• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ դեղորայքը կանոնավոր եւ անընդհատ ընդունելու դեպքում

Մարիամ Սարգսյան 15:00 | 01.12.2023
Մարիամ Սարգսյան 15:00 | 01.12.2023
ՄԻԱՎ/ՁԻԱՀ

«Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) ունեցող անձը կարող է ապրել լիարժեք կյանքով, եթե կանոնավոր եւ անընդհատ ընդունի հակառետրովիրուսային դեղորայք (դեղորայք դեղերի խումբ, որը կիրառվում է ՄԻԱՎ-ի բուժման համար)»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (ԻՀԱԿ) տնօրեն Ստեփան Աթոյանը։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ. տարբերություններ

Հիվանդության դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է ապահովել դրա մասին իրազեկումը։ Հանրության շրջանում դեռեւս լիարժեք պատկերացում չկա ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարբերությունների մասին։ ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, որը զարգանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց օրգանիզմում եւ բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խոր խաթարմամբ, ինչի հետեւանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ-ով ապրող անձի օրգանիզմում ի հայտ են գալիս ախտաբանական զանազան դրսեւորումներ:

Պատկերը՝ թվերով

 1988-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 31-ը մեր երկրում գրանցվել է.

  • ՄԻԱՎ վարակի 5535 դեպք, որից 3856-ը՝ արական, 1679-ը՝ իգական սեռի անձանց շրջանում,
  • ՁԻԱՀ-ի 2631 դեպք, որից 1955-ը՝ արական, 676-ը՝ իգական սեռի անձանց շրջանում,
  • մահվան 1151 դեպք, որից 944-ը՝ արական, 235-ը՝ իգական սեռի անձանց շրջանում:

2023 թվականի հունվար-հոկտեմբերի ընթացքում գրանցվել է.

  • ՄԻԱՎ վարակի 421 դեպք, որից 293-ը՝ արական, 128-ը՝ իգական սեռի անձանց շրջանում,
  • ՁԻԱՀ-ի 183 դեպք, որից 135-ը՝ արական, 48-ը՝ իգական սեռի անձանց շրջանում,
  • մահվան 72 դեպք, որից 55-ը՝ արական, 17-ը՝ իգական սեռի անձանց շրջանում:

2023 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է՝ 82,2%, հաջորդում է հոմոսեքսուալ հարաբերությունների ուղին՝ 10,9%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը 3,8% է, մորից երեխային փոխանցումը՝ 0,7%, փոխանցման ուղին անհայտ է 2,4% դեպքերում:

ՄԻԱՎ-ի բուժումը

Ներկայում ՄԻԱՎ-ի բուժման համար կիրառվող հակառետրոսվիրուսային  դեղորայքը բավականին արդյունավետ է։ Եթե տարիներ առաջ դեղերի արդյունավետությունն այնքան ցածր էր, որ ՄԻԱՎ ունեցող մարդկանց մեծ մասի օրգանիզմում զարգանում էր ՁԻԱՀ-ի փուլ, եւ մարդիկ մահանում էին, ապա այժմ դրա կանոնավոր եւ անընդհատ օգտագործումը թույլ է տալիս մարդուն ապրել լիարժեք կյանքով։

Ստեփան Աթոյան«Կարեւոր է դեղերի օգտագործման անընդհատությունը։ Որոշ դեպքերում, եթե մարդը լավ է զգում, գանգատ չունի, դադարում է դեղերն օգտագործելուց, վիրուսը կրկին ակտիվանում է։ Մինչդեռ կանոնավոր օգտագործման դեպքում չեն տուժում ո՛չ կյանքի որակը, ո՛չ առօրյա գործունեությունը։ Մարդը կարող է լիարժեք ապրել եւ չվախենալ առողջական վիճակի վատթարացումից եւ այդ պատճառով մահվանից։ Դեղորայքը տրամադրվում է ամբողջությամբ անվճար՝ պետպատվերի շրջանակում»,- մեկնաբանում է Աթոյանը։

Ըստ մասնագետի՝ դեղորայքը հնարավորություն է տալիս ունենալու վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։ Եվ վարակը մեկ անձից մյուսին փոխանցվել չի կարող։ Հղիություն պլանավորելու դեպքում եւս մորից երեխային վիրուսի փոխանցումը կանխարգելվում է։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մեր երկրում

ՄԻԱՎ-ին առնչվող գործունեությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1988 թվականից։ «Այդ տարիներին հիմնականում աշխատել են դեպքերի ակտիվ հայտնաբերման ուղղությամբ։ Տարեցտարի ե՛ւ մասնագիտական, ե՛ւ նյութերի ու գործիքակազմի ներուժն ավելացել են, եւ այժմ բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես հայտնաբերման, այնպես էլ ՄԻԱՎ-ով ապրող անձանց բուժմամբ զբաղվելու եւ դրա անընդհատությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է ԻՀԱԿ տնօրենը։

Այժմ Հայաստանի ավելի քան 80 բուժհաստատություններում մարդիկ կարող են անվճար հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Դրանից բացի՝ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաները տարբեր ծրագրերի շրջանակներում տարվա ընթացքում բազմաթիվ այցեր են կատարում մարզեր՝ տեղում անանուն եւ անվճար հետազոտություններ ացկացնելու ռիսկային խմբերի շրջաններում։

ԻՀԱԿ«Համագործակցելով հասարակական կազմակերպությունների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ» հիմնադրամի հետ՝ կարողանում ենք հասնել թիրախային խմբերին։ Նոր հայտնաբերված դեպքերն ուղղորդվում են ԻՀԱԿ։ Տրամադրվող ծառայությունների ապակենտրոնացման միտում կա։ Փորձում ենք այնպես անել, որ ե՛ւ ախտորոշման միջոցառումները, ե՛ւ բուժման տրամադրումը անցկացվեն նաեւ առողջության առաջնային պահպանման օղակներում։ Սա հատկապես կարեւոր է հեռավոր մարզերում բնակվողների համար, որպեսզի ավելի հեշտությամբ ներգրավվեն բուժմանը։ Սա մեծ նշանակություն ունի նաեւ նրանց առողջական վիճակի եւ կյանքի նորմալ որակի պահպանման համար»,-ասում է ԻՀԱԿ տնօրենը։

Խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ նվազում են

Խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ լուրջ խնդիր են։ Ներկայում, սակայն, կա նշանակալի դրական տեղաշարժ։ «Հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կրթական ծրագրեր ենք անում ոչ միայն հանրության, այլեւ բուժաշխատողների շրջանում։ Մանրամասն տեղեկություններ ենք տրամադրում թե՛ հիվանդության, թե՛ դրա կանխարգելման մեթոդների վերաբերյալ»,- ասում է Ստեփան Աթոյանը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բնական տարերքը Ղրիմում մեծ վնասներ է հասցրել
հաջորդը
Իսրայելը լուրջ չէր ընդունել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն