի թույլտվությունը չի հարցնի
հաջորդը
Փաշինյանն ընդունել է Ջուանշեր Բուրչուլաձեին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն