• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Սեւ ուրբաթ»․ իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն

Հասմիկ Բալեյան 15:30 | 28.11.2023
Հասմիկ Բալեյան 15:30 | 28.11.2023
Սեւ ուրբաթ

Բազմաթիվ քաղաքացիներ էին սպասում «սեւ ուրբաթին», որ զեղչերով գնումներ անեն։ Մինչդեռ Հայաստանում շատ տնտեսվարողների համար այն հարմար առիթ է սպառողներին մոլորեցնելու՝ դարակներում մնացած ապրանքները վաճառելու, «ակցիա» կամ «զեղչ» պիտակներով դրանք իրացնելու համար։

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ արդեն բողոքներ են ստացել քաղաքացիներից։ Նրանցից մեկն ասել է, որ գնապիտակը պոկել ու տեսել է՝ նոր գնապիտակի վրա նույն գինն է, թեև նշված է եղել՝ իբրեւ 30-40 տոկոսով զեղչվել է։ Որոշ սպառողներ էլ մտապահել են իրենց ընտրած ապրանքի գինը ու տեսել, որ այն ամենեւին էլ չի զեղչվել, չնայած որ պիտակի վրա գրված է եղել, թե զեղչված է։

Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ՊԵԿ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքի թերացման պատճառով են տնտեսվարողներն այսպես մոլորեցնում սպառողներին։

«Շատ սպառողներ, ծանոթ չլինելով նախկին գներին, միանգամից գնում են դրանք՝ մտածելով, որ իսկապես 30-40 կամ 50 տոկոսով զեղչվել են»,- պատմում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Որոշ խանութներ էլ «սեւ ուրբաթին» նախորդող շաբաթներին են թանկացրել ապրանքները, իսկ այդ օրը փակցրել դրանց իրական գինը՝ որպես զեղչ ներկայացնելով։ Սա օրենքի խախտում է։

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 15.5-րդ հոդվածում ամրագրված է՝ զեղչը ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է: Դա արվում է հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի կիրառումը սահմանված գնի վերականգնում:

Վերոնշյալ հնարքին են դիմել նաեւ «Վայլդբերիզ» առցանց խանութում գործող տնտեսվարողները։ Գոհարը, որ «Վայլդբերիզ»-ից մշտապես գնումներ է կատարում, 40 օր սպասել է, որ «սեւ ուրբաթի» շրջանակում վարագույր գնի տան համար, բայց նախընտրած վարագույրներից ոչ մեկը չի զեղչվել։

«Մոտ 20 օր առաջ գներն աստիճանաբար բարձրացան, իսկ «սեւ ուրբաթի» օրը չզեղչվեցին։ Որոշ ապրանքներ էլ մնացել էին բարձր գներով։ Մեկ-երկու ամիս առաջ ավելի մատչելի էին»,- ասում է Գոհարը։

Առցանց գնումներ կատարող Քրիստինեն եւս նման իրավիճակում է հայտնվել։ «Քսան օր սպասեցի, որ կոշիկ գնեմ Հայաստանի խանութներից կամ «Վայլդբերիզից»։ Նախընտրած մի քանի կոշիկ կար, որոնց գները մտապահել էի։ Ոչ մեկն էլ իրականում չզեղչվեց։ Բայց որոշ խանութներում եղել են զեղչեր։ Մի խանութից զեղչված գներով մատնահարդարման պարագաներ եմ գնել։ Իհարկե, մեծ գումար չխնայեցի, բայց գոնե, իրոք, զեղչ եղել էր»,- ասում է Գոհարը։

Ֆեյսբուքում «Վայլդբերիզից» գնումներ կատարողները խմբերում քննարկում են, դժգոհում տնտեսվարողներից։

Սյուզաննա Չիլինգարյանը եւս հետեւել է «Վայլդբերիզ-ին ու փաստում է՝ բազմաթիվ տնտեսվարողներ մոլորեցրել են սպառողներին՝ մինչեւ «սեւ ուրբաթը» գները շեշտակիորեն բարձրացնելով։ Շատ գնորդներ սա նկատել են եւ դժգոհություն հայտնել։ Որոշ տնտեսվարողներ էլ այդ օրը վաճառել են գործարանային խոտան կամ թերություններով ապրանքներ՝ ստանալով մեծ եկամուտներ։

«Ցավալի է, բայց բազմաթիվ խանութներում, այդ թվում՝ առցանց, անբարեխղճորեն խաբում են։ Սպառողներին խորհուրդ կտամ ուշադիր լինել, մինչեւ «սեւ ուրբաթը» հետեւել ապրանքի գնի շարժին, որ չխաբվեն։ Իհարկե, պատկան մարմինները եւս պետք է աշխատանք տանեն, որ տնտեսվարողները չմոլորեցնեն, չխաբեն սպառողներին»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի դուստրը՝ ԱԹՍ արտադրող «դուստր ձեռնարկատեր»
հաջորդը
Կանաչների սրտով չէ՞ Նորվեգիայի ազգային շահը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն