• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հադրութցի Զինան չրերի ու սպիտակեղենի պատվերներ է ընդունում

Հասմիկ Բալեյան 15:00 | 21.11.2023
Հասմիկ Բալեյան 15:00 | 21.11.2023
Զինա Գասպարյան

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից 2020 թվականի հոկտեմբերի 12-ին տեղահանված Զինա Գասպարյանը փոքր բիզնես է սկսել․ սպիտակեղեն է կարում, չիր ու մրգային պաստեղներ պատրաստում։ Հադրութում երկար տարիներ մանկապարտեզում որպես հաշվապահ է աշխատել, հիմա աշխատանք չունի եւ իր գործն է սկսել։

Զինա Գասպարյանի ընտանիքը Արցախից տեղահանվելուց հետո երկու տարի Երեւանում է ապրել։ Այդ ընթացքում տիկին Զինան Երեւանի մանկապարտեզներից մեկում որպես հաշվապահ է աշխատել, բայց 2023 թվականի հունվարից զրկվել է աշխատանքից, տան վարձն էլ թանկացրել են՝ դարձնելով 300 հազար դրամ, ուստի տեղափոխվել են Կոտայքի մարզ՝ Աբովյան։

Դեռ Երեւանում հարեւաններից մեկը նրան կարի մեքենա էր տվել, սպիտակեղեն էր կարում։ Քանի դեռ Արցախը շրջափակված չէր, ապրանքն այնտեղ էր ուղարկում, Ստեփանակերտից շատ պատվերներ ուներ։ Արցախի շրջափակումից հետո գնորդներ գրեթե չունի․ քչերը գիտեն նրա փոքր բիզնեսի մասին։

«Ամուսինս հիվանդ է, վիրահատվել է։ Շաքարային դիաբետ ունի, դեղեր է խմում։ Պիտի անդադար աշխատեմ, որ կարողանանք դեղերն էլ գնել։ Բայց պատվերներ չունեմ, եւ մեր ֆինանսական վիճակն է՛լ ավելի է վատացել։ Աբովյան  տեղափոխվելուց հետո սկսել եմ նաեւ չրեր պատրաստել։ Ցավոք, չրերի գնորդներն էլ քիչ են»,- պատմում է տիկին Զինան։

չիր

Չորս երեխա ունեն՝ մեկ որդի, երեք դուստր։ Բոլորն էլ ամուսնացած են։ Դուստրերից մեկը Ռուսաստանում է, մյուս զավակներն Արցախում էին ապրում, հիմա նրանք էլ են Հայաստանում։

«Տեղահանվելուց հետո որդուս ու դստերս ընտանիքները միացել են մեզ․ 11-հոգանոց մեր ընտանիքում միայն որդիս է աշխատում։ Շատ դժվար է․․․ Հադրութում չիր ու պաստեղներ էի պատրաստում։ Բոլորը գիտեին, գնում էին։ Հիմա էլ պատրաստ եմ աշխատելու, բայց դեռ պատվերներ չունեմ»,- պատմում է տիկին Զինան։

Մի քանի կազմակերպության է դիմել, առաջարկել է իրեն գործվածք տրամադրել, որ սպիտակեղեն կարի, նրանք վաճառեն, բայց չեն համաձայնել այդ պայմանով համագործակցել։ Տանը կարած սպիտակեղենն էլ չի վաճառվում։ Չիր ու պաստեղ գնողներն էլ շատ քիչ են։

Տիկին Զինան հույս ունի, որ մեր հարցազրույցից հետո ավելի շատ մարդիկ կիմանան իր փոքր բիզնեսի մասին, սպիտակեղեն, չիր կամ մրգային պաստեղներ կպատվիրեն։ Իսկ եթե լինեն կազմակերպություններ, որ կցանկանան համագործակցել, տիկին Զինան է՛լ ավելի ուրախ կլինի, քանի որ մշտական պատվերների ու աշխատանքի կարիք ունի։

Պատվերների կամ համագործակցության համար տիկին Զինային կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսայամարով՝ 093 28 29 83:

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն պետք է գործուն քայլեր ձեռնարկի. Կլաար
հաջորդը
Հայաստանը միշտ պատրաստ է բանակցելու. ԱԺ փոխնախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն