• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երբ պատմությունը գեղարվեստական է, դաս չի կարող լինել

Վահրամ Աթանեսյան 20:00 | 18.11.2023
Վահրամ Աթանեսյան 20:00 | 18.11.2023
մեջբերում Վահրամ Աթանեսյանից

Սեպտեմբերի 19-ին գյուղ՝ մոտիկ բարեկամիս էի զանգել: Գիտեի, որ լարված իրավիճակ է, կապն՝ անկանոն: Ասաց, որ աշխարհազորի մի խումբ իջել է Խաչենի կամրջի դիրքեր, շուտով ինքն էլ կգնա: Վերջ:

Այդ օրն ինչքան փորձեցի, ոչ ոք կապի մեջ չէր: Բայց չարագույժ լուրը տեղ հասնելու մի ձեւ գտնում է: Հաջորդ առավոտյան իմացա, որ գյուղի տղաներից զոհեր ու անհայտ կորածներ ունենք: Ասացին, որ Վալերիկն էլ չկա: Նա առաջին պատերազմի մասնակից էր, չորս երեխայի հայր: Ավագ որդուն տվել էր 1993 թվականի հունվարի 7-ին Մատաղիսի մոտ զոհված եղբոր անունը: Հունվարից ապրիլ հայրը գումարտակի զորանոցում էր, մինչեւ տարածքն ազատագրվեց, ինքը գտավ զավակի աճյունը:

Վալերիկը հուղարկավորվել է Ստեփանակերտի զինվորական հուշահամալիրում: Հայրը, մայրը, կինը եւ չորս զավակները մի քանի օր հետո բռնատեղահանվել են, ապրում են Եղվարդում: Այսօր լսեցի, որ հայրը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, ուրիշ բախտակիցների հետ ուղեւորվել է Ստեփանակերտ:

Գնացել է որդու աճյունը Հայաստան տեղափոխի: Նա կյանքի իններորդ տասնամյակը կլրացնի հաջորդ տարի: Առաջին պատերազմում զոհվել է նաեւ եղբոր որդին: Նրանք հանգչում են գյուղի հուշահամալիրում: Հազարավոր զոհվածներ ամփոփված են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, որ շիրմաքարերի «անտառ» է:

Սեպտեմբերի 19-ի զոհերի աճյունները, տա Աստված, տեղափոխվեն Հայաստան, ամփոփվեն այն հողում, որտեղ ապաստանել են նրանց ծնողները, այրիները, երեխաները: Իսկ մյուսների շիրիմնե՞րը:

Ես հույս ունեի, որ մեր սերունդն այնքան ողջամիտ կգտնվի, որ առաջին պատերազմի զոհերի զավակներին կփրկի արհավիրքից, պատերազմ թույլ չի տա: Մենք ապիկար գտնվեցինք, եղավ քառասունչորսօրյա աղետը:

Վերջին հույսն այն է, որ Արցախի իշխանությունները, հանրությունն ինքը ամեն ինչ կանի, որպեսզի առաջին եւ քառասունչորսօրյա պատերազմի զոհերի շիրիմները մնան հայկական հոգածության ներքո: Հուսախաբ եղա:

Եվ ահռելի ողբերգության հանդեպ այս լռությունը թվում է մեղսակցություն: Չէ՞ որ նոյեմբերի 9-ից հետո բանական մարդու համար պարզ էր, որ Արցախի քաղաքական հարց այլեւս չկա, օրակարգից հանված է, որ միակ կարմիր գիծն Արցախի հայաթափման կանխումն է:

Ի՞նչ ունեցանք՝ ապագա պատմաբանի թեմա է: Բայց որպեսզի նա էլ չտրվի գայթակղությունների, մենք պարտավոր ենք այսօր փաստագրել սեպտեմբերյան մի քանի օրերի մարդկային պատմությունները: Անհատ առ անհատ, բնակավայր առ բնակավայր՝ ում հետ, որտեղ, ինչ է կատարվել, մինչեւ կանցնեին Հակարիի կամուրրջը:

Ի՞նչ է փոխվելու դրանից, եթե աշնանային Երեւանի անձրեւը պատուհանին միայն ափսոսանքի բառեր է գլորում եւ ուրիշ ոչինչ: Չգիտեմ: Բայց այնպես է թվում, որ եթե հարյուր տարի առաջ մեկը նախաձեռներ եւ հավաքեր Վան-Վասպուրականից գաղթածների անհատական վկայությունները, մենք պատմության առարկայական դասը կսերտեինք, ոչ թե գեղարվեստականացրածը, ողբապաթոսայինը:

Գրեթե մեկ տարի Արցախը քվազիհայրենասիրական քարոզչության պատանդն էր: Զարհուրելի է, բայց՝ փաստ. իշխում էր մտայնություն, որ ավելի լավ է Ավարայրի օրինակով մի հերոսական ճակատամարտ տալ, զոհվել, քան հրաժարվել Արցախի անկախության համար պայքարից:

Արտառոց է, բայց՝ իրողություն. մարդիկ մինչեւ վերջին օրը հավատացած էին, որ ռուս խաղաղապահները բռնատեղահանություն թույլ չեն տա: Այդ խելագարվելու օրերին լսեցի, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն իրենց մոտ ապաստանած մի քանի հազար մարդու կարգադրել է հեռանալ Ստեփանակերտ: Եվ միայն այդ ժամանակ են նրանք հասկացել, որ բոլորից լքված են:

Զարհուրելի է: Աճյունների հայրենադարձությունը՝ առավել եւս։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանի առանցքային հայտարարությունները ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում
հաջորդը
Հայն ու ադրբեջանցին Էվերեստում, արշավներն ու ազգայնականությունը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

լրահոս

  • Այսօր Սամվել Մկրտչյանի հիշատակի օրն է

    16:32 | 07.12.2023
  • Արգելափակել են զենքի գործարանները Մեծ Բրիտանիայում

    16:19 | 07.12.2023
  • Գագիկ Ոսկանյանին Բաքվում դատապարտել են 18 տարվա ազատազրկման

    15:56 | 07.12.2023
  • Պուտինը չպետք է իշխի եւս 6 տարի. Նավալնի

    14:57 | 07.12.2023
  • Բեռնատարների համար ճանապարհը դեռեւս փակ է

    14:11 | 07.12.2023

ընտրանի

  • 1

    Մի շինություն կլինի, բայց տուն կդառնա՞

  • 2

    Բոնապարտը, Հիտլերն ու Ստալինը նույն ափսեում

  • 3

    «Ասե՛ք, կանենք»։ Ո՞վ է ասել, որ կայանատեղերը տասնապատիկ...

  • 4

    Տուգանե՞լ, թե՞ սատարել քաղաքացուն

  • 5

    Անհիմն հիմնավորումներ 35 տարի անց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա