• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

2024-ի հունվարից գիտնականների աշխատավարձերը շուրջ 170 տոկոսով կբարձրանան

Հասմիկ Բալեյան 18:00 | 01.12.2023
Հասմիկ Բալեյան 18:00 | 01.12.2023
գիտուժ

Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացմանն ու գիտության հանրայնացմանն աջակցող «Գիտուժ» նախաձեռնությունն  անցկացրեց առաջին մեծ համաժողովը։

«Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ․ խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով համաժողովին ներկա էին գիտական համայնքի ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ։ Համաժողովի ընթացքում մասնագետները խոսեցին այն ուղիների մասին, որոնց միջոցով գիտության ոլորտը կարելի է զարգացնել։

Գիտնականները վստահ են՝ գիտատեխնոլոգիական ու նորարարական մրցունակ համակարգ ունենալը շատ կարեւոր է, եւ դրան հասնելու համար հարկ է հանրահռչակել գիտությունը, իսկ պետությունը պետք է նպատակային ներդրումներ անի այս ոլորտում։

«Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ 2021 թվականին, երբ ստեղծում էին «Գիտուժը», ամենակարեւոր նպատակը գիտությունը հանրահռչակելն էր։ Այս տարիների ընթացքում հանրահռչակման ակնհայտ առաջընթաց է գրանցվել։ Մի քանի տարի առաջ սոցիալական մեդիայում զետեղվող հրապարակումները շատ քիչ էին, այսօր դրանց թիվն անհամեմատ աճել է։

«Կրիսպ» ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արտավազդ Մինասյանն էլ շեշտեց՝ գիտության ոլորտում հարկավոր է էկոհամակարգ ու ռազմավարություն ձեւավորել, որտեղ պիտի ներգրավված լինեն ոչ միայն գիտնականները, այլեւ մասնավոր հատվածը։ Համակարգը ձեւավորելուց հետո պետք է ստեղծվի ռազմավարություն, որը կնախանշի, թե ինչպես կարելի է զարգանալ, հատկապես ո՛ր ուղղությունների վրա պետք է շեշտը դնել։

Ըստ «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ գիտությունը զարգացնելը, իսկապես, անհատների գործ չէ, այն համակարգված եւ կազմակերպված ընթացք է:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ոչ միայն հասարակական, այլեւ տեխնոլոգիական են: Մարդկությունը կարողացել է բարդ իրականությունից ելք գտնել, որը եղել է նաեւ ռիսկի ճանապարհ, իսկ այդ ճանապարհի առաջամարտիկները գիտնականներն են»,- ասաց Փախչանյանը:

2024 թվականին պետական բյուջեի նախագծով Կառավարությունը նախատեսում է նախորդ տարվա համեմատ 8 տոկոսով ավելացնել գիտության ոլորտին հատկացվող միջոցները՝ հասցնելով շուրջ 32.5 միլիարդ դրամի։ Այսուհանդերձ, գիտնականները սա բավարար չեն համարում՝ նշելով, որ եթե ուզում ենք 10 տարի անց ունենալ կայուն, անվտանգ, զարգացած պետություն, ապա այսօր պետության նախատեսած ներդրումների ծավալներն անհնրաժեշտ է տասնապատկել։

Համաժողովի մասնակից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց՝ Կառավարությունը թիրախներ է ընտրել գիտության ոլորտի ֆինանսավորման, երիտասարդացման, սերնդափոխության, նոր գիտնականների ներգրավման համար։

Նա վստահեցրեց՝ գիտության ոլորտում պետության հատկացրած միջոցները 2018 թվականի համեմատ ավելացել են 2,5 անգամ՝ ավելի քան 150%-ով, եւ հասել ավելի քան 30 միլիարդ դրամի, ինչը բերում է տեսանելի փոփոխությունների:

«2024 թվականի հունվարից գիտնականների աշխատավարձերը շուրջ 170 տոկոսով կաճեն։ Այս գործընթացին նպաստում է նաեւ տեխնիկական հագեցվածության ապահովումը: Միայն նախորդ տարի՝ 2022-ին, 28 սարքավորում է գնվել՝ շուրջ 2,9 մլրդ դրամ արժողությամբ: Կան նույնիսկ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, որոնք թույլ են տալիս լուրջ եւ արդիական հետազոտություններ իրականացնել: Այս տարի արդեն 4,2 միլիարդի շրջանակում սարքավորումների գնման հայտեր են հավաքվել, եւ կազմակերպվում են գնման գործընթացները»,- ասաց նախարարը:

2024 թվականի բյուջետային հայտում առաջարկվել է Հայաստանում սուպերհամակարգչային արհեստական բանականության կենտրոն ստեղծել՝ 8 մլն դոլար արժողությամբ: Հարցն առաջիկայում քննարկվելու է Կառավարության նիստում:

«Գիտուժ»–ականները հույս ունեն, որ մի օր իրենց նախաձեռնության կարիքն այլեւս չի լինի, բայց դրա հիմքում արդեն կայացած պետությունը եւ գիտությունն ուշադրության կենտրոնում կլինեն։ Առաջիկայում նախատեսում են նաեւ Հայաստանում «Գիտության շաբաթ» ծրագիրն իրականացնել, գիտության ուժն ու կարեւորությունը ներկայացնել հասարակությանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանի գործարարների հարստությունն աճել է
հաջորդը
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմը երկար է տեւելու. Financial Times

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն