• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տուգանե՞լ, թե՞ սատարել քաղաքացուն

Աննման Մինասյան 18:00 | 05.12.2023
Աննման Մինասյան 18:00 | 05.12.2023
Գյումրի

Երկրաշարժից հետո Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, սկսեցին տներ, շինություններ կառուցել տարերայնորեն, աչքաչափով. ով ինչ կարող էր: Քաղաքի գլխավոր հատակագիծն աղավաղվեց. քանի որ եղած կառույցներն ապամոնտաժելն անհնարին էր, վավերացրին այն, ինչ արդեն կա:

2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ Կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը, հստակեցրել նաեւ դրանց վերջնաժամկետները. քաղաքային բնակավայրերում՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, գյուղերում՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Այն ինքնակամ կառույցները, որոնք մինչ օրս որեւէ փաստաթուղթ չունեն, պարտադիր հաշվառվելու են: Նման շինությունների կառուցումը կանխարգելելու լիազորություններ են վերապահվել համայնքների ղեկավարներին եւ տեսչական մարմիններին:

Տիգրան ՂազարյանՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Տիգրան Ղազարյանը ինքնակամ շինության տերերին կոչ է անում չշփոթել հաշվառման գործընթացը օրինականացման հետ: Քաղաքացին պարտավոր է դիմել, հաշվառել իր անփաստաթուղթ կառույցը, դրանից հետո համայնքը կորոշի՝ այն օրինականացման ենթակա է, թե ոչ: Իսկ եթե քաղաքացին որոշի չհաշվառել այն սահմանված ժամկետում, հետագայում, անգամ եթե հնարավոր էր, այլեւս չի կարող օրինականացնել: Հավանականությունն էլ կմեծանա, որ կառույցը կապամոնտաժվի:

Դիտարկմանը, թե գուցե քաղաքացին չի կարող վճարել չափագրման համար պահանջվող վճարը, հատկապես այն դեպքում, երբ ծանրաբեռնվածության պատճառով զգալի աճել է ծառայության գինը, Ղազարյանը հակադարձում է՝ չափագրում կատարող կառույցը շահույթ հետապնդող է: Քաղաքացին պետք է վճարի, օրենքի պահանջն է դա:

Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ Ղուկաս Մուրազյանի գործը մի քիչ հեշտ է՝ դեռ մեկ տարուց ավելի ժամանակ ունեն, քանի որ Ախուրյանը միայն գյուղական բնակավայրերից է կազմված: Պատասխանատուն, սակայն, մտահոգ է, չի երաշխավորում, որ անգամ մինչեւ 2025 թվականը կհասցնեն հաշվառել բոլոր ինքնակամ շինությունները: Կանխատեսում է, որ ժամկետի ավարտից հետո կլինեն բազմաթիվ վիճահարույց դեպքեր, դատական գործընթացներ եւ քաշքշուկ:

Առաջարկում է տարանջատել գործընթացը, ինքնակամ շինություն ասվածն էլ բաժանել մի քանի մասի: Կան շինություններ, որոնք կառուցվել են մինչեւ 1991 թվականն իրենց հատկացված հողամասերում եւ տարբեր պատճառներով չեն փաստաթղթավորվել: Մուրազյանը զարմանում է, ինչպե՞ս կարելի է դրանք դնել ինքնակամ, հենց այնպես կառուցված տարբեր շինությունների հետ հավասար:

Վաչագան ՀեպոյանՇիրակի մարզի Անիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության բաժնի պետ Վաչագան Հեպոյանի կանխատեսումները նույնպես լավատեսական չեն: Ասում է՝ վստահորեն չե՛ն հասցնելու սահմանված ժամկետներում հաշվառել իրենց ինքնակամ շինությունները: Բացի այդ՝ Անի խոշորացված համայնքում ե՛ւ քաղաքային, ե՛ւ գյուղական բնակավայրեր կան, ինչի պատճառով հաշվառման ժամկետները տարբեր են: Հեպոյանն ասում է՝ շատ բարդ դեպքերի են հանդիպում. օրինակ է բերում՝ քաղաքացին ստացել է շինթույլտվություն, սեփական տուն կառուցել, հիմա պարզվում է՝ տան կեսն իր հողի վրա է, կեսը՝ համայնքապատկան տարածքում: Ինչ անել այս դեպքում… հարցը դառնում է հռետորական: Պատասխանատուն առաջարկում է, որ օրենքի մեջ փոփոխություն կատարվի. այն մարդիկ, ովքեր ժամանակին շինթույլտվություն են ստացել եւ չիմանալով կառուցապատել, գոնե առայժմ չտուգանվեն:

Գյումրի քաղաքում ինքնակամ շինություններն օրինականացնելու համար այլեւս ժամանակ չունեն, օրեր անց սահմանված ժամկետը կլրանա, բայց քաղաքի ապօրինի կառույցների 50 տոկոսն էլ չեն հասցրել հաշվառել:

Հենրիկ ԳասպարյանԳյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը վստահեցնում է, որ աշխատում են ամենօրյա գրաֆիկով. մի կողմից՝ կանխարգելում են նոր ապօրինի շինությունների կառուցումը, մյուս կողմից՝ հայտնաբերում արդեն կառուցվածները: Ինքնակամ կառույցների տերերին տույժ-տուգանքի են ենթարկում, շարունակելու դեպքում կրկնապատկում են տուգանքի չափը: Կրկին դաս չքաղող սեփականատերերին էլ ենթարկում են քրեական պատասխանատվության:

Այժմ Գյումրիում շաբաթական մոտ 100 շինություն է հաշվառվում եւ օրինականացվում, որոշ կառույցներ էլ՝ ապամոնտաժվում: Սակայն այս տեմպերով հարցը լուծում չի ստանա: Գործող օրենքն ու իրավիճակն էլ իրար հետ որեւէ կապ չունեն: Բնակիչը հաճախ հայտնվում է փակուղում. մարդիկ կան, որ սեփականության իրավունքի փաստաթուղթն ունեն, բայց կադաստրում գրանցված չեն: Համայնքապետարանից հարցում են արել, տեսել, որ տվյալ հողամասն ազատ է, օտարել են, բայց պարզվել է՝ տարածքը սեփականատեր ունի՝ փաստաթուղթն էլ ձեռքին:

Գասպարյանն ասում է՝ ժամանակին քաղաքի կադաստրային քարտեզը կազմվել է այլ մեթոդով, այժմ կոորդինատային համակարգի տեսանկարահանումով է արվում: Վերեւից արված նկարահանումից պարզվել է, որ կադաստրային քարտեզի եւ իրական պատկերի միջեւ մինչեւ 30 մետրի խախտումներ կան: Իսկ դա շատ մեծ շեղում է կադաստրային քարտեզի համար:

Որ պետք է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետները վերանայել եւ դրա հետ մեկտեղ օրենսդրական փոփոխություններ մտցնել, միաձայն պնդում են բոլորը, այլապես միայն քաղաքացուն տուգանելով ու անելանելի դրության մեջ դնելով՝ հարցը վերջնական փակուղի է մտնելու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու ՊԵԿ-ի պայմանները
հաջորդը
Պարսից ծոցի երկրները կվերականգնեն Գազայի հատվածը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն