• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Կարո Սասունին «կգա» Գյումրի

Աննման Մինասյան 17:30 | 17.11.2023
Աննման Մինասյան 17:30 | 17.11.2023
Կարո Սասունիի արձան

Գյումրին նվեր է ստացել. 1920 թվականի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի բրոնզաձույլ արձանը «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը նվիրել է քաղաքին, մնում է տեղը որոշել:

Կարո Սասունիի շուրջ երեքմետրանոց արձանի համապատասխան տեղը գտնելու նպատակով Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» ցուցասրահում հավաքված քաղաքի հեղինակավոր քանդակագործները, ճարտարապետները, մտավորականները քննարկել եւ առաջարկել են հավանական վայրերը:

Հավաքվելու եւ ընդհանուր հայտարարի գալու նախաձեռնությունը «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գեւորգյանինն էր:

Մասնագիտական քննարկման ընթացքում «Զորավար Սեպուհ» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն ասել է՝ Կարո Սասունին մտավորականի, գրողի, պատմաբանի, քաղաքական, պետական գործչի սիմվոլ է: Ոմանք էլ տեղում  իմացել են, որ Ներսիսյանը Սասունիի մասին գիրք ունի: Նա տեղեկացրել է նաեւ, որ արձանը տարբեր քաղաքներում տեղադրելու առաջարկներ շատ է ստացել՝ մայրաքաղաքում, Սարդարապատում եւ այլ բազմաթիվ վայրերում, բայց կարծում է, որ Սասունիի տեղը Գյումրին է:

Արձանի քանդակագործ Միսակ Մելքոնյանը մինչ քանդակելու առաջարկը ստանալը այնքան էլ տեղեկացված չի եղել Սասունիի կյանքի եւ գործունեության մանրամասներին: Ոսումնասիրել ու հասկացել է. «Այս նախաձեռնությունը հանաք- մասխարություն չէ: Այն արժանիքները, որ ունեցել է Կարո Սասունին, անմնացորդ ներդրել է հայրենքին ծառայելու մեջ»: Եվ հորդորել է ներկաներին կարծիք հայտնել եւ ուղղորդել ճիշտ տեղը որոշելու հարցում:

Կարո Սասունիի արձանի ներկայացումըԱրձանի դիզայնի մասին խոսելիս քանդակագործը նշել է, որ այն շարժման մեջ է տեսել. «Ծխամորճը, հագուկապը, ձեռքի ժեստն իրական կառավարչի կերպարն են ի ցույց դնում: Արձանն արտացոլում է քաղաքական գործչի ներքին եւ արտաքին երկխոսությունն ու ներդաշնակությունը»: Եվ վստահեցրել է՝ պատրաստ է լսելու դիտողություններ ու քննադատություններ:

Մասնագիտական քննարկման ընթացքում մի քանի հնարավոր տեղեր են նշվել՝ Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասը, «Սեւ Բերդ» ամրոցի տարածքը, Շիրակի պետական համալսարանի բակը եւ այլ վայրեր:

Թե Գյումրիում որտեղ կտեղադրվի քաղաքական գործչի արձանը, պարզ կլինի, երբ առաջարկները համայնքի ավագանու որոշմանը ներկայացվեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն կդառնա Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ
հաջորդը
Պենտագոնը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ ընդունել Իսրայելին օգնության փաթեթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն