• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բարեփոխո՞ւմ թե՞ փոխում

Աննման Մինասյան 15:30 | 24.11.2023
Աննման Մինասյան 15:30 | 24.11.2023
ուսուցիչ, դպրոց

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր կարգ: Ուսուցչի նվազագույն դրույքաչափը 108 հազար 800-ից դարձել է շուրջ 120 հազար դրամ:

Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ  ֆինանսավորման նոր կարգն արդեն գործում է մարզի 145 հանրակրթական դպրոցներից 98-ում: Սրանք այն դպրոցներն են, որտեղ աշակերտների թիվն անցնում է 100-ը: 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների ցանկից 19-ում նույնպես՝ վերապահումներով, նոր համակարգով կֆինանսավորվեն, իսկ 47-ում դեռեւս կգործեն ֆինանսավորման հին չափորոշիչները:

Գեւորգ ՂումաշյանՇիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանը մանրամասնում է՝ նոր կարգն այլեւս չի ենթադրում աշակերտների թվով ֆինանսավորում, գործում են հաշվարկի նոր բանաձեւեր: Մարզի ուսումնական հաստատություններին տրամադրվող բյուջեն էլ ավելացել է շուրջ 2 միլիարդ դրամով:

Անահիտ ԲաղդասարյանՖինանսավորման նոր համակարգից օգտվող Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Անահիտ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ իրենց դպրոցում բոլորի աշխատավարձերը բարձրացել են. ոմանցը՝ շատ, ոմանցն էլ՝ չնչին: Հիմնականում ավելացել են դասղեկների, մանկավարժների օգնականների դրույքաչափերը, վարչատնտեսական մասը սպասարկող հաստիքները: Սակայն դպրոցում հրաժեշտ են տվել սոցմանկավարժին, քանի որ նրա հաստիքը կրճատվել է:

Դպրոցներում պարտադիր է դարձել հոգեբանի հաստիքը, իսկ կրճատված սոցմանկավարժներին կփոխարինեն ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

Ինչպես են լուծվում 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսական դժվարությունները, արդյոք հին ֆինանսավորման կարգով աշխատելը հատկապես գյուղական դպրոցներին չի կանգնեցնում փակման վտանգի առաջ. Ղումաշյանը վստահ ասում է՝ ո՛չ, այդ դպրոցներում ֆինանսի պակաս, բյուջեի ճեղքվածք չկա: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն:

2023 թվականի հունվարից ուժի մեջ է նաեւ դպրոցների կառավարման նոր համակարգը. ասել է թե՝ մեկ դպրոցը երկու մարդ է ղեկավարելու. մեկը համակարգելու է ուսումնադաստիարակչական, մյուսը՝ վարչատնտեսական մասը: Որոշումը դպրոցների տնօրենների եւ հանրույթի կողմից այնքան էլ սիրով չի ընդունվել: Մտավախություն կա, որ մեկ հաստատությունում երկու ղեկավարը շատ է, տարաձայնությունների եւ պառակտման պատճառ կդառնա:

Գեւորգ Ղումաշյանը շտապում է ջուր լցնել բորբոքված կրքերին. երկրորդը տնօրեն չէ, համակարգող է. տնօրենի հետ համատեղ համակարգում է: «Սպասված որոշում էր, կարիքը կար: Այլեւս տնօրենը էլցանց, ջրմուղ, հարկային տեսչություն չի գնա՝ բաց թողնելով կրթությունը լիարժեք կառավարելու գործը: Կտուրի, նկուղի նորոգմանը հետեւելու փոխարեն էլ դասալսում կիրականացնի: Այստեղ շահողը աշակերտն է»,-վստահեցնում է Ղումաշյանը:

Մարզում 15 դպրոց անցել են կառավարման նոր համակարգի: Միչեւ 2017 թվականը բոլոր դպրոցներում էլ կներդրվի այն. դպրոցի տնօրենի պայմանագիրը լրանալուն պես կհայտարարվի տնօրենի ոչ թե մեկ, այլ երկու մրցույթ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ-ը թույլ չի տա ռուսաստանցիներին հավաքագրել. Պեսկով
հաջորդը
Շահրամանյանը բացատրություններ է տվել իր որոշումների վերաբերյալ. Քոչարյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն