• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Հիմա արդեն հասկանում եմ՝ ինչ է նշանակում՝ «հողը կանչում է»»

Հասմիկ Բալեյան 15:30 | 23.11.2023
Հասմիկ Բալեյան 15:30 | 23.11.2023
Կարինա
Կարինան Ստեփանակերտի՝ իրենց տան բակում

«2023 թվականի սեպտեմբերի 28-ին բռնագաղթեցինք Ստեփանակերտից։ Տուն, գույք․․․ ամեն ինչ հնարավոր է նորից ձեռք բերել, բայց հայրենիքի կորուստը սարսափելի բան է։ Դրան համակերպվել չի լինում։ Երբ հեռանում էինք Արցախից, ճանապարհին ամուսինս կանգնեցրեց ավտոմեքենան, նայում էր Արցախին։ Հասկացա, որ հազիվ է հուզմունքը զսպում։ Այդ պահին բոլորս հետ էինք նայում, ասես հրաժեշտ էինք տալիս հայրենիքին»,- պատմում է Կարինա Հարությունյանը։

Կարինան Ստեփանակերտի քաղաքապետարանում էր աշխատում, քաղծառայող էր, իսկ ամուսինը զինվորական էր։ Այժմ երկու դպրոցահասակ երեխաների հետ Երեւանում վարձով են բնակվում։ Օրերս ամուսինն աշխատանք է գտել։ Հույս ունեն, որ սոցիալական խնդիրներն հիմա ավելի հեշտությամբ կհաղթահարեն։

Նրանց 14-ամյա դուստրն ու 11-ամյա որդին թեեւ Երեւանում արդեն նոր ընկերներ ունեն, բայց չեն հարմարվում։ Որդին՝ Տիգրանը, ամեն օր հարցնում է՝ իսկ ե՞րբ են վերադառնալու Արցախ։ Սկզբում Կարինան լռում էր, բայց հիմա արդեն պատասխանում է․ «Հստակ չեմ կարող ասել՝ երբ, տղա՛ս, բայց մի օր կգնանք։ Դուք հաստատ այդ օրը տեսնելու եք։ Ժամանակ է պետք։ Մենք պիտի ուժեղ սերունդ ունենանք։ Դու էլ պիտի ուժեղ լինես, լավ սովորես․․․ եւ մենք կվերադառնանք»։

«Այդ հողը հայկական է, չի կարող մնալ նրանց․․․ Մենք մեր կյանքն ենք թողել այնտեղ։ Երբ գրքերում կարդում էի «հողը կանչում է» կամ նման արտահայտություններ, չէի պատկերացնում, չէի հասկանում՝ ինչպես է դա լինում։ Հիմա հասկանում եմ, որովհետեւ մեր Արցախն իրոք հիմա մեզ կանչում է»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ ասում է նա։

Կարինան փոքր բիզնես ունի. դեռ 12 տարի առաջ սկսել է գիպսե արձանիկներ, խաղալիքներ պատրաստել իր երեխաների ու մտերիմների համար, իսկ 2019 թվականից հոբին վերածվել է գործի։ Ստեփանակերտում հաճախ է արձանիկների ու տարոսիկների պատվերներ ունենում։ Երեւան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է աշխատանքը, բայց պատվերները քիչ են։

Կարինայի գիպսե արձանիկներԳիպսից պատրաստված խաղալիքներն օգտագործվում են զարգացնող խաղերի ընթացքում։ Երեխան կարող է ջրաներկով կամ գուաշով ներկել խաղալիքները, որի շնորհիվ զարգանում է մանր մոտորիկան` շարժողական ակտիվությունը։

«Երեխան կարող է իր սիրելի մուլտհերոսի արձանիկը ներկելիս հեքիաթ պատմել, որի շնորհիվ զարգանում է փոքրիկի խոսքը։ 3D պատկերներ գունավորելիս նա հետաքրքիր աշխատանք  է կատարում եւ ավելի հեշտությամբ է սովորում գույները, տարբերում դրանք»,- պատմում է մասնագիտությամբ քիմիկոս Կարինան. բիզնեսը սկսելուց առաջ նա դասընթացների է հաճախել, նոր գիտելիքներ ձեռք բերել։

Գիպսե արձանիկները, խաղալիքներն ու տարոսիկների գները սկսվում են 200 դրամից։ Քանի որ հումքը թանկ չէ, մատչելի գին է սահմանել, որ մարդկանց հասանելի լինի։

Ստեփանակերտում տան մի հատվածում փոքրիկ արհեստանոց ուներ։ Հիմա էլ, եթե շատ պատվերներ ունենա, տան մի անկյունն արհեստանոցի է վերածելու։ Օրերս Կարինան 120 տարոսիկի պատվեր է ստացել. Արցախը խորհրդանշող՝ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի («Պապիկ-տատիկի» հուշարձանը) տեսքով տարոսիկներ է պատրաստել։

«Առաջին անգամ Երեւանում պատվեր ունեցա։ Չեմ հուսալքվում։ Կարծում եմ՝ եթե մարդիկ այստեղ էլ իմանան իմ մասին, իմ աշխատանքները տեսնեն, պատվերներ կունենամ։ Աշխատանքներս տարբերվող են, գինն էլ մատչելի է։ Իմ արձանիկների մեջ կյանք կա, եւ հույս ունեմ, որ Երեւանում էլ իմ փոքր բիզնեսը հունի մեջ կընկնի»,- ասում է Կարինան։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օրակարգում ռուսական ռազմաբшզան հանելու, ՀԱՊԿ-ը լքելու հարցեր չկան. ԱԳՆ
հաջորդը
Ադրբեջանը հաստատել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն