• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Նոր լրագրողներ՝ թարմ ասելիք Գյումրիում

Աննման Մինասյան 15:00 | 29.11.2023
Աննման Մինասյան 15:00 | 29.11.2023
լրագրողներ

2023 թվականի սկզբից սոցիալական մեդիայի հարթակը ողողվել է «Խոսում են երիտասարդները» հեշթեգով գրառումներով։ Ի՞նչ են խոսում երիտասարդները, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում, եւ վերջապես ո՞ւմ նախաձեռնությամբ են երիտասարդներին հուզող հարցերը տարածվել համացանցում:

Բազմաճյուղ այս մեդիա նախագիծը մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի ջանքերով 2023 թվականի հունվարից:

Արթուր Նաջարյան«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է՝ միայն խնդիրներ բարձրաձայնելն ու բողոքելը հարցին լուծում չեն տա: Կարեւոր է, որ երիտասարդը զգա իր դերն ու նշանակությունը հասարակության մեջ, իրավունքի կողքին էլ պարտականությունը գիտակցի:

Որպեսզի երիտասարդը ոչ թե խոսի-անցնի իր հիմնախնդիրներից, այլ առաջարկի դրանց լուծման ուղիները, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շուրջ 15 երիտասարդների ուժերը մեկտեղեց լրատվադաշտի գիտակների փորձի հետ: Տարբեր մասնագիտություններ ընտրած երիտասարդները նախ խորացված վերապատրաստում անցան, ուսումնասիրեցին լրահավաքության, տաղավարային նկարահանումների, կապի եւ հեռուստամոնտաժի նրբությունները:

Գործնական հմտություններով զինված ստեղծագործական թիմը ամիսներ շարունակ շրջեց Հայաստանի մարզերում, սակայն չբավարարվեց միայն մարզկենտրոնների երիտասարդներին լսելով: Մասնակիցներն ասում են՝ տեսախցիկն ամրագրել է անգամ այն համայնքների խնդիրները, որտեղ երբեւէ լրագրողի չէին տեսել:

լրագրողներՄանրակրկիտ ու բծախնդիր աշխատանքի շնորհիվ թիմը հանրայնացրեց նոր ասելիքով 10 հաղորդաշար: Հստակ ու փաստերով արձանագրեց, որ երիտասարդների հիմնական խնդիրը զբաղվածության, աշխատատեղերի եւ ժամանցի վայրերի պակասն է: Գտան ու լուսաբանեցին նաեւ ակտիվ երիտասարդների, որոնք գործուն քայլերով իրենց համայնքներում կարծրատիպեր են կոտրել, գործ արել՝ փոխելով ոչ միայն իրենց, այլեւ շրջապատի մարդկանց կյանքի որակը:

Հաղորդաշարերում նաեւ հստակ կոչ կար՝ ուղղված տեղական ինքնակառավարման մարմիններին, որ աջակցեն երիտասարդների նախաձեռնողականությանը եւ համայնքներին վերաբերող որոշումներ կայացնելիս ապահովեն նրանց մասնակցությունը:

Նունե ԱրեւշատյանՀաղորդաշարի խմբագիր, լրագրող, լրագրության երկարամյա դասախոս Նունե Արեւշատյանը գոհ է երիտասարդների աշխատանքից: Փորձառու լրագրողն ասում է՝ Գյումրիում լրատվությունը միշտ եղել է դիպուկ ու սուր, լրագրողն էլ՝ քննադատ, բայց մտավախություն կար, որ սերնդափոխության գործընթացը դանդաղում էր: Այժմ հանգիստ է. լրատվադաշտը համալրվել է բանիմաց, երիտասարդ, թարմ ասելիքով լրագրողներով: Ի դեպ, նրանցից շատերն էլ աշխատանքի առաջարկ են ստացել:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը փորձառու լրագրողների համար էր նախատեսված: Որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները կարեւորեն երիտասարդության օրակարգը, ճիշտ ներկայացնեն երիտասարդական քաղաքականությունը եւ աշխատանքը, վերապատրաստման դասընթացի մասնակցեցին:

Հանրապետության մարզերից 24 լրագրողներ Ծաղկաձորում չորս օր զարգացրին երիտասարդության հիմնախնդիրները վերհանելու կարողությունները:

Նշենք, որ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը գործում է 2008 թվականից: Այն բաց է Հայաստանում ապրող բոլոր երիտասարդների համար:

լրագրողներԵրիտասարդները կարող են մասնակցել լեզուների ակումբների, աշխատարանների, տեղական եւ միջազգային փոխանակման. ուսնակների ծրագրերի, ճամբարների, դասընթացների, ուսումնական այցերի, հետազոտական ​​ուսումնասիրությունների եւ շահերի պաշտպանության արշավների դեռահասների եւ երիտասարդների համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կդադարեցվի Աբովյան փողոցի մի հատվածի երթեւեկությունը
հաջորդը
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել կողմերի հետ. Մայքլ Քարփենթեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն